11:22
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18

Ավարտին մոտեցավ 2019 թվականը, և ժամանակն է հետադարձ հայացք գցել և գնահատել անցնող տարին, որը բավականին բուռն էր` հագեցած հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող տարբեր իրադարձություններով: «Դե Ֆակտո» ամսագիրը մշտապես հետևում է կատարվող իրադարձություններին, ինչպես նաև ակտիվ և համարձակ գործիչներին, ովքեր իրենց տեսակով որակ են ստեղծում ու դառնում օրինակ մյուսների համար: Այդպիսին է տնտեսական դաշտում երկարամյա գործունեություն ծավալող «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանը: Նա գործարար աշխարհում տարբերվող տեսակ է` իր սկզբունքներով, մտածողությամբ, հաջողության բանաձևով և հաջողակ կին գործարարի վառ օրինակ` հայ կանանց և աղջիկների համար: «Դե Ֆակտո» ամսագիրն ամանորյա համարի առաջին էջին ներկայացնում է Երևանի ադամանդե տիկնոջը` Նարինե Չարչյանին, ում ճանաչել ենք «Տարվա կին գործարար 2019»: Նարինե Չարչյանն այս տարի արժանացել է բազում մրցանակների: Մեզ տված հարցազրույցի ընթացքում փորձել ենք բացահայտել նրա ֆենոմենը, պարզել հայ իրականության մեջ կին գործարարին հանդիպող հնարավոր դժվարությունները, բարդությունները և դրանք ինքնուրույն հաղթահարելու նրա բանաձևը, ինչպես նաև խոսել ենք ՀՀ տնտեսության հետ կապված նրա ակնկալիքների մասին:
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում ամենակարևորը` խաղաղ երկինք, առողջություն, համերաշխություն և բարօրություն: Թող յուրաքանչյուր հայ օջախում թագավորի սերն ու երջանկությունը և թող որ իրականություն դառնան մեր բոլորի նվիրական երազանքները:

 

ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար


 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...