2019-10-01 12:20
Կին գործարար հասկացությունն այսօր ադեկվատ Է ընկալվում, ոչ ոքի չի զար֊մացնում, այնինչ տարիներ առաջ` 1990-ականներին, դա արտասովոր երևույթ էր, հայ կնոջ հասարակական դերի ընդլայնման և զարգացման փուլի սկիզբը: Եվ ընդունված կարծրատիպերին դեմ գնացող ու հայ կնոջ` նաև գործարար դաշտում գործունեություն ծավալելու կարողությունը դրսևորող եզակի կանանցից էր Նարինե Չարչյանը: Նա կարողացավ շատ համարձակ կերպով մուտք գործել գործարար աշխարհ, որը տղամարդկային էր համարվում, և սկսել իր գործունեությունը, որը թեև դժվարություններով, սակայն հաջողություններով ընթացավ` կերտելով նոր ժամանակների հայ կնոջ կերպար, որը կարող էր ավելին անել, քան ընդունված էր կարծել: Նա հիմնեց «Դայմոնդ» ռեստորանային համալիրը, որն աչքի ընկավ նոր գաղափարների ներդրմամբ` ռեստորանային բիզնես դաշտ ներկայանալով նոր ասելիքով:
Նարինե Չարչյանը բացառիկ կերպար է նաև այսօր, նրա տեսակը յուրահատուկ է և առանձնանում է անձնային որակների գեղեցիկ փնջով: Մի կողմից նա գեղեցիկ, հմայիչ, նուրբ, նրբանկատ, անչափ բարի, հոգատար և ժպտերես, քնքուշ կին է, լավ մայր և հայրենասեր մարդ, մյուս կողմից` նա համարձակ, նպատակասլաց, հետևողական ու իր գործի գիտակ գործարար: Ինչ խոսք, նրա կերպարը հարուստ է տարբեր նրբերանգներով, որոնց մեջ ամենացայտունը նրա անսահման բարությունն ու լավատեսությունն է, որը նա սփռում է իր շուրջը: Նարինե Չարչյանն այն գործարարներից է, ով իր հաջողությունների պտուղները միայնակ չի վայելում, նա դրանք կիսում է իր հարազատների, մտերիմների և ոչ միայն նրանց հետ: Մեր հարցազրույցի ընթացքում նա խուսափեց խոսել իր բարեգործ կերպարի մասին, սակայն պետք է նշել, որ նա նաև բազում բարեգործական ծրագրերի հովանավոր է, օգնություն է ցուցաբերում նաև անհատ մարդկանց, մանկատների, և դա չի անում ցուցադրելու համար, նա դա անում է իր հոգու, խղճի հանգստության համար:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք Երևանի ադամանդե տիկնոջը` «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր Նարինե Չարչյանին, ում հետ հարցազրույցի ընթացքում փորձել ենք բացահայտել նրա գործարար և մարդկային կերպարները:
Վերադառնալ