10:59
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

«Դե Ֆակտո» N 03/149 (05-06/2019թ.)

Ժամանակակից հայ բանաստեղծուհի, էսսեիստ, հոգեբան Սոնա Վանի համար պոեզիան աղոթք է առ Աստված, որում նա դրսևորում է բացարձակ անկեղծություն, ընդունում մեղքի իր չափաբաժինն ու ձգտում ինքնամաքրման, հոգու ներդաշնակության: Սակայն եթե առավել խորությամբ ուսումնասիրենք նրա գիրը, ապա կնկատենք, որ նա` հոգու մերկության հասնող իր անկեղծությամբ, ներկայացնում է կնոջ հավաքական կերպարը` նրա սերը, երջանկությունն ու տառապանքը: Եվ ամենակարևորը` նա երջանիկ լինելը համարում է կնոջ միակ օրինական պարտականությունը, որի մեծագույն թշնամին պատերազմն է: Սոնա Վանը հիացնում է իր մտածողությամբ, նոր ասելիքով` թարմ շունչ հաղորդելով և զարգացնելով գրական միտքն ու աշխարհայացքը:

Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գիրքը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ողջունվեց և բարձր գնահատականի արժանացավ աշխարհի տարբեր երկրներում` ստանալով երկու համաեվրոպական մրցանակ` միաժամանակ ներկայացվելով Նոբելյան մրցանակի թեկնածության:

2018թ. խորհրդանշական և ձեռքբերումներով լի տարի էր ոչ միայն տաղանդաշատ, գեղեցկուհի պոետ Սոնի Վանի, այլ նաև ողջ հայության համար, քանի որ յուրաքանչյուր հայորդու հաղթանակ և ձեռքբերում նաև հայրենի երկրի և ժողովրդի հաղթանակն է:

Բարձր գնահատելով Սոնա Վան պոետին, նրա` հատկապես 2018-ի հաջողությունները` «Դե Ֆակտո» ամսագիրը նրան ճանաչել է «Տարվա կին»:

«Դե Ֆակտո» ամսագրի առաջին էջին ներկայացնում ենք Սոնա Վանին, ինչպես նաև նրա հետ ծավալուն և անչափ հետաքրքիր ու մոտիվացնող հարցազրույց, որը, վստահ ենք, Ձեզ խորհելու, ինքներդ ձեզ, ձեր կյանքն ու ձգտումները, հավատալիքներն ու ազգային ինքնությունը վերագնահատելու և արժևորելու առիթ կստեղծի:

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...