21:32
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
20 տարի ՀՀ շուկայում` աշխարհահռչակ եւ բարձրորակ ապրանքատեսակներով

2019-06-10 12:17

 «Դե Ֆակտո» N 02/148 (03/2019թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Լաուրա» վարսահարդարման
ապրանքների խանութ-սրահի տնօրեն Լաուրա Հովհաննիսյանը

1990-ական թվականերին, բավականին բարդ ուղի անցնելով, այժմյան սիրված խանութ-սրահը սկսեց իր գործունեությունը:
Աշխատանքային գործունեությունը սկսվեց մեկ խանութ սրահից եւ այսօր արդեն այն վերանվանվելով եւ ընդլայնվելով դարձել է «Գլոբալ Բյութի» խանութ սրահների ցանց:
«Գլոբալ Բյութի» մասնագիտացված սրահներում ներկայացված է մազերի խնամքի նյութեր, մատնահարդարման պարագաներ, վարսահարդարման համար նախատեսված էլեկտրական սարքեր, դեմքի եւ մարմնի խնամքի պարագաներ, գեղեցկության եւ սպա սրահների կահույք եւ տեխնիկա:
Մշտապես ձգտելով կատարելության, այսօր արդեն ՀՀ շուկայում «Գլոբալ Բյութի» խանութների ցանցը ծավալում է լայն գործունեություն եւ հանդիսանում է ավելի քան 30 աշխարհահռչակ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում:

-Տիկի՛ն Հովհաննիսյան, ամփոփելով այս տարիների աշխատանքը, կխնդրեմ ներկայացնեք` ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել այս ընթացքում:

-Յուրաքանչյուր տարի մեր ընկերությունը գրանցում է բազում ձեռքբերումներ: Դեռ տարիներ առաջ Laura.am կայքը տարածաշրջանում համարվեց լավագույն օնլյան հարթակը, մենք առաջինն էինք, որ ստեղծեցինք օնլայն մարկետ Հայաստանում:
Այս տարի Համազգային վստահության խորհրդի կողմից սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական եզրակացության արդյունքում արժանացանք «Խնամքի միջոցների աշխարհահռչակ բրենդեր ներկայացնող և պրոֆեսիոնալ խորհրդատվություն ապահովող խանութների ցանց» անվանակոչմանը:
Ամենամեծ ձեռքբերումը, բնականաբար, հասարակության վստահությունն է մեր ներկայացրած որակյալ և անվտանգ ապրանքատեսականու նկատմամբ, քանզի այսօր հայկական շուկան ողողված է թուրքական և չինական ամենաանորակ խնամքի պարագաներով, իսկ մեր սրահների յուրաքանչյուր գնորդ հստակ գիտի, որ եվրոպական օրիգինալ բրենդ է ձեռք բերում: Մենք այնպիսի գնային քաղաքականություն ենք մշակել, որ հասանելի լինի հայ սպառողին: Իսկապես, չափազանց կարևորում ենք Հայաստանում մազերի անվնաս ներկերի, խնամքի միջոցների առկայությունը:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան:

-Սեպտեմբերի 15-ին և 16-ին «Dvin Music Hall»-ում տեղի կունենա վարսահարդարման աննախադեպ մաստեր կլաս Gala Alfaparf Milano: Հատուկ հյուրերն են իտալական և ռուսական ակադեմիաներից հրավիրված աշխարհահռչակ վարսահարդար-ստիլիստներ Ռուսլան Տատյանինը, Անզոր Զակուտովը և Ֆրանչեսկո Արանսիոն:
Ռուսլան Տատյանինը կներկայացնի իր հայտնի հեղինակային ծրագիրը ,հՑՌսՌրՑ Չ ոՏսՖՔՏՎ չՏՐՏՊպե, ամենաթրենդային սանրվածքների էքսպրես տեխնիկաները, Անզոր Զակուտովն ու Ֆրանչեսկո Արանսիոն` մազերի անվնաս գունաբացման, ներկման, շերտաներկման համաշխարհային վերջին նորույթները:
Ամբողջական ծրագիրն ու տեղեկատվությունը կտեղադրվի մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում:

-Մի փոքր խոսենք Լաուրա Հովհաննիսյան կին տեսակի մասին, ինչպիսի՞ն է Լաուրա Հովհաննիսյանն աշխատանքից դուրս` ի՞նչ նախասիրություններ ունեք: Տիկի՛ն Հովհաննիսյան, մենք տեղյակ ենք, որ Դուք ստեղծագործում եք, կա՞ որևէ ստեղծագործություն, որը կառանձնացնեք:

-Աշխատանքային գրաֆիկս բավականին ծանրաբեռնված է, շատ եմ սիրում ազատ ժամանակս անցկացնել ընտանիքիս հետ, ունեմ երկու բալիկ, որոնց հետ էլ անցկացնում եմ ազատ ժամանակս: Առաջին ստեղծագործությունս գրել եմ ինը տարեկան հասակում: Այդ օրվանից ի վեր, մինչ այսօր, ստեղծագործում եմ` 800 բանաստեղծությունների հեղինակ եմ: 2014թ-ին տպագրվեց բանաստեղծություններիս առաջին ժողովածուն, այս տարի պլանավորվում եմ երկրորդ գրքիս հրատարակչությունը` «Ո՞վ ես դու Մարդ» խորագրով:
Բոլոր ստեղծագործություններս էլ ինձ համար կարևոր և հոգեհարազատ են, սիրված են նաև հայ ընթերցողների կողմից: Պարզապես կա մի բանաստեղծություն, որին կցանկանայի, որ բոլորս հետևեինք` դա «Ապրենք սիրով» բանաստեղծությունն է:

Ապրեք սիրով

Ում մեջ սեր կա, նա ապրում է,
Իր սիրուն է հավատարիմ,
Սեր ծնողի, ազգի հանդեպ
Ու նախանձն է անհնարին:
Սիրեք սրտով, խաղաղ հոգով
Ու մաքրեք ձեր հոգիները
Ամեն տեսակ չար մտքերից:
Ուրախ եղեք լավի համար
Ու սրտաբաց, լայն ժպտացեք
Ամեն բացվող լուսաբացին:
Դուք լիաթոք ուրախացեք:
Մի՛ մրցակցեք դուք մարդկանցով,
Այս աշխարհը բարդ ու դժվար
Դուք մի՛ դարձրեք անհնարին:
Մի՛ զրպարտեք երբ ընկած են
Ու ձեռք մեկնեք Դուք ընկնողին,
Դուք կարեկցեք մեկդ մեկին
Որ մի օր էլ կարեկցանքի արժանանաք:
Մի՛ բարդացրեք կյանքն այս դժվար
Ու մի՛ դարձրեք անհնարին:
Ու մնացեք դուք ձեր սիրո հավերժ վկան,
Ու մնացեք դուք ձեր Աստծուն հավատարիմ:

-Կինը երջանիկ է այն ժամանակ...

-Կինը երջանիկ է այն ժամանակ երբ սիրված ու ներդաշնակ է իր սիրելի տղամարդու կողմից: 

-Ինչի՞ մասին եք երազում:

-Երազանքներս շատ են, առաջին հերթին ցանկանում եմ, որ խաղաղություն լինի մեր երկրում, եթե խաղաղություն լինի, ապա մնացած ամեն ինչ լավ կլինի, քանի որ հայ ազգը ստեղծարար ազգ է:

-Եվ վերջում, Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին:

-Կմաղթեմ լինեն մեկը մյուսի հանդեպ հանդուրժող, քանի որ մեր հայ ազգի բարդույթն այն է, որ մենք միմյանց հանդեպ անհանդուրժողական ենք: Մենք ժամանակից առաջ քննադատում ենք, ժամանակից առաջ հիասթափվում ենք, մենք մեծարում ենք և ընդամենը հինգ րոպե անց նույն մարդուն պախարակում ենք մեր անհամբեր, անհանդուրժողական լինելու պատճառով:
Կցանկանամ, որ յուրաքանչյուրս` փոքրից մինչև մեծ, լինենք համբերատար, հանգիստ ու բարի:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...