19:36
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխատում ենք ոռոգման ջուրը բնակիչներին բաշխել հավասարաչափ

2018-11-05 11:41

 «Դե Ֆակտո» N 145 (07-08/2018թ.)  

2016 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության որոշմամբ մի շարք ջրօգտագործողների ընկերություններ միավորվեցին` 37 ջրօգտագործողների ընկերությունից մնացին 14-ը:
Որոշման արդյունքում «Ազատ» և «Վեդի» ՋՕԸ-երը միացան «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությանը: Այժմ «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունը սպասարկում է 12.000-ից ավել հեկտար հողատարածքներ և ունի մոտ 16.000 ջրօգտագործող:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում զրուցեցինք «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրենի պաշտոնակատար Մարտիկ Առաքելյանի հետ, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց առկա խնդիրները, առաջիկա ծրագրերը և խոսեց առաջիկայում տեղի ունեցող ընտրություններից:

-Պարո՛ն Առաքելյան, կխնդրեի ներկայացնեք մինչ «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրենի պաշտոնակատար նշանակվելը, ի՞նչ աշխատանքային ուղի եք անցել:


-Մինչ այս պաշտոնում նշանակվելը` 2013 թվականից աշխատել եմ «Վեդի» ջրօգտագործողների ընկերությունում որպես տնօրեն:
Իմ աշխատանքային տարիներին «Վեդի» ՋՕԸ-ն եղել է առաջատար դիրքերում, փորձել եմ հնարավորինս հետևողական լինել յուրաքանչյուր խնդրին: Իմ նախաձեռնությամբ շատ ծրագրեր են կյանքի կոչվել այս ընթացքում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ես իմ լուման ունեմ Վեդու ջրամբարի կառուցման գործում, որի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2016 թվականին և կավարտվեն 2020 թվականին: Ջրամբարի կառուցումը կլուծի մի շարք խնդիրներ:

-Այսօր, որքա՞ն ջրօգտագործող ունի «Արտաշատ» ՋՕԸ-ն և ի՞նչ եղանակով եք կատարում ոռոգումը:

-Ունենք մոտ 16.000 ջրօգտագործող: Սնվում ենք Ազատի ջրամբարից և մեր 82 խորքային հորերից: Ոռոգումը կատարվում է ինքնահոս և մեխանիկական եղանակով:

-Այսօր ի՞նչ խնդիրներ կան «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունում, ինչպե՞ս եք ընդունել ՋՕԸ-ն:

-Ոռոգման համակարգը ինքնին շատ խնդրահարույց համակարգ է, այս համակարգում խնդիրները միշտ առկա են: Եթե ամեն տարի ներդրումներ չարվեն, այս համակարգը անկում կապրի: Աշխատանքային առաջին իսկ օրվանից` ծանոթանալով առկա խնդիրներին ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ես այստեղ աշխատում եմ շատ վաղուց, քանի որ այս համակարգում խնդիրները միանման են: Ընտրվելու պարագայում բոլոր խնդիրները, ըստ հերթականության կստանան իրենց լուծումները:

-Պարո՛ն Առաքելյան, սեպտեմբերի 5-ին կկայանա «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրենի ընտրությունները, Դուք ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտրվելու հնարավորությունները:

-Այս ընտրություններում, բացի ինձանից ներկայացված են լինելու ևս չորս թեկնածու: Թե ով կընտրվի «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրեն` հստակ ասել չեմ կարող:
Կուզենայի լիներ այնպիսի մարդ, ով քաջատեղյակ է ՋՕԸ-ի գործառույթներից, ով կկարողա իր նվիրական աշխատանքի շնորհիվ կարգավորել համակարգում առկա խնդիրները:
Ես ոչ մեկին չեմ թերագնահատում, ի տարբերություն ոմանց, յուրաքանչյուրն իր իսկ աշխատանքով է ցույց տալիս իր արժանիքները: Թող ընտրվի նա, ով արժանի է այս պաշտոնում աշխատելու համար:

-Վերջին օրերին Ձեր անվան շուրջ բազում լուրեր են շրջանառվում թե դուք բնակիչներին ջուր չեք տրամադրում, փոխարենը ջրվում են նախկին կառավարության անդամների հողատարածքները, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ խոսակցությունները:

-Ի սկզբանե ասեմ, որ այս տարի սակավաջուր տարի էր, մեզ անհրաժեշտ է 12 խորանարդ մետր ջուր, սակայն մենք ունենք 9.5 խորանարդ մետր ջուր:
Անդրադառնամ այն խոսակցություններին, թե իբրև ես տարանջատում եմ բնակիչներին, նայելով թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում և ըստ դրա եմ բաշխում ջուրը: Ասեմ, որ նման բան չկա, ես հաստատակամ ասում եմ, որ դա սուտ է, ինձ համար որևէ նշանակություն չունի, թե ջրօգտագործողն ով է և ինչ պաշտոն է զբաղեցնում:
Աշխատանքային գործունեության առաջին իսկ օրվանից աշխատել եմ ջուրը բաշխել այնպես, որ չլինի այնպես, որ մեկը շատ ջուր ստանա, իսկ մյուսը քիչ:
Իմ սկզբունքն է, որ բոլոր ջրօգտագործողները ջուր ստանա ըստ հերթականության և հավասարաչափ:
Իսկ ինչ վերաբերվում է իմ հասցեին բազում անհիմն մեղադրանքներին` ասեմ, որ ես ընդամենը տասներեք օր է ղեկավարում եմ «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունը և չի կարելի այսքան տարիների ընթացքում առաջացած տարբեր խնդիրները բերել կապել իմ անվան հետ:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...