2018-10-31 11:09
«Դե Ֆակտո» N 145 (07-08/2018թ.)
Արդեն 2 տասնամյակից ավել է, ինչ «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիան համագործակցում է լավագույն ատամնաբուժական կլինիկաների հետ՝ բավարարելով նրանց ժամանակակից գործունեության համար անհրաժեշտ բոլոր պահանջները: Ատամնատեխնիկական լաբորատորիայի ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք լաբորատորիայի հիմնադիր տնօրեն Կարեն Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիան հիմնադրվել է շուրջ 25 տարի առաջ, խնդրում եմ ներկայացրեք` ինչպե՞ս հիմնադրվեց ատամնատեխնիկական լաբորատորիան:
-Դպրոցն ավարտելուց հետո` 1991 թվականին, ծնողներիս հորդորով անհատական դասեր եմ ստացել մասնագետի մոտ և սովորել ատամնատեխնիկի մասնագիտությունը: Սիրելով մասնագիտությունը` ուսումս շարունակեցի քոլեջում, ավարտելով ստացա ատամնատեխնիկի որակավորում: Մոսկվայում, Եվրոպական քաղաքներում վերապատրաստվել եմ տարբեր անվանի մասնագետների մոտ` ծանոթացել նրանց մասնագիտական հնարքներին, հմտություններին: 1993 թվականից սկսեցի աշխատել համար 1 պոլիկլինիկայում, 1997 թվականից` Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում: Համագործակցելով այնտեղի ստոմատոլոգների հետ` որոշեցի ստեղծել առանձին ատամնատեխնիկական լաբորատորիա:
Լաբորատորիան ստեղծվեց, ձևավորվեց ավելի մեծ թիմ, այդ տարիներին անգամ դիմեցի Առողջապահության նախարարություն, որպեսզի լաբորատորիային տրամադրեն լիցենզիա, բայց, քանի որ նման օրենք չէր գործում` չտրամադրեցին: Սակայն ավելի ուշ, ի վերջո ստացանք լիցենզիա:
«Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիան այժմ արդեն կայուն, համաշխարհային բարձր ստանդարտներին համապատասխանող, բարձրակարգ եվրոպական և ամերիկյան սարքավորումներով հագեցած լաբորատորիա է, որտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ:
-Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիայում:
-Ամենաբարձր մակարդակով կատարվում է իմպլանտների վրա պրոթեզավորում, համակարգչային տոմոգրաֆիա, իմպլանտների տեղադրում, որի ամբողջ պրոցեսը կատարվում է թվային եղանակով: Այցելուն գործողության ամբողջ ընթացքը կարող է տեսնել մեկ այցով: Հեշտացվել և ճշգրտվել են բոլոր գործընթացները, որոնք կատարվում են առանց մեծ տրավմաների` կտրվածք չի արվում:
Մեր լաբորատորիան հնարավորություն ունի պատրաստելու բոլոր էսթետիկ և ֆունկցիոնալ պահանջներին համապատասխանող պրոթեզներ և կատարել ամեն տեսակի ատամնատեխնիկական աշխատանք:
-Ի՞նչ աշխատանքային սկզբունքներով են տարիներ շարունակ առաջնորդվել «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիայում:
-Մեր շեշտադրումը եղել է աշխատանքի բարձր որակը, որն իմ մեջ սերմանել է իմ վարպետը: Ցանկությունս մեծ է, որ մեր երկրում այս ճյուղը զարգանա. ի՞նչով են մյուս երկրները մեզանից առավել:
Ոլորտին վերաբերող յուրաքանչյուր նորամուծություն աշխատում ենք ընդգրկել մեր աշխատանքում, որպեսզի լաբորատորիան քայլի արդի զարգացումներին համընթաց:
Այն ուսանողները, ովքեր մեզ մոտ գործնական դասընթացներ են անցել, և մնացել են մեզ մոտ աշխատելու, այժմ ոլորտի բարձրակարգ մասնագետներ են: Այսօր ես հպարտորեն կարող եմ նշել, որ մեր լաբորատորիան որակյալ և բարձրակարգ մասնագետներ ունի:
Ցանկություն ունեմ նաև, որպեսզի մարզերում ևս այս ոլորտը զարգանա և բացվեն ատամնատեխնիկական լաբորատորիաներ. օրինակ` արդեն Վանաձորում մասնաճյուղ ունենք:
Մեզ համար կարևոր է նաև, որ ոչ միայն մեր լաբորատորիան, այլ նաև ՀՀ բոլոր լաբորատորիաները աշխատեն արդյունավետ, որպեսզի ոչ ոք չդժգոհի աշխատանքի արդյունքներից:
-Սփյուռքի հայրենակիցները հիմնականում գալիս և այստեղ են լուծում իրենց ատամների խնդիրները, քանի որ և՛ մատչելի է, և՛ որակով` կարո՞ղ են անձամբ դիմել Ձեր լաբորատորիա:
-Իհարկե կարող են: Լաբորատորիա դիմող պացիենտին զննելուց հետո, տեղի է ունենում կոնսուլտացիա, որի արդյունքում որոշվում են բուժման ուղիները` հաշվի առնելով նրա անհատական պահանջները: Նրան տրվում է մանրամասն խորհրդատվություն, որից հետո նա կարող է ընտրել իր բժշկին:
-«Կարեն» լաբորատորիան մասնաճյուղեր ունի նաև այլ երկրներում, կպատմե՞ք այդ լաբորատորիաների մասին:
-Ունենալով արտերկրի լաբորատորիաների օրինակը` նպատակ ունեի ստեղծել մի մրցունակ կառույց, որը որակյալ ու գերժամանակակից ծառայություններ կմատուցեր բոլորին: Կարող եմ հպարտությամբ ասել, որ ստեղծել ենք համաշխարհային շուկայում մրցունակ լաբորատորիաներ, մասնաճյուղեր ունենք նաև ՌԴ-ում` Մոսկվայում և ԱՄՆ-ում: Մոսկվայում արդեն 6 տարի է, որ աշխատում ենք, իսկ ԱՄՆ-ում լաբորատորիան այս տարի ենք բացել:
Պարծանքով կարող եմ նշել, որ այդ լաբորատորիաներում աշխատում են այստեղից մեկնած մասնագետները:
Մեր լաբորատորիաները զինված են ժամանակակից տեխնիկայով` արդեն 6 տարի է աշխատում ենք թվային տեխնոլոգիաներով: Այսօր հասել ենք այն արդյունքին, որ այստեղից ԱՄՆ կարողանում ենք աշխատել` թվային տեխնոլոգիաներով, որտեղ այս մեկ տարվա ընթացքում` ամեն ամիս, միայն դրական փոփոխություններ ենք գրանցում:
Աշխատանքում ոչ մի դեպքում չենք իջեցնում որակական սանդղակը:
-Ձեր լաբորատորիայում փորձաշրջան են անցնում ապագա ատամնատեխնիկներ, այս բնագավառում ի՞նչ պոտենցիալ ունի նոր սերունդը:
-Մենք ձգտում ենք, որ Հայաստանը ժամանակի ընթացքում հայտնի դառնա աշխարհում` որպես որակյալ ատամնատեխնիկական կենտրոններ ունեցող երկիր: Այդ նպատակով` մենք մեր փորձը փոխանցում ենք նաև աճող սերնդին: Բժշկական ինստիտուտի քոլեջի 14 գերազանց սովորող ուսանողները, որոնք այս տարի մեզ մոտ գործնական պրակտիկա էին անցել, հաջողությամբ ընդունվել են բժշկական ինստիտուտ: Մեր նոր սերունդը շատ նպատակասլաց և աշխատասեր է. նրանք ինձ բավականին դրական էմոցիաներ են փոխանցում:
-Կնշե՞ք, որն է հաջողության Ձեր գաղտնիքը
-Հաջողության գաղտնիքը, ես կարծում եմ, առաջին հերթին սերն ու նվիրվածությունն է աշխատանքի նկատմամբ: Ես սիրում եմ իմ աշխատանքը: Երբեք դժվարությունները չեն խոչընդոտել շարունակելու և զարգացնելու մեր լաբորատորիայի աշխատանքները:
Վերջերս նշեցինք մեր լաբորատորիայի 25-ամյակը` այն մարդկանց հետ, որոնց հետ անցել էինք լաբորատորիայի ստեղծման դժվարին ճանապարհը: Այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ այս բարդ և պատասխանատու ոլորտում մարդկանց կողմից ձեռք ենք բերել վստահություն:
-Դուք քանի՞ ստոմատոլոգիական կենտրոնների հետ եք համագործակցում:
-Հայաստանի ստոմատոլոգիական կենտրոնների գրեթե 50 տոկոսի հետ համագործակցում ենք, մեզ պատվիրում են հիմնականում բարդ և պրոբլեմատիկ աշխատանքներ: Իսկ, քանի որ մենք շատ պահանջկոտ ենք և մանրակրկիտ ենք մոտենում աշխատանքին` շատերը չեն կարողանում մեզ հետ համագործակցել, համագործակցում ենք ամենաժամանակակից ու խստապահանջ ատամնաբուժական կլինիկաների հետ:
Մեզ մոտ իրականացվում են ցանկացած բարդության աշխատանքներ և ընդունվում են պատվերներ բազմաթիվ ստոմատոլոգիական կլինիկաներից:
-Ի՞նչ նշանակություն ունեն Ձեզ համար պատվոգրերը և շնորհակալագրերը:
-Ցանկացած պատվոգիր մեր բարեխիղճ և որակյալ աշխատանքի արդյունքն է: Հաճելի է, երբ գնահատվում է տարիների կատարած դժվարին աշխատանքդ, որը նաև շատ պարտավորեցնող է: Ուստի մեր ատամնատեխնիկական լաբորատորիան ձգտում է նորանոր նվաճումների և ձգտում է քայլել ժամանակին համընթաց:
-Եվ վերջում, խոսենք նաև Ձեր ընտանիքի մասին:
-Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա` աղջիկ և տղա: Աղջիկս ևս շատ է սիրում այս մասնագիտությունը, ցանկանում է ուսումը շարունակել այս ուղղությամբ:
Տղաս դեռ փոքր է, չգիտենք, որ ուղղությամբ կշարունակի կրթությունը:
Կարևորն այն է, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեն, դառնան մեր երկրին պիտանի և արժանի քաղաքացիներ:
Քնարիկ Մամիկոնյան
Ք.Երևան, Երվանդ Քոչար 13
( +374 10 56 64 41, +374 96 56 64 41
http://karen-dent.com/
Վերադառնալ