22:00
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Փորձում ենք քայլել ժամանակի պահանջներին համընթաց` պահպանելով բարձ որակն ու մատչելի գինը

2018-10-26 14:55

ՇԱՎԱՐՇ ՌԱԹԵՎՈՍՅԱՆ

 «Դե Ֆակտո» N 145 (07-08/2018թ.) 

Ռաթևոսյան ամուսինների ջանքերով և նվիրական աշխատանքի շնորհիվ 2016 թվականին ստեղծվեց Rateossian ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնը, որի հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը: Այսօր կենտրոնը, պահպանելով իր առջև դրված նպատակները, առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ:
Կլինիկան առաջարկում է ստոմատոլոգիական մի շարք ծառայություններ. ամենաբարձր որակով իմպլանտների տեղադրում, իմպլանտների վրա պրոթեզավորում, համակարգչային տոմոգրաֆիա, որի ամբողջ պրոցեսը կատարվում է թվային եղանակով:

Կլինիկայի առանձնահատկությունների, բժշկության ոլորտում առկա նորարարությունների և առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Rateossian ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կլինիկայի ղեկավար Շավարշ Ռաթևոսյանի հետ:

-Պարո՛ն Ռաթևոսյան, նախ ցանկանում ենք Ձեզ շնորհավորել` օրեր առաջ Համազգային վստահության կողմից արժանացաք Տարվա լավագույն բժիշկների ընտանիք անվանակոչմանը, հետաքրքիր է` ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար:

-Իմ և տիկնոջս համատեղ ջանքերով է ստեղծվել այս կլինիկան, այդ ընթացքում հաղթահարել ենք բազում դժվարություններ և այսօր հետադարձ հայացք նետելով հասկանում ենք, որ այս մրցանակը մեր անցած ճանապարհի գնահատականն է:
Կյանքում և աշխատանքում մենք մի կարգախոս ունենք` երազի՛ր, հավատա՛ և գործի՛ր, հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում ենք:

-Ինչո՞ւ որոշեցիք հիմնել Rateossian ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնը և ո՞րն է կենտրոնի առավելությունը:

-Ավարտել եմ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 2004 թվականից որպես ստոմատոլոգ աշխատել եմ տարբեր բուժկենտրոններում, այնուհետև` տարիներ անց, պացիենտների պահանջով, որոշեցի հիմնել իմ կենտրոնը: 2016 թվականին հիմնվեց Rateossian ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնը:
Կենտրոնն այսօր առանձնանում է մատուցվող ծառայությունների բարձրակարգ որակով: Կենտրոնում աշխատում են միայն բանիմաց մասնագետներ, ովքեր տիրապետում են բուժման ժամանակակից մեթոդներին. յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով անհատական մոտեցում:
Այնպես ենք աշխատում, որ մեր կլինիկա այցելող պացիենտն իրեն զգա ջերմ, ընկերական մթնոլորտում և վստահի իր բժիշկին այնպես, ինչպես իր ընկերոջը:

-Հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում: Արդյո՞ք ժամանակի պահանջներին զուգահեռ փոխվել են պահանջները:

-Իհարկե, յուրաքանչյուր ժամանակաշրջան թելադրում է իր պահանջները, փոխվում են թե՛ բուժման մեխանիզմները, և թե՛ մատուցվող ծառայությունները: Վերջին ժամանակահատվածում հիմնականում էսթետիկ միջամտության դիմողների թիվն է ավելացել: Նաև շատ են ուշադրություն դարձնում բերանի խոռոչի հիգիենային:

-Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ ժամանակի հետ զուգահեռ փոխվել են մատուցվող ծառայությունների որակը, այժմ ի՞նչ նորագույն մեթոդներ են կիրառվում:

-Բժշկի մասնագիտությունն այն հազվագյուտ մասնագիտություններից է, որ պետք է անընդմեջ կատարելագործել մասնագիտական և տեխնիկական կարողությունները: Բժշկության մեջ օր օրի փոխվում են թե՛ բուժման մեթոդները և թե՛ տեխնիկական մասն է համալրվում, այսօր մենք փորձում ենք քայլել ժամանակի պահանջներին զուգահեռ` պահպանելով բարձ որակը:
Օրինակ` այժմ չափսանյութին եկել է փոխարինելու 3D եռաչափ սկաները, որը թվային ճշգրիտ ինֆորմացիա է տալիս բերանի խոռոչի կառուցվածքի վերաբերյալ:

-Ի՞նչ գնային քաղաքականություն է սահմանված կենտրոնում, արդյո՞ք ծառայությունները հասանելի են միջին աշխատավարձ ստացող մարդկանց:

-ի սկզբանե շեշտը դրվել է ծառայությունների բարձր որակի և մատչելի գնի վրա: Այնպես ենք արել, որ մեր կլինիկայի ծառայությունները հասանելի լինեն միջին աշխատավարձ ստացող մարդկանց համար:

-Պարո՛ն Ռաթևոսյան, Ձեր կինը նույնպես աշխատում է Rateossian ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կլինիկայում, նա բժիշկ-կոսմետոլոգ է, ունեք հրաշալի ընտանիք, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ինչպես իմ խոսքում նշեցի այս կլինիկան իմ և կնոջս քրտնաջան աշխատանքի արդյունքն է և այս ձեռքբերումներին հասել ենք մեր համատեղ աշխատանքի շնորհիվ:
Ունենք երկու որդի, մեծ որդիս յոթ տարեկան է, փոքրս չորս: Մեծ տղաս արդեն իսկ կողմնորոշվել է իր մասնագիտության ընտրության հարցում, նա նույնպես ցանկանում է շարունակել իմ մասնագիտական ուղին` ընտրելով ստոմատոլոգի բարդ և պատասխանատու աշխատանքը:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...