2018-10-08 12:06
«Համազգային վստահություն» խորհրդի նախագահ
«Դե Ֆակտո» N 145 ( 07-08/2018թ.)
Յուրաքանչյուր հասարակության մեջ արժանիների մեծարումն առաջին հերթին անհրաժեշտ է հենց մեծարողներին, քանի որ այն ամրապնդում է գնահատման մշակույթը` ձևավորելով քաղաքացիական մտածողություն:
Հիմքում ունենալով այս գաղափարը` ստեղծվեց «Համազգային վստահություն» խորհուրդը:
Ժողովրդավարության ուղին որդեգրած Հայաստանը պարտադրված է որպես նրա հիմք արմատավորել ու զարգացնել շուկայական տնտեսությունը, որն իր հերթին հարատև կատարելագործման կարիք ունի: Բարեբախտաբար, ազատ մրցակցության կողքին և որպես նրա հակակշիռ` պատմականորեն ձևավորվել է շուկայի զարգացման կարևորագույն մի խթանիչ` այսպես կոչված «Աստղերի ինստիտուտը», որը կոչված է գտնել ապրանք արտադրողների և հանրային ծառայություններ մատուցող առաջատարներին և ներկայացնել լայն հասարակության ուշադրությանն ու մեծարանքին:
Շուկայի աստղերը դառնում են ոչ միայն շուկա զարգացնող կողմնորոշիչ, այլև մրցակիցների համար օրինակելի նմուշ, կյանքի դպրոց և առաջավոր փորձ տարածող: Այնպես որ, անվանակոչելով ձևավորվող հայաստանյան շուկայի աստղերին` գնահատում ենք ոչ միայն նրանց քրտնաջան աշխատանքը, այլև ստեղծարար տաղանդը:
Այսպիսով, համաժողովրդական անվանակոչման նախաձեռնության ջանքերով կյանքի է կոչվում հայաստանյան շուկայի աստղերի ինստիտուտը: Նրանց մաղթում ենք բարի երթ:
Վերջաբանի փոխարեն
Աստված մարդուն ստեղծել է ազատ: Մարդն ինքն է ընտրում իր ճանապարհը: Երբեմն մենք մոռանում ենք երախտապարտ լինել այն ամենի համար, ինչ տրված է մեզ: Որքան կյանքում ընդգծենք լավն ու գեղեցիկը, այնքան բարություն կտարածվի շրջապատում:
«Ջրափոսի մեջ մեկը տեսնում է միայն ջրափոսը, իսկ մյուսը` նայելով նրա մեջ, տեսնում է երկնքի աստղերը»:
Լեվ Տոլստոյ
Վերադառնալ