2018-07-13 15:39
Դավիթ Դավթյանի մասին կարծիք
Գայանե Սաֆարյան
Վաղարշապատի Մ. Գորկու անվան N5 ավագ դպրոցի տնօրեն
«Ես կարող եմ ձեզ օգնել մասնագիտական խորհուրդներով, ցանկանում եմ օգնել, որովհետև երբ ես էի ձեր տարիքում, ինձ ոչ մեկը չի սովորեցրել այն, ինչ ուզում էի սովորել. ես կարիք ունեի, որ կողքիս ինձ հասկացող ու հետաքրքրությունս գնահատող մեծ մարդ լիներ...»
Այսպես Դավիթ Դավթյանը զրուցեց «Մերիդիան» ոսկերիչների ազատ տնտեսական գոտում էքսպո ցուցահանդեսում իրենց արտադրանքը ներկայացնող պատանիների հետ, ովքեր Վաղարշապատի Մ. Գորկու անվան N5 ավագ դպրոցի Արհեստագործական հոսքում սովորողներն էին ու նաև դպրոցի բիզնես –խմբակի անդամներ:
Հաճելի էր գործարար աշխարհում մեծ փորձառություն ունեցող մասնագետի ուշադրությունը և հետաքրքիր ու շահեկան՝ աջակցության ձեռք մեկնումը:
Քայլը սպասել չտվեց: Դպրոցը սպասում էր. բիզնես խմբակը և ձեռնարկատիրական կրթության փորձնական ծրագրով ուսուցանվող աշակերտների խումբը հյուրընկալեցին բիզնես աջակցության փորձագետին:
Անցկացվեց սեմինար-խորհրդատվություն: Ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր: Ի սկզբանե Դ. Դավթյանի հետ ծրագրել էինք աշխատանք ավելի լայն շրջանակով: Մենք այցելեցինք ՀՀ ԿԳՆ, հանդիպում ունեցանք հանրակրթության վարչության պետ Ա. Արշակյանի և Ս. Մակյանի հետ, ներկայացրինք ծրագրերը: Արդյունավետ էր նաև համագործակցությունը «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ: Դ. Դավթյանը միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի հետ հստակեցրեց աշխատանքի ուղղությունները և երկօրյա սեմինար վարեց ԴԿՄ ԻԱՄ-ի անդամ դպրոցների՝ «Ձեռնարկատիրական կրթություն» դասավանդող ուսուցիչների և աշակերտների համար: ԴԿՄ ԻԱՄ-ի հետ կնքվեց համագործակցության հուշագիր:
Հանդիպում ունեցանք նաև «Հայ միասնության խաչ» կրթական բարեգործական հասարակական կազմակերպությունում, որտեղ պատրաստակամություն հայտնեց աջակցելու ինովացիոն կենտրոն հիմնած երիտասարդներին:
Հայրենիքին՝ երկրին ու իր ժողովրդին ծառայելու պատրաստակամությունը ամենաբարձր արժանիքն է ուսյալ, փորձառու, մի քանի լեզուներ տիրապետող գործարար հայի, ով Հայաստան է գալիս նոր գաղափարներով ու ծրագրերով:
Ուզում ենք հայի այս տեսակը մեր աշակերտի՝ երկրի վաղվա տիրոջ համար օրինակ լինի:
Ամեն քայլի սկիզբը մտածողության ձևավորումն ու զարգացումն է, գաղափարը, ինչի մասին երկար զրուցում էր գործարարը երեխաների հետ:
Հաջողություններ ենք մաղթում պարոն Դավթյանին իր ստեղծարար գաղափարների իրագործման մեջ և բոլոր բարի ձեռնարկումներում:
Гаяне Сафарян
Директор старшей школы N5 имени Максима Горького в городе Вагаршапат
«Я могу помочь вам профессиональными советами, и я очень хочу вам помочь, потому что, когда я был в вашем возрасте, никто не научил меня тому, чему я хотел бы учиться. Мне было важно, чтобы со мной рядом был взрослый человек, который бы понял меня и оценил мои стремления…»
Так Давид Давтян начал разговор с учениками - ювелирами старшей школы N5 имени Максима Горького Вагаршапата и членами бизнес-кружка, которые представляли свою продукцию на выставке ювелиров «Меридиан».
Учащиеся школы с нетерпением ждали встречи с Давтяном. Специалист по развитию международного бизнеса провел встречу-консультацию с учащимися пилотной программы производственного обучения и членами бизнес-кружка. По окончанию встречи участники получили сертификаты.
Нам было очень приятно внимание специалиста с большим именем и опытом, а также та поддержка, которую он оказал нам.
Изначально вместе с господином Давтяном мы планировали работы более широкого спектра. Мы посетили министерство образования и науки Республики Армения, провели встречу с начальниками отдела общего образования А. Аршакяном и С. Макяном, представили им нашу программу.
Результативным было также сотрудничество с «Союзом школ-центров» Союза юридических лиц. Господин Давтян уточнил с председателем союза Рузанной Мурадян направления работы и провел двухдневные курсы для учащихся и преподавательского состава «Союза школ-центров». С «Союзом школ-центров» Союза юридических лиц был подписан меморандум о сотрудничестве.
В общественной благотворительной организации «Крест армянского единства» Давтян встретился и выразил готовность поддержать основателей инновационного центра.
Готовность служить родине и своему народу - самое главное достоинство образованного, владеющего 7 языками предпринимателя, который всегда приезжает в Армению с новыми идеями и программами.
Очень хотелось бы, чтобы подобный тип армянина стал бы примером для наших учеников - будущих хозяев нашей страны.
Каждый шаг начинается с формирования и развития мышления-именно эту идею хотел донести до детей Давид Давтян.
Желаю успехов господину Давтяну в деле реализации всех его идей, а также во всех его добрых начинаниях.
Gayane Safaryan
High School Num. 5 Principal (named after M. Gorki in Vagharshapat)
‘When I was your age, nobody taught me what I wanted to learn, and I needed someone who would understand me and value my aspirations. So I’ll do all I can to help you and offer my professional advice on how to progress.’
This is the guidance that David Davtian gave to our craftwork department pupils presenting at ‘Meridian’, the economic expo exhibition, as well as to members of our school’s business club. It was such a beneficial occasion for everyone to absorb his professional expertise and experience in the business world
The business club and a group of pupils participated in an experimental program on entrepreneurship and completed a workshop and were awarded certificates. David then joined us to visit The Ministry of Education and Science of the RA to have a meeting with the Heads of the Department of General Education, A. Arshakyan and S. Makyan, to present the program. We also had a very productive collaboration with the ‘Union of School-Centre’ of legal entities. David clarified the direction of the project with Ruzanna Muradyan, the USC CEO and held a 2 day seminar ‘Entrepreneurial Education’ to train teachers who will be delivering the course, and members of USC LEU and pupils. Memorandum of the cooperation was signed with the USC LEU.
We then had a meeting at the public educational charity ‘Cross of Armenian Unity’ where he offered support to the young people who founded the innovation centre.
His willingness to serving his country and his nation is the greatest merit of an educated, experienced, multilingual Armenian, who comes to Armenia with new ideas and projects and he has set an excellent example for our pupils as leaders of tomorrow.
We wish Mr Davtian every success in the implementation of his creative ideas and all his noble endeavors.
Վերադառնալ