2018-07-13 15:12
Դավիթ Դավթյանի մասին կարծիք
Հովիկ Մելքումյան
Դավիթ Դավթյանի ընկեր
Դավիթին ճանաչում եմ արդեն 40 տարի, դեռ մանկուց մտերիմ ենք եղել, սովորել ենք նույն դասարանում: Մեր ընկերությունը փոխանցվել է մեր ծնողներից և վերածվել մտերմության: Իմ կյանքում երևի թե շատ քիչ մարդիկ կգտնվեն, որոնց ես կարող եմ համարել մտերիմ ընկեր՝ ինչպես Դավիթին:
Դավիթին բնութագրելիս չեմ կարող չնշել նրա անսահման աշխատասիրությունը և նվիրվածությունը ընտանիքի, ընկերների և հայրենիքի հանդեպ:
Գիտեք, նա բազում դժվարությունների միջով է անցել, և հաղթահարելով դրանք` առաջ շարժվել՝ չկորցնելով իր մարդկային բարձր հատկանիշները: Թե՛ ուրախ, թե՛ տխուր օրերին միշտ իր կողքին եմ եղել, և համոզված եմ, որ իրեն դեռ շատ ու շատ հաջողություններ են սպասվում, քանի որ նա իսկապես արժանի է լավագույնին:
Առիթ եմ ունեցել նրան տեսնելու նաև որպես ղեկավար և ասեմ, որ բավականին ճկուն մտածելակերպով, նորարարություններն աշխատանքում ճիշտ գործածելու կարողությամբ ղեկավար է, իսկ ով շփվում է Դավիթի հետ, միայն դրական լիցքեր է ստանում իրենից:
Գիտեմ, որ շատ երազանքներ ու ծրագրեր ունի կապված Հայաստանի հետ, նա ցանկանում է իր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման, աշխատատեղերի ստեղծման գործում: Համոզված եմ, որ նրա այդ ցանկություններն ու ծրագրերն իրականություն կդառնան :
Թող Աստծո կամոք կատարվեն իր բոլոր նպատակները և իր բոլոր ծրագրված նախաձեռնությունները միայն պսակվեն հաջողությամբ:
Овик Мелкумян
Друг Давида Давтяна
Я знаю Давида уже 40 лет, мы друзья детства, учились в одном классе. Наша дружба передалась нам от наших родителей. В моей жизни очень мало людей, которых я считаю такими близкими, как Давид.
Характеризуя Давида, не могу не отметить его усердие и преданность семье, друзьям и Родине.
На его жизненном пути было много трудностей и, преодолевая их, он двигался вперед, не теряя своих высоких человеческих качеств. И в трудные времена, и в дни радости я был рядом с ним, и уверен, что его ожидает много побед, так как он достоин лучшего.
У меня была возможность увидеть его в качестве руководителя. Должен сказать, он руководитель с достаточно гибким мышлением, способный правильно использовать нововведения в работе. Общение с Давидом всегда дает положительный заряд эмоций.
У него есть много планов и мечтаний, связанных с Арменией. Он хочет внести свой вклад в развитие армянской экономики, в деле создания рабочих мест. Уверен, что его мечты и планы станут реальностью в скором времени.
Желаю ему, чтобы с Божьей помощью его планы и мечты увенчались успехом.
Hovik Melkumyan
Friend
I’ve known him for about 40 years. We’ve been close friends since childhood and we were in the same class at school. Our friendship passed on to us from our parents and turned into a close friendship. There are perhaps very few people in my life that I can consider as a real and true friend like David.
I should mention his unbounded diligence and devotion to his family, friends and to our homeland. He’s faced many difficulties and overcame them by moving forward, not losing his wonderful human qualities. I’ve been there for him both in joy and in sorrow, and I believe that he will face major achievements, since he certainly deserves the best.
I had the chance to see him as a leader and he has a rather flexible mind set with the ability to implementation innovative strategies. And those who communicate with David receive only positive energy from him.
I know that he has many dreams and plans connected with Armenia and he wants to have his small contribution to Armenia’s economic development and in generation of additional employment. I’m sure that his desires and plans will come true.
With God’s will, let all his goals and planned initiatives be crowned with success.
Վերադառնալ