20:44
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարծիքներ Հրանուշ Հակոբյանի մասին

2018-05-12 10:36

 «Դե Ֆակտո » N 143 ( 04/2018թ.)  

ՆԱԹԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
արտաքին հարաբերությունների
եւ արարողակարգի բաժնի տնօրեն

Հրանուշ Հակոբյանն իր ակտիվ և ազգա֊նվեր գործունեությամբ կարևոր դեր և ներ֊դրում է ունեցել Հայաստանի զարգացման գործում` սկսած խորհրդային տարիներից: Անկախ Հայաստանի պատմության ձևավոր֊ման ընթացքում նա ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ օրենսդրական դաշտի կայաց֊ման, իսկ այնուհետ` ՀՀ սփյուռքի նախարա֊րության ստեղծման և զարգացման գործում: Ես մշտապես բարձր եմ գնահատել նրա անձը, կատարած աշխատանքը, իսկ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության վերջին տասը տարիների ընթացքում առիթ եմ ունեցել աշխատելու նրա հետ և հա֊մոզ֊վելու իմ պատկերացումների ճշմարտա֊ցիության մեջ: Մեր համագործակցությունը սկսվեց ՀՀ սփյուռքի նախարարության ձևա֊վորման առա֊ջին իսկ տարիներից, ես այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի Հայոց առաջ֊նորդն էի, և մենք մեր հնարավորությունների սահման֊ներում սկսեցինք աջակցել նախա֊րա֊րու֊թյանը:
Ես հատկապես բարձր եմ գնահատում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազ֊մա֊կերպված Հայաստան-Սփյուռք համահայ֊կա֊կան 6-րդ համաժողովը, որը եզակի էր ոչ միայն իր կազմակերպվածության, այլ նաև մասնակիցների դրսևորած վերաբերմունքի առումով: Նրանք չէին եկել պարզապես մասնակցելու, այլ ցանկանում էին ինչ-որ բան անել հայրենիքի, հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման համար: Ես վստահ եմ, որ համաժողովում քննարկված շատ հարցեր կարող են լուծումներ ստանալ, քանի որ և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում կան անձիք, կազմակերպություններ, որոնք կլծվեն այդ գործին: Իսկ այդ ամենը, նախարարության կայացումը համեստափայլ Հրանուշ Հակոբ֊յանի անձնվեր աշխատանքի արդյունքն է: Կարևոր է նաև, որ նա պատրաստում է երի֊տասարդ կադրեր, իր փորձը փոխանցում նրանց, որպեսզի վերջիններս հետագայում նրա ստեղծած հիմքը ամուր պահեն:
Ուզում եմ շեշտել նաև, որ բոլորիս համար մեծ պարգև է Հրանուշ Հակոբյանի հեղինա֊կած վերջին գիրքը, որը ներկայացնում է հայ֊կական սփյուռքը հարափոփոխ աշխարհում, սփյուռքի ապագայի տեսլականը, որը ոչ միայն պարզ վիճակագրություն է, այլ նաև ուղեկցվում է արժեքավոր վերլուծություն֊ներով և խորհրդածություններով, որոնք կա֊րող են դառնալ իրականություն` ամրապն֊դելով սփյուռքի ներկան, Սփյուռք-Հա֊յաս֊տան հարաբերությունները:
Շնորհավորում եմ Հրանուշ Հակոբյանին նա֊խարարության 10-ամյակի, նրա հեղի֊նա֊կային գրքի տպագրության առթիվ և հղում նրան մեր հարգանքն ու ջերմ մաղթանքները:

 

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն

Հրանուշ Հակոբյանին ճանաչում եմ դեռևս Երևանի պե֊տական համալսարանում աշխատելու տարիներից, երբ կոմերիտմիությունում որոշ պաշտոններ էի զբաղեցնում, իսկ նա մեր կոմիտեի առաջին քարտուղարն էր: Այն ժա֊մանակվանից ես բարձր եմ գնահատել նրա կազմա֊կերպ֊չական, այնուհետև գիտական ընդունակությունները: Պետք է նշեմ, որ նա յուրահատուկ անձնավորություն է, ով շատ շատերից տարբերվում է իր լսելու, գիտնականի խոսքը հարգելու և ամենակարևորը` ամենագետի բար֊դույ֊թով չտառապելու հատկանիշով, երևույթ, որը, ցավոք, մեզանում շատ է տարածված: Եվ ես կարծում եմ, որ այն մարդը, ով համեստ է, կարողանում է լսել ուրիշներին և նրանց կարծիքը հարգել, անպայմանորեն կհաջողի: Ըստ իս` նրա հաջողության գրավականը հենց դա է:
Տիկին Հակոբյանի մասին խոսելիս պետք է նշեմ, որ նրա լավագույն հատկանիշերի ակունքն իր ընտանիքն է, նրա հայրը` Հրանտ Հակոբյանը, փառահեղ մարդ էր իր ողջ էությամբ, ով ուներ ազգային բարձր նկարագիր և իր ընտանիքում վառ էր պահում ազգային արժեքները: Նման ընտանիքում մեծացած մարդը չէր կարող շեղվել այդ արժեքներից, և Հրանուշ Հակոբյանը լավագույնս դրսևորել է դրանք իր գործունեության մեջ` նախապատվության տալով ազգայինին:
Ողջունում եմ Հրանուշ Հակոբյանին և մաղթում առողջություն, հաջողություններ, և թող որ նա մշտապես իր ծանրակշիռ տեղն ու դերն ունենա ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում:

 

ԱՐԱՄ ԱՆԱՆՅԱՆ
«Արմենպրես» գործակալության տնօրեն

Հրանուշ Հակոբյանը սիրված, իր աշխատանքին նվիր֊ված և աշխատասեր անձնավորությունն է: Նախա֊րար նշանակվելուց ի վեր տեսանելի են նրա կատարած բազ֊մա֊պիսի արդյունավետ և դրական աշխատանքները: Նա իր նվիրված աշխատանքի շնորհիվ կարողանում է բո֊լորին միավորել մեկ նպատակի շուրջ` աշխատանք հա֊նուն վաղվա լուսավոր ապագայի:
Նա օժտված է մարդկային լավագույն հատկանիշ֊նե֊րով, բազմակողմանի զարգացած, առաքինի և ճշտապահ անձնավորություն է:
Ցանկանում եմ, որ Հրանուշ Հակոբյանի բոլոր նպատակներն իրագործվեն, նա ներդաշնակ անձնավորությունն է, թող միշտ կանացիությունն ու ներդաշնա֊կությունն ուղեկցի իրեն:

 

Յուրի Սուվարյան
ՀՀ գիտությունների ազգային
ակադեմիայի հայագիտության եւ
հասարակական գիտությունների
բաժանմունքի ակադեմիկոս, քարտուղար

Հրանուշ Հակոբյանին ճանաչում եմ դեռևս խորհրդային տարիներից, երբ նա Երևանի պետական համալսարանի, ապա նաև ՀԼԿԵմ կենտկոմի քարտուղարն էր: Պետք է նշեմ, որ նա երիտասարդական նույն եռանդով շարունակում է աշխատել նաև այսօր, որի շրջանակներում համագործակցում է մեր բաժանմունքի հետ, իրականացնում կրթական և գիտական ծրագրեր, իսկ մենք մեծ սիրով աշխատում ենք նրա հետ` համոզվելով, որ նա իր գործի գիտակ նախարար է և արդյունավետ է իրականացնում իր աշխատանքը:
Այնպես որ, ես շատ բարձր կարծիքի եմ տիկին Հակոբյանի և՛ մարդկային, և՛ գիտական, և՛ կառավարչական կարողությունների մասին: Մաղթում եմ նրան ստեղծագործական և աշխատանքային նորանոր հաջողություններ և, իհարկե, առողջ ու երջանիկ կյանք:

 

ԱԼԲԵՐՏ ԽԱՌԱՏՅԱՆ
Հայ բանասեր, պատմաբան,
պատմական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Հրանուշ Հակոբյանը եռանդուն և հայրենասեր անձ֊նավորություն է: Ես իրեն համարում եմ իմ բարեկամուհին: Նա մեծ ընտանիքի արժանավոր զավակ է, ճանաչել եմ նաև իր հայրիկին. նրա հայրը հայկական ավանդույթները կրող, Աստվածավախ և ազգասեր մարդ էր:
Այս դժվարին ժամանակներում Հրանուշ Հակոբյանը կատարում է հայրենանվեր աշխատանք, նա կարողանում է միացնել հայրենիքը Սփյուռքին: Գիտեք, Սփյուռքն առանց հայրենիքի չի կարող ապրել, իսկ հայրենիքը լիաթոք շնչել` առանց Սփյուռքի:
Նա ճիշտ կեցվածք ունի Սփյուռքի նկատմամբ, և որպես հայ կին ներկայանում է և՛ հայրենիքում և՛ Սփյուռքում, նրա նման մարդիկ են մերձեցնում մեզ Սփյուռքի հետ:
Ցանկանում եմ, որ Աստված բոլորիս պահապան լինի, և՛ Հրանուշ Հակոբյանին, և՛ մեզ, բոլորիս, ցանկանում եմ արևշատություն:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...