17:43
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ցանկացած ծրագիր ուղղված է ՀՀ-ում էներգետիկայի զարգացման հեռանկարների հետազոտմանը, համակարգի հուսալիության, անվտանգության, ինչպես նաեւ` էներգետիկ անկախության մակարդակի բարձրացմանը

2018-05-03 11:08

 Ռուբեն Եղոյան

«Դե Ֆակտո » N 142 ( 03/2018թ.)

Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի պատմությունը սկսվում է դեռ 1948 թ.-ից: 1948-1963 թթ. այն գործել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի կազմում որպես Էլեկտրատեխնիկայի լաբորատորիա, այնուհետև` 1961թ.-ից, որպես էներգետիկայի ինստիտուտ:
Ինստիտուտի հիմնական գործունեությունը կապված է էներգետիկական համակարգի հետ:
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռուբեն Եղոյանը:


-Պարո՛ն Եղոյան, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի պատմությունը սկսվում է դեռ 1948 թ.-ից, այսօր ի՞նչ զարգացման փուլում է այն գտնվում:


Նախ նշեմ, որ իր երկարամյա արդյունավետ գործունեության ընթացքում ինստիտուտը մեծ ճանաչում է ձեռք բերել էներգետիկայի բնագավառի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Այսօր ինստիտուտը համագործակցում է Էներգետիկայի բնագավառի գործունեությունը կազմակերպող ու կառավարող բոլոր ընկերությունների հետ: Էներգետիկայի բնագավառի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունի համապատասխան կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը:
Այսօրվա իրողությունները մեզ պարտադրում են քայլել ժամանակի պահանջներին համընթաց` ինովացիոն տեխնոլոգիաների դարում բնագավառի զարգացման համար մեր լուման ներդնելու նպատակով:

-«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրում կկատարի Հայաստանի էներգետիկ ոլորտում, ըստ Ձեզ, այն ինչպե՞ս կանդրադառնա էներգետիկ համակարգի վրա:

-«Տաշիր» ընկերությանը պատկանող կամ նրան հավատարմագրային կառավարման հանձնված ընկերությունների հետ մեր համագործակցությունն իրականացվում է հիմնականում երկու ուղղությամբ` ՀԷՑ ՓԲԸ և ԲԷՑ ՓԲԸ: Երկու ընկերությունների հետ էլ նախկինում ևս ունեցել ենք սերտ համագործակցություն: Ներկայումս ընթանում են բանակցություններ այդ համագործակցության շրջանակներում նոր նախագծերի և ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Ներդրումային ծրագիրը միանշանակ կնպաստի Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացմանը: Մեր ընկերությունը հավանաբար կմասնակցի մասնավորապես ՀԷՑ ՓԲԸ-ում ներդրումային ծրագրով նախատեսված համակարգի ընդհանուր վերազինմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքներին` իրականացնելով գիտատեխնիկական ուղեկցում:

-Պարո՛ն Եղոյան, 2018 թվականի և հետագա տարիների համար ի՞նչ ծրագրեր ունեք էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի հիմնական գործունեության հետ կապված:

- Ասեմ, որ ցանկացած ծրագիր ուղղված է ՀՀ-ում էներգետիկայի զարգացման հեռանկարների հետազոտմանը, համակարգի հուսալիության ու անվտանգության, ինչպես նաև` երկրի էներգետիկ անկախության մակարդակի բարձրացմանը:
Ներկայումս ՀՀ էներգետիկայի բնագավառում մեկնարկել է արմատական փոփոխությունների գործընթացը: ՀՀ Էներգետիկայի մասին հիմնարար օրենքի փոփոխության արդյունքում ձևավորվում է էլեկտրաէներգետիկական շուկա: Շուկայի մասնակիցների գործառույթների, նրանց միջև փոխհարաբերությունների ձևավորման ու օրենսդրական կարգավորման նպատակով մշակվել և գործողության մեջ է դրվել «Էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոններ» նորմատիվ փաստաթուղթը:
2018 թվականին և հետագա տարիներին ինստիտուտի հիմնական գործունեությունն ուղղված կլինի վերը նշված փաստաթղթով նախատեսված պահանջների իրագործման համար անհրաժեշտ գիտահետազոտական և գիտատեխնիկական հիմքերի մշակմանը:

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...