2018-04-16 11:25
«Դե Ֆակտո » N 142 ( 03/2018թ.)
ՏԻԳՐԱՆ ՕԽԱՆՅԱՆ
«Էկովիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության հիմնադիր տնօրեն
-Պարո՛ն Օխանյան, վերականգնվող էներգետիկան մեծ թափով սկսել է զարգանալ Հայաստանում` ինչպես համապատասխան օրենսդրական դաշտի ապահովման, այնպես էլ` Ձեզ նման գործարարների շնորհիվ, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են ոլորտի զարգացմանը: Ռիսկային չէ՞ր նոր զարգացող ոլորտում ներդրում կատարելը:
-Նշեմ, որ շուրջ 15 տարի է, ինչ գործունեություն եմ ծավալում վերականգնվող էներգետիկայի ոլորտում` ՕՍՏ Գրուպի շրջանակներում, որը երկար տարիներ առավել կենտրոնացած է եղել ՓՀԷԿ-երի ստեղծման-շահագործման գործում, սակայն 2015 թ. «Էկովիլ» ընկերության ստեղծումով ընդլայնեց և դիվերսիֆիկացրեց իր գործունեությունը` ներառելով նաև արևային էներգիայի և էներգախնայողության ոլորտները: Անկեղծորեն խոստովանեմ, որ գործունեություն ծավալելով հիդրոէներգետիկայի ոլորտում, մշտապես երազել եմ արևային էներգետիկայով զբաղվելու մասին` քաջ գիտակցելով, որ արևային ռեսուրսը մեզ ի վերուստ տրված հարստություն է, որը կարող է խթանել տնտեսության զարգացումը, էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը և, ամենակարևորը` դառնալ ՀՀ էներգետիկ անկախության կարևոր հիմնաքարը: Ինչ վերաբերում է ռիսկայնությանը` ՀՀ կառավարությունը ձեռնարկեց օրենսդրական բոլոր անհրաժեշտ քայլերը ոլորտը զարգացնելու, ներդրողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, ինչը զգալիորեն նվազեցրեց ռիսկերը և ապահովեց մրցակցային առողջ պայմաններ շուկայի խաղացողների համար:
-Արևային տեխնոլոգիաների ինչպիսի՞ տեսականի է առաջարկում ընկերությունը, ի՞նչ ծառայություններ է մատուցում:
-«Էկովիլ» ընկերությունը ներկայացնում է արևային նոր տեխնոլոգիաներ` հոսանքի ֆոտովոլտային և ջրատաքացման համակարգեր` նախատեսված բնակելի, կոմերցիոն և արտադրական մասշտաբների ծրագրերի համար: Ընկերությունն ապահովում է մաքուր, կայուն և անվճար ռեսուրս հանդիսացող արևային էներգիայից սպառողին էլեկտրաէներգիա, տաք ջուր և ջեռուցում մատակարարելու ամբողջական ցիկլը` ներառյալ խորհրդատվություն, նախագծում, տեղադրում, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Գործունեություն ենք ծավալում ՀՀ-ում, Արցախում, շուտով` նաև Վրաստանում: Ունենալով հուսալի և բացառիկ համագործակցություններ այս ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների հետ` սպառողին տալիս ենք ընտրության լայն հնարավորություն` առաջարկելով պրեմիում և ստանդարտ կարգի արևային համակարգեր: Ներկայացնում ենք պրեմիում կարգի արևային վահանակներ արտադրող, արդյունավետության ցուցանիշով տարիներ շարունակ աշխարհում №1 համարվող SunPower ամերիկյան ընկերության վահանակները` արտադրողի կողմից տրվող 25 տ. երաշխիքային ժամկետով: Համարվում ենք պրեմիում կարգի արևային ինվերտորներ արտադրող, տարիներ շարունակ աշխարհում №1 համարվող Fronius International ավստրիական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչի շնորհիվ մեր մասնագիտական անձնակազմը վերապատրաստումներ է անցել այդ ընկերությունում, ստացել համապատասխան որակավորում: Առավել լայն սպառման համար առաջարկում ենք մատչելի և հուսալի լուծումներ. վաճառքի ցուցանիշով աշխարհի լավագույն 10-յակի մեջ մտնող Risen Energy ընկերության բարձրորակ արևային վահանակները` արտադրողի կողմից տրվող 12 տ. երաշխիքային ժամկետով, ինչպես նաև` Samil Power և Growatt ընկերությունների բարձրորակ արևային ինվերտորները` արտադրողի կողմից տրվող մինչև 20 տ. երաշխիքային ժամկետներով:
-Ո՞րն է «Էկովիլ» ընկերության առավելությունը նոր ձևավորվող շուկայում:
-Մեր ընկերության առավելություններից են`
10-յակից ավելի տարիների փորձը վերականգնվող էներգետիկայի ոլորտում, Ավստրիայում որակավորված մասնագիտական կազմը, որն անընդհատ կատարելագործում է իր գիտելիքները` ոլորտում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումներին համընթաց, հուսալի և բացառիկ համագործակցություններն աշխարհի առաջատար ընկերությունների հետ` առաջարկելով հասարակության բոլոր շերտերի համար նախատեսված որակյալ արտադրատեսականի և մրցունակ գներ, օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումը հաճախորդներին, բացառիկ պայմանագրերը վերականգնվող էներգետիկայի ոլորտը վարկավորող ֆինանսական կազմակերպությունների հետ (ցածր տոկոսադրույքներ և այլն): Եվս մեկ կարևոր առավելություն` մեր բոլոր համագործակցությունները հիմնվում են ազնիվ և հետևողական աշխատանքի վրա:
-Ֆինանսական շուկայի հետ բացառիկ ի՞նչ համագործակցություններ ունեք:
-Առանձնացնեմ «Ֆինքա» ՈՒՎԿ հետ ունեցած Մեր բացառիկ պայմանագիրը` ուղղված «Էկովիլի» արևային համակարգերի վաճառքին և տեղադրմանը ՀՀ ողջ տարածքում` շուկայում մատչելի պայմաններով ՀՀ դրամային լիզինգի միջոցով: Շուտով Մեր ծրագրերը հասանելի կդառնան բոլոր մարզերին:
-Ի՞նչ ծրագրեր է «Էկովիլը» նախատեսում մոտ ապագայում:
-Ծրագրում ենք ընդլայնել մեր գործունեությունը` ձգտելով դառնալ միջազգային ընկերություն: Առաջին քայլերից մեկը կլինի այս տարի մեր ընկերության մասնաճյուղը` EcoVille Georgia-ն: Բացի այդ, 2018 թ. Կալիֆոռնիայում տարածաշրջանային զարգացման ծրագրեր իրականացնելու համար հուշագիր ենք ստորագրել մեր ընկերության նկատմամբ մեծ հետաքրքրվածություն ցուցաբերած ամերիկյան խոշոր արևային ընկերության հետ:
Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ