2018-04-06 16:01
Յուրաքանչյուր պետություն հզոր է իր զարգացած տնտեսությամբ և հայրենասիրական գաղափարներով զինված հասարակությամբ, հատկապես` երիտասարդությամբ: Երբ երիտասարդ ներուժն իր ապագան կապում է հայրենիքի հետ, ջանք գործադրում այն զարգացնելու համար, ապա այդ երկրի ապագան միանշանակ լուսավոր է:
Ուրախալի է արձանագրել, որ ՀՀ-ում ապրում, աշխատում և ղեկավար պաշտոններ են զբաղեցնում իսկապես հայրենասեր երիտասարդներ, ովքեր աչքի են ընկնում աշխատասիրությամբ, ինտելեկտով, ստեղծարար գաղափարներով և փորձում ժամանակակից աշխարհին համընթաց զարգացում ապահովել իրենց վստահված ոլորտում: Նրանցից է Մասիս քաղաքային համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, ում պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում հաջողվել է զարգացման յուրօրինակ տեմպ հաղորդել քաղաքի կյանքին, ապագայի հանդեպ հույս և հավատ ներշնչել բնակչությանը, ակտիվացնել երիտասարդներին, խթանել տարբեր ոլորտների զարգացումը և, վերջապես սկիզբ դնել Մասիսը` երիտասարադական և արդյունաբերական քաղաք դարձնելու իր ծրագրի իրականացմանը: «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը, բարձր գնահատելով Դավիթ Համբարձումյանի աշխատանքային հաջողությունները, յուրօրինակ գործելաոճը, Մասիս քաղաքի զարգացման բարձր ցուցանիշերը` նրան ճանաչել է «Տարվա քաղաքապետ 2017»:
Ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք Դավիթ Համբարձումյանին, ում հետ հարցազրույցի ընթացքում ներկայացրել ենք Մասիս քաղաքի զարգացման տեմպերը, ապագային միտված հեռանկարային ծրագրերը, բացահայտել երիտասարդ քաղաքապետի աշխատանքային և մարդկային կերպարը, աշխատելաոճը, ստեղծարար գաղափարները:
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ