2018-02-19 12:36
ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար
Սամվել Կարապետյանի ամենօրյա աշխատանքը և հետագիծը հայրենասիրության դրսևորում է: Անգնահատելի են նրա բարեգործությունները թե՛ հայրենի Տաշիրում, թե՛ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում և թե՛ Արցախում: Հատկանշականն այն է, որ Սամվել Կարապետյանը ոչ միայն ձեռնամուխ է լինում ուղղակի բարեգործությանը, այլև իր գործունեությունն ունի սոցիալական և Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ուղղվածություն: Սամվել Կարապետյանի ջանքերի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում գործող կարևորագույն նշանակություն ունեցող ենթակառուցվածքում իրականացվում են զգալի բարեփոխումներ և ներդրումներ, որոնք տալիս են իրենց արդյունքը: Սամվել Կարապետյանն իր ջանքերն է ներդրում նաև տնտեսության այլ ոլորտներում` ստեղծելով նոր արժեք` ապահովելով նոր աշխատատեղեր և նպաստելով մեր ազգաբնակչության զբաղվածությունը Երևանում և մարզերում: Մեր տնտեսության համար այս տարի նշանակալի իրադարձություն էր Սամվել Կարապետյանի գլխավորած «Ներդրողների ակումբը»: Այն արդեն մեկնարկել է իր գործունեությունը մի քանի ներդրումային ծրագրերի շուրջ: Ցանկանում եմ ընդգծել նաև այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի օրինակը վարակիչ է նաև իր գործընկերների համար, ովքեր ևս միանում են Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու արշավին: Վստահ եմ, որ Սամվել Կարապետյանի նոր նախագծերը ևս իրենց նշանակալի հետքը կթողնեն մեր երկրի տնտեսության զարգացման գործում:
Վերադառնալ