2018-02-19 12:32
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ
ԼՂՀ նախագահ
Սամվել Սարգսի Կարապետյանն, անշուշտ, պատկանում է անվանի ազգային բարերարների շարքին, և այդ կոչումը նա վաստակել է իր երկարամյա հայրենանվեր ծառայության շնորհիվ:
Մայր Հայաստանում և Արցախում նրա անմիջական մասնակցությամբ իրականացվել են բազմաթիվ ռազմավարական ծրագրեր ամենատարբեր ոլորտներում: Անձնվեր գործունեությամբ Սամվել Կարապետյանը նպաստում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանը:
Դրա հետ մեկտեղ Սամվել Կարապետյանն ունի մեծատառով մարդուն բնորոշ անձնական հատկանիշներ: Լինելով ավանդապաշտ հայ ընտանիքի զավակ` նա նույնպես ստեղծել է գեղեցիկ ընտանիք, օրինակելի ամուսին է, հայր ու պապիկ, հավատարիմ ընկեր, ով միշտ ամուր թիկունք է ընկերների, բարեկամների և հարազատների համար:
Արցախում բոլորը լավ գիտեն Սամվել Կարապետյանին և հպարտ են, որ ունեն նման հայրենակից:
Վերադառնալ