19:49
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխատում ենք հասանելի լինել յուրաքանչյուր բնակչի համար

2018-02-15 11:22

  «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Արարատի մարզի Արալեզ համայնքի ղեկավար Մարտիկ Թեւոնյանը:

-Պարո՛ն Թևոնյան, ինչպիսի՞ն է եղել 26 տարվա ղեկավարման Ձեր ուղին, այս տարիների ընթացքում որքանո՞վ է բարելավվել համայնքի բնակչի կյանքը, ի՞նչ աշխատանքներ եք կատարել:

-Այդ 26 տարիների ընթացքում համայնքի բարելավման ուղղությամբ բավական աշխատանքներ են կատարվել, ինչի մասին վկայում է այսօրվա մեր բնակիչների գոհունակությունը: Մենք աշխատել ենք, որպեսզի մեր համայնքի բնակիչն ապրի ապահովված և բարեկարգված համայնքում: Մեր համայնքը դեռևս 1997 թվականին է գազաֆիկացվել, ապահովված է խմելու և ոռոգման ջրով: Կարծում եմ` յուրաքանչյուր համայնքի առաջնային և ամենակարևոր խնդիրները դրանք են, որոնք մեզ մոտ արդեն լուծված են: Մեր միակ խնդիրը մանկապարտեզի բացակայությունն է, որը հնարավոր չէ համայնքի միջոցներով կառուցել, միայն ֆինանսական աջակցության դեպքում հնարավոր կլինի լուծել այդ խնդիրը: Մյուս կարևոր խնդիրներից է համայնքի փողոցների ասֆալտապատումը:

-Ի տարբերություն շատ այլ համայնքների` Ձեզ մոտ գործում է պահածոների գործարան, արդյո՞ք ունեք աշխատատեղերի խնդիր և ո՞րն է համայնքի բնակչի հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրը:

-Բավական մեծ համայնք ունենք. բնակչության թիվը մոտ 2600-ի է հասնում: Քանի որ մեզ մոտ աշխատատեղերի խնդիր կա` համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքը հանդիսանում է հողագործությունը, պտուղ-բանջարեղենի աճեցումը: Համայնքի բնակչության մեծամասնությունը զբաղվում են խաղողագործությամբ, այս տարի առանց քաշքշուկի և որևէ խնդիրների` գյուղացիներն ամբողջությամբ կարողացան մթերել խաղողը: Այս տարի գյուղմթերքի իրացման խնդիր չի եղել: Չնայած նրան, որ տարին մի փոքր չորային էր, ոռոգման ջրի խնդիրներ կային, բայց կարելի է ասել, որ բարենպաստ տարի էր մեզ համար: Համայնքում ունենք պահածոների գործարան, որտեղ այս պահին շատ քիչ մարդ է աշխատում, սակայն հույսեր կան, որ հաջորդ տարի գործարանը մեծացնելու է արտադրանքի ծավալները, ինչի շնորհիվ աշխատատեղերի քանակը ևս կմեծանա և համայնքի բնակիչներն արդեն հիմնական աշխատանք կունենան:

-Ի՞նչ սկզբունքով եք աշխատում, գյուղացի-համայնքապետ փոխհարաբերություններն ինչպիսի՞ն է:

-Աշխատում ենք հասանելի լինել յուրաքանչյուր բնակչի համար, լսել նրա խնդիրները և ինչու չէ, նաև հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել բնակչի հոգսը թեթևացնելու համար: Կարծում եմ` պատահական չէ, որ 26 տարի շարունակ ղեկավարում եմ այս համայնքը: Մեր համայնքի բնակիչներն իսկապես հրաշալի մարդիկ են` ավանդապաշտ, հյուրասեր, նրանց բոլորի հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ: Համայնքի ղեկավար լինելով հանդերձ` առաջին խիստ նկատողությունը տալիս եմ հենց իմ բարեկամին, ք

-Ցաանի որ առաջին հերթին նրանք պետք է կարգապահ լինեն: 

-Ամանորի կապակցությամբ ի՞նչ կմաղթեք համայնքի բնակիչներին:նկանում եմ, որ խաղաղության տարի լինի, մարդկանց մոտ ի սրտե ուրախանալու առիթը շատ լինի և հավատով լցվենք մեկս մյուսի, երկրի ապագայի նկատմամբ: Մեր ժողովուրդը հյուրասեր ժողովուրդ է և թող բոլորի սեղաններն առատ լինեն:

Լրագրող Դշխուհի Իսոյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...