2018-02-15 10:59
ՀԱԿՈԲ ԶԵՅՆԱԼՅԱՆ
Արմաշ համայնքի ղեկավար
«Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.)
-Պարո՛ն Զեյնալյան, դուք երկար տարիներ է ինչ ղեկավարում եք Արմաշ համայնքը` շուրջ 17 տարի, ի՞նչ կարևոր խնդիրներ եք հասցրել կարգավորել այս ընթացքում:
-Այս ընթացքում, իրոք, շատ կարևոր խնդիրներ հասցրել ենք կարգավորել` կատարվել են բազում ճանապարհաշինարարական աշխատանքներ, ասֆալտապատվել են համայնքի փողոցները, անցկացվել են խմելու, տնտեսական և ոռոգման ջրերի ներքին ցանցեր` մոտ 30 կմ, փողոցների լուսավորության հարցն ենք կարգավորել, կատարել ենք մշակույթի տան և մանկապարտեզի շենքերի հիմնանորոգման աշխատանքներ:
-Կատարված աշխատանքների հետ մեկտեղ, ի՞նչ առանցքային խնդիրներ կան համայնքում:
-Այսօր համայնքի համար գերխնդիր է համայնքի գազաֆիկացումը և համայնքում «Գառնի» խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցումը: Ընդհանրապես, յուրաքանչյուր ծրագիր ուղղված է համայնքում առկա խնդիրների կարգավորմանը:
-Ո՞րքան է Արմաշ համայնքի բնակչության թիվը և ո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը:
-Համայնքի բնակչության թիվը 2690 է, որոնք հիմնականում զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների աճեցմամբ, և այգեգործությամբ: Համայնքում գործում են ձկնաբուծական տնտեսություններ, ունենք ալրաղաց, դպրոց, հիվանդանոց, համայնքապետարան, մանկապարտեզ, որոնք էլ բնակչությանն ապահովում են աշխատատեղերով` մոտ 500 աշխատատեղ:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն համայնքում:
-Վերը նշված բոլոր աշխատանքները շարունակական են:
Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ