14:39
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Եթե համայնքը գազաֆիկացվի` ջերմոցային տնտեսությունը կզարգանա

2018-02-15 10:51

  «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.)  

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Ռանչպար համայնքի ղեկավար Մանուկ Օհանյանը

-Պարո՛ն Օհանյան, երկար տարիներ ուժային կառույցներում աշխատելուց հետո` 2002 թվականին ընտրվել եք համայնքի ղեկավար, համայնքն ի՞նչ տեսքով եք ընդունել և բարելավմանն ուղղված ի՞նչ աշխատանքներ են կատարվել:

-2002 թվականին համայնքն ընդունել եմ բազմաթիվ խնդիրներով, սարսափելի վիճակում էին գտնվում գյուղի ճանապարհները, չկար ոռոգման և խմելու ջուր, ինչպես նաև` մինչ օրս չունենք գազաֆիկացում և մանկապարտեզ: Ընտրվելուց հետո առաջին աշխատանքս եղել է ճանապարհների վերանորոգումը և քանի որ գյուղում խմելու և ոռոգման այլընտրանքային ջուր չկար, բնակչությունն օգտվում էր խորքային հորերի ջրերից, այդ համակարգը ևս վերանորոգեցինք և այժմ խմելու ջրի խնդիր չունենք: Յուրաքանչյուր տարի Ամանորի կապակցությամբ համայնքի բոլոր ընտանիքներին նվերներ ենք փոխանցում, իսկ ուսումնական տարվա մեկնարկին, մինչև չորրորդ դասարանների երեխաներին, տրամադրում ենք գրենական պիտույքներ: Մարտի 8-ի կապակցությամբ բոլոր կանանց ծաղիկներ ենք նվիրում, իսկ դժբախտ դեպքերի ժամանակ տվյալ բնակչին ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում: Վերջերս մարզպետի, ինչպես նաև վարչապետի հանձնարարականով` մեր վարչական տարածքում պարբերաբար կատարվում են փողոցների մաքրման աշխատանքներ: Ունենք հրաշալի, մեծ քանակությամբ գրքերով հագեցած գրադարան, որը շատ լավ աշխատում է: Դպրոցը ևս նորոգվել է, մանկապարտեզ չունենք, ունենք նախակրթարան: Նախակրթարանը մանուկների առջև իր դռներն է բացել մոտ չորս տարի առաջ, ունենք 12-15 աշակերտ, համայնքապետարանի միջոցներով կառուցվել է ճաշարան: Դպրոցի բակում գործում է ֆուտբոլի և բասկետբոլի դաշտ:

-Կա՞ն խնդիրներ, որոնք համայնքի զարգացման համար կարևոր նշանակություն ունեն և այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

-Հարակից համայնքներից միայն մեր համայնքը գազաֆիկացված չէ, այդ հարցով վերջերս դիմել եմ մարզպետ պարոն Գրիգորյանին, ում հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի գազի խողովակները հասցվի մինչև գյուղ, որից հետո արդեն համատեղ ջանքերով հնարավոր կլինի բնակիչներին ապահովել գազով: Ես անչափ գոհ ու շնորհակալ եմ մարզպետին, քանի որ ցանկացած հարցով աջակցում է ամբողջ համայնքին` առկա խնդիրներին լուծումներ տալով: Համայնքի հաջորդ խնդիրը` այն փողոցներն են, որտեղ դեռևս չի կատարվել ասֆալտապատում, այդ հարցով ևս դիմել ենք և նախագիծն արդեն ինձ մոտ է, մոտ օրերս մրցույթ կհայտարարվի, և հաղթող ճանաչված կազմակերպությունը կսկսի կատարել վերանորոգման աշխատանքները: Իսկ ինչ վերաբերվում է համայնքի զարգացմանը` եթե համայնքում լուծվի գազաֆիկացման խնդիրը, ապա ջերմոցային տնտեսությունը միանշանակ մեծ թափով զարգացում կապրի: Վերջերս արտասահմանից հյուրեր ենք ունեցել, ովքեր ցանկանում են վերցնել մոտ 25-30 հա տարածք և զարգացնել ծովային խեցգետինների աճեցումը, դեռևս որևէ պայմանավորվածություն չունենք, սակայն դրա իրականացման դեպքում համայնքում կբացվի մոտ 400-500 աշխատատեղ: Մեր համայնքի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ջուր կա, հողը բերրի է, ջերմոցային տնտեսությունն էլ որ զարգանա, կարծում եմ` ամեն ինչ ավելի լավ կլինի:

-Եթե չեմ սխալվում` նախկինում համայնքը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետև ինչպե՞ս է վերաբնակեցվել հայերով և ի՞նչ նախապատմություն ունի:

-Մինչև Խորհրդային Միության փլուզումը մեր համայնքում ապրել են միայն ադրբեջանցիներ և եզդիներ: Հետո` 1988 թվականին, ադրբեջանցիները, բնականաբար, գնացին իրենց երկիր, իսկ Բաքվից բռնագաղթվածներից շատերը եկան և բնակություն հաստատեցին մեզ մոտ, նրանք կազմում են համայնքի մոտ 90 տոկոսը: Նրանց համար ադապտացվելը մի քիչ դժվար էր, քանի որ քաղաքաբնակ էին, հողամասի, գյուղի, անասնապահության հետ առնչություն չէին ունեցել, սակայն ժամանակի ընթացքում սովորեցին այդ աշխատանքին և այժմ ամեն ինչ նորմալ է: Համայնքում բնակչության թիվը հասնում է 1650-ի:

-Պարո՛ն Օհանյան, ըստ Ձեզ` համայնքի ղեկավարն ինչպիսի՞ն պետք է լինի, որպեսզի արժանանա իր բնակչի վստահությանն ու հարգանքին, Դուք ի՞նչ սկզբունքներ եք որդեգրել:

-Կարծում եմ` համայնքի ղեկավարը չպետք է խտրականություն դնի բնակիչների միջև, և ազնիվ լինի, ավելորդություններ թույլ չտա իրեն, այդ դեպքում ամեն ինչ նորմալ կլինի: Ինչպես ասում են` ինչքան էլ որ մարդը կեղտոտ ձեռքերն ուզենա լվանալ` գալու է մի պահ, որ քսելու է դեմքին. ուրեմն իրո՛ք պետք է այդպիսին լինես և ի սրտե նվիրված լինես համայնքին, որպեսզի արժանանաս բնակչի վստահությանն ու հարգանքին: Ինձ համար բոլորը հավասար են, իսկ ես նրանցից մեկն են, ուստի բնակչին վերաբերող ցանկացած խնդիր վերաբերում է նաև ինձ և ես աշխատում են, անպայման լուծել այն:
Մենք համայնքի բնակչի առաջին երեխայի ծննդի համար նախնական 30 հազար դրամ գումար ենք տալիս, երկրորդ երեխայի դեպքում` 80 հազար դրամ, իսկ երրորդին` 150 հազար: Երբ ընդունեցի համայնքը` տարեկան ընդամենը 2-3 ծնունդ է եղել համայնքում, իսկ հիմա հասնում է 15-20-ի, կարծում եմ` սա պատահական չէ: Համայնքից մշտական արտագաղթող ընտանիքներ չկան, հնարավոր է` գնան արտագնա աշխատանքի, բայց, անպայման, վերադառնալու նպատակով:


Լրագրող Դշխուհի Իսոյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...