20:22
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Այս տարիների ընթացքում փորձել եմ որեւէ բնակչի չնեղացնել եւ չվիրավորել

2018-02-15 10:49

 
 «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.)  

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Դեղձուտ համայնքի ղեկավար Յուրիկ Մուրադյանը

-Պարո՛ն Մուրադյան, արդեն երրորդ անգամ վերընտրվել եք համայնքի ղեկավար, նախընտրական պայքարում տված Ձեր խոստումներն իրականացրե՞լ եք, ինչպես տեսանք, համայնքի բնակիչները Ձեզ շատ են հարգում և սիրում, ինչպե՞ս եք արժանացել նրանց նման վերաբերմունքին:

-Բնականաբար, նախընտրական խոստումներից շատերն այլևս իրականություն են: Ընտրվելուց անմիջապես հետո առաջին կատարած աշխատանքս եղել է համայնքի բուժկետի կառուցումը, մշակույթի տան ցանկապատումը, մոտավորապես երեք կիլոմետր կառուցվել է ջրագիծ, իսկ 2010 թվականին կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ: Ամեն տարի պարտադիր դաշտամիջյան և գյուղամիջյան ճանապարհները խճապատվել են: 2011 թվականի ծրագրով նախատեսված 23 մլն դրամ ֆինանսական միջոցներով վերանորոգվել է դպրոցի տանիքը, այնուհետև մասնակի նորոգվել է մշակույթի տան տանիքը: Հետագայում 25 մլն դրամ ծրագրով փոխվել են դպրոցի պատուհանները, դռները: Համայնքն ապահովված է խմելու և ոռոգման ջրով, իսկ գազաֆիկացումը միայն թվով 5 բնակչի համար չի կատարվել, բայց ներքին պայմանավորվածություն ունենք, որ Ամանորյա տոներից հետո անպայման գազաֆիկացվելու է: Համայնքի կենտրոնական փողոցն ամբողջությամբ գիշերային լուսավորություն ունի, իսկ մնացած փողոցները` մասնակի: Այս տարի, ինչպես խոստացել էի դպրոցում նախակրթարանի բացման մասին` արդեն սեպտեմբերի 15-ից այն իր դռներն է բացել փոքրիկների առջև: Կարծում եմ` արդեն երրորդ անգամ վերընտրվելն իմ կատարած աշխատանքի և բնակիչների հանդեպ ունեցած դրական և անմիջական վերաբերմունքի արդյունքն է: Այս տարիների ընթացքում փորձել եմ որևէ բնակչի չնեղացնել և չվիրավորել, հնարավորության դեպքում օգնել և միշտ սատար եմ կանգնել: Յուրաքանչյուր համայնքի ղեկավարի պարտքն է կանգնել իր բնակչի կողքին:

-Ինչպես նշեցիք, համայնքի հիմնական և կարևորագույն խնդիրները լուծված են, կա՞ն այնպիսի ծրագրեր, որոնք նախատեսում եք առաջիկայում կյանքի կոչել:

-Չնայած նրան, որ համայնքն ապահովված է բարեկեցիկ կյանքի համար բավարար պայմաններով, սակայն պետք չէ մոռանալ, որ խնդիրներ միշտ էլ կան, պարզապես մենք լուծել և դեռևս շարունակում ենք լուծել ամենաառաջնային խնդիրները: Ես համոզված եմ` 2018 թվականին համայնքի մյուս կարևորագույն խնդիրը` դպրոցի ջեռուցման հարցը, արդեն լուծված կլինի: Այդ խնդիրը կարգավորելուց հետո արդեն կաշխատենք ճանապարհների ասֆալտապատման և բարեկարգման իրականացման համար:

-Գիտենք, որ համայնքում աշխատանքի հարցը ևս գերխնդիր է, չկա որևէ գործարան կամ արտադրամաս, ինչպիսի՞ն է համայնքի սոցիալական վիճակը և որքա՞ն է կազմում արտագաղթի ցուցանիշը:

-Այո, ճիշտ եք, համայնքում չունենք ոչ գործարան, ոչ էլ` թեկուզ սեփական արտադրամասեր: Այսօրվա դրությամբ մեր բնակչության թիվը հասնում է մոտ 1140-ի: Բնակիչների հիմնական եկամտի աղբյուրը անասնապահությունն ու հողագործությունն է, ինչպես նաև` համայնքի մոտ 25 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի, որից 15 տոկոսն այլևս չեն վերադարձել, հիմնական բնակություն են հաստատել արտերկրում:

-Ինչպիսի՞ն է համայնքում սպորտային և մշակութային կյանքը, նվաճումներ ունեցե՞լ եք:

-Սա իսկապես ցավալի թեմա է մեզ համար, ինչպես մեզ մոտ, այնպես էլ գրեթե բոլոր համայնքներում մշակույթը գտնվում է անմխիթար վիճակում: Ունենք մշակույթի տուն, սակայն ոչ կարողանում ենք նորոգել, ոչ էլ ջեռուցել, հնարավորություն չկա գոնե մի փոքր կարգավորել մշակույթի տան վիճակը, այդ ամենը մեծ ծախսերի հետ է կապվածը, որն այս պահին չունի համայնքապետարանը:

-Հետաքրքիր է, ինչո՞ւ Դեղձուտ, մի փոքր կպատմե՞ք համայնքի նախապատմության մասին:

-Նախկինում Դեղձուտը եղել է թուրքական Յամանջալու գյուղը: Հետաքրքիր պատմություն ունենք, նշեմ, որ դեղձի տնկիներով հարուստ գյուղ է եղել, երբ 1967 թվականի աշնանը մեզ հյուր է գալիս Հովհաննես Շիրազը, ում սկզբից գյուղացիները դեղձ են հյուրասիրում, որից հետո Հովհաննես Շիրազն առաջարկում է գյուղի անունը վերափոխել և դնել Դեղձուտ:

-Պարո՛ն Մուրադյան, մարզպետարանի հետ համագործակցությունն ինչպիսի բնույթ է կրում:

-Ես անչափ շնորհակալ եմ և՛ մարզպետ Արամայիս Գրիգորյանին, և՛ մարզպետարանի ամբողջ անձնակազմին: Մենք անընդմեջ ներկայացնում ենք մեր խնդիրները և միանշանակ մարզպետարանի աջակցությամբ` փորձում ենք աջակցել և ընդառաջել բնակիչներին: Պարոն մարզպետը մեզ հնարավորություն է տվել ցանկացած պահի դիմել իրեն կամ մարզպետարան և հնարավորինս սեղմ ժամկետներում ստանալ պատասխան:

Լրագրող
Դշխուհի Իսոյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...