20:13
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իմ ղեկավարած հինգ տարիների ընթացքում բավականին դրական փոփոխություններ են տեղի ունեցել համայնքում

2018-02-15 10:43

ՆՈՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Փոքր Վեդի համայնքի ղեկավար

  «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.)

-Պարո՛ն Մարտիրոսյան, Դուք շուրջ հինգ տարի է, ինչ ղեկավարում եք Փոքր Վեդի համայնքը, ի՞նչ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել համայնքում Ձեր ղեկավարման տարիների ընթացքում:

-Իմ ղեկավարած հինգ տարիների ընթացքում բավականին դրական փոփոխություններ են տեղի ունեցել համայնքում, ես ջանք ու եռանդ չեմ խնայել, որպեսզի և՛ պետբյուջեի, և՛ օտարերկրյա կազմակերպությունների տարբեր ծրագրերին մասնակցելու միջոցով լուծել համայնքի խնդիրները:
2014թ. ես դիմեցի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի աջակցի մեզ համայնքի նոր թաղամասերի գազաֆիկացման խնդիրը լուծելու հարցում, և 2014-2015թթ. ընթացքում վարչապետի և մեր տարածքի պատգամավոր Արայիկ Գրիգորյանի շնորհիվ` պետբյուջեից տրամադրվեց 15 մլն. դրամ, որով մեր 5 նոր թաղամասերից 3-ում գազաֆիկացման աշխատանքներ իրականացվեցին:
2014թ. Արայիկ Գրիգորյանը մեզ առաջարկեց ներկայացնել համայնքի ամենացավոտ խնդիրը, որի լուծման համար 20մլն. դրամ էր նախատեսվում: Ես միանշանակ ասացի, որ ամենակարևորը մեր դպրոցի հիմնանորոգման խնդիրն է, քանի որ այն անմխիթար վիճակում է գտնվում: Այդ գումարով կարողացանք վերանորոգել դպրոցի երրորդ հարկը, փոխել պատուհանները, ջեռուցում անցկացնել: Իսկ առաջին և երկրորդ հարկերը դեռևս նույն վիճակում են: Ես բազմակի անգամ դիմել եմ «Կարմիր Խաչ», «Հայկական Կարիտաս» և այլ կազմակերպությունների, որպեսզի աջակցեն դպրոցի երկու հարկերի հիմնանորոգման հարցում, սակայն դեռևս չի հաջողվել գտնել դոնոր կազմակերպություններ, որպեսզի համատեղ ուժերով հաջողվի լուծում տալ խնդրին:
Այս տարվա ապրիլին, երբ ՀՀ վարչապետը այցելեց մեր մարզ, ես նամակով դիմեցի նրան վերը նշված խնդրի վերաբերյալ և պատասխան նամակ ստացա նրանից, որ մեր դպրոցը կընդգրկվի 2017-2019թթ. պետական ծրագրում և հիմնովին կվերանորոգվի: Անհամբերությամբ սպասում ենք ծրագրի իրականացմանը, քանի որ ձմռան ցուրտ պայմաններում առանց ջեռուցման դաս անցկացնելը չափազանց դժվար է:
Հաջողությամբ գործում է համայնքի արվեստի դպրոցը, որը վերանորոգվել է շվեյցարացի բարերար Հայդե Քինդի օժանդակությամբ: Դպրոցի բացումը տեղի ունեցավ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում, ես որոշեցի այն կնքել նրա անունով, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել դպրոցի պահպանման և զարգացման գործում:

-Դուք նաև որոշակի ծրագրերի եք դիմել և շահել, կպատմե՞ք այդ մասին:

-Այո՛, ես դիմեցի «Ջինիշյան հիշատակի հիմնադրամին» մեր համայնքի մանկապարտեզի խնդրով, հատուկ ծրագիր ներկայացրեցի, որը շահեց, իրենց կողմից տրամադրվեց 1.750.000 ՀՀ դրամ` պայմանով, որ 20 տոկոս ֆինանսական մասնակցություն պետք է ունենա համայնքապետարանը: Այդ գումարով կարողացանք վերանորոգել և նոր տեխնիկայով վերազինել մանկապարտեզի խոհանոցը և պահեստը:
Այնուհետև` 2016թ., ես նորից ծրագիր գրեցի նույն հիմնադրամին, որը վերաբերում էր համայնքում խաղահրապարակ կառուցելու խնդրին: Հույսերը շատ քիչ էին, որ կրկին կշահեինք, բայց բախտի բերմամբ` շահեցինք, և համայնքապետարանի հարևանությամբ մեր փոքրիկների համար խաղահրապարակ կառուցեցինք:

-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և տարածքային պատգամավոր Արայիկ Գրիգորյանի աշխատանքը:

-Ես բարձր եմ գնահատում նրանց աշխատանքը, քանի որ նրանք պատրաստակամ են օգնել մեզ ցանկացած խնդրում: Որպես օրինակ` նշեմ, որ այս տարի ոռոգման ջրի հետ կապված լուրջ խնդիր ունեցանք, դիմեցինք մեր մարզպետ Արամայիս Գրիգորյանին, և նա անմիջապես արձագանքեց դրան, եկավ համայնք, հանդիպեց բնակիչների հետ, և համապատասխան կառույցներին դիմելու միջոցով երկու-երեք օր հետո հարցին լուծում տվեց: Եվ ամենակարևորը` համայնքի ոռոգման ջրի խնդիրը լուծելու նպատակով նախատեսվել է երկու արտեզյան հոր հորատել, որոնց վայրն արդեն ընտրված է: Ծրագիրը նախատեսված է իրականացնել 2018թ.: Դա մեծապես կօգնի գրեթե ամբողջությամբ լուծել խնդիրը:

-2018թ. հետ կապված ի՞նչ ծրագրեր կան:

-Ես ընդգրկվել եմ «Ուրբան» կազմակերպության մեջ, ոռոգման ցանցի արդիականացման հետ կապված ծրագիր եմ ներկայացրել, մասնավորապես` մեր համայնքից դեպի Խոր վիրապ տանող ճանապարհին կիսախողովակների տեղադրման վերաբերյալ: Իրենք մոնիթորինգ են անցկացնում և մինչև հունվարի 15-ը հստակ մեզ կպատասխանեն:

-Ինչպե՞ս եք տոնում Ամանորը համայնքում:

-Ամեն տարի մենք պարտադիր տոնում ենք Ամանորը, համերգային ծրագիր պատրաստում, ինչպես նաև նվերներ` երեխաների համար:

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...