17:26
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երկար տարիների աշխատանք, բազում ծրագրերի իրականացում եւ երազանք` Հայաստանն առավել հզոր ու անհոգ տեսնելու

2018-02-12 11:08

 ՀՈՎՍԵՓ ՂԱԶԱՐՅԱՆ

Եղեգնավան համայնքի ղեկավար

  «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 

-Պարո՛ն Ղազարյան, Դուք երկար տարիներ ղեկավարում եք Եղեգնավան համայնքը` դրա կազմավորումից ի վեր: Հետաքրքիր է, ի՞նչ է Ձեզ համար Եղեգնավանը:


-Եղեգնավանը ՀՀ տարածքում իմ փոքրիկ բնօրրանն է, ինձ համար հարազատ վայր, և եղեգնավանցու խնդիրներն ու հոգսերը ես իմն եմ համարում:

-Ի՞նչ ծրագրեր են իրականացվել համայնքում այդ տարիների ընթացքում:

-Իրականացվել են համայնքի զարգացումը խթանող աշխատանքներ: Կատարվել են կառուցվածքային փոփոխություններ` ավելացվել է 7 փողոց: Համայնքն ամբողջությամբ գազաֆիկացվել է (2005թ.), անցկացվել է 2 կմ ներքին ոռոգման ցանց և 3կմ 600 մ. արտաքին խողովակաշար: Բոլոր փողոցներն ապահովվել են գիշերային լուսավորությամբ: Համայնքում կանոնավոր կերպով իրականացվում է աղբահանություն: Ամենացավալին խմելու ջրի խնդիրն էր, որը 2011թ. լուծում ստացավ, և Եղեգնավանը ապահովվեց 24-ժամյա ջրամատակարարմամբ: Խմելու ջրի անխափան մատակարարումն ապահովելու համար համայնքն իր միջոցներով կառուցել է նոր ներքին ցանց:
Վերանորոգվել է մշակույթի տունը, ուր գործում են տարբեր խմբակներ: Մենք ունենք տաղանդավոր սաներ, ովքեր իրենց ելույթներով գեղեցկացնում են համայնքի միջոցառումները, հիացնում և ուրախացնում մեզ:

-Որքա՞ն է Եղեգնավանի բնակչության թիվը, և ո՞րն է բնակչության հիմնական զբաղմունքը:

-Համայնքն ունի շուրջ 2041 բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ: Ունենք մոտ 743 տնտեսություն:

-Ինչպե՞ս է կազմակերպվում գյուղմթերքի մթերման գործընթացը:

-Խնդիր ունեինք լոլիկի մթերման հետ կապված, քանի որ գործընթացն իրականացվում էր մեկ գործարանի կողմից, որը ժամանակին չէր վճարում մթերված բերքի դիմաց, այժմ գործում է նաև մեկ այլ գործարան, և խնդիրը, կարծես թե լուծում է ստացել: Իսկ ահա խաղողի մթերման հետ կապված խնդիր չունենք:

-Այս տարին բավականին չորային էր, մեծ թվով համայնքներ ջրի խնդիր են ունեցել: Արդյո՞ք Եղեգնավանում ևս առկա էր այդ խնդիրը:

-Տարին չորային էր, սակայն մենք խնդիր չենք ունեցել այդ առումով: Համայնք ջուրը հասնում է հիմնական ջրատարներից պոմպակայանների միջոցով: Մեր խնդիրն այն է, որ ջուրը համայնք է հասնում հողային հունով, ինչը ավելացնում է ջրի կորուստների քանակը, ինչպես նաև ջրի արժեքը:Այժմ կառուցվում է ջրամբար, որի ջուրը մեր համայնք չի հասնելու:

-Ի՞նչ խնդիրներ ունի համայնքը:

-Ամենացավալի խնդիրը բարեկարգ ճանապարհի բացակայությունն է դեպի մայրուղի և մյուս համայնքներ: Պատկերացրեք` այդ ճանապարհները ԽՍՀՄ փլուզումից հետո չեն վերանորոգվել:

-Ինչպիսի՞ համագործակցություն կա համայնքապետարանի և կրթական հաստատությունների միջև:

-Պետք է նշեմ, որ համայնքապետարանի և կրթօջախների միջև փոխայցելություններն ամենօրյա բնույթ են կրում: Չունենք մանկապարտեզի հիմնական շենք, բայց ունենք գեղեցիկ կահավորված մանկապարտեզ, որտեղ հաճելի է այցելել:

-Ինչպիսի՞ համագործակցություն կա մարզպետարանի հետ:

-Մենք սիրով աշխատում ենք մարզպետարանի հետ, հատկապես մեր մարզպետի, ով հիանալի անձնավորություն է, ցանկացած խնդրի դեպքում արագ արձագանքում է և իր աջակցությունը ցուցաբերում մեզ: Շնորհակալ եմ մարզպետին իր արդյունավետ աշխատանքի համար, որի շնորհիվ մեր համայնքում գազաֆիկացման կիսատ ծրագիրն ավարտին հասցվեց և տեղադրվեցին հակակարկտային կայաններ, ասֆալտապատվեց գյուղի կենտրոնական փողոցը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր պատգամավորին, ով մշտապես աջակցում է մարզի ազգաբնակչությանը և 24 ժամ հասանելի է:

-Արդյո՞ք համայնքում նշվում են ՀՀ պետական և ազգային տոները:

-Մենք մեծ շուքով նշում ենք Տյառնընդառաջը, հրավիրում համայնքի նորապսակներին, նրանց նվերներ մատուցում, հյուրասիրություն կազմակերպում: 2000թ-ից տոնում ենք Գյուղաբնակ կանանց համաշխարհային տոնը և նրանց պատվին մշակույթի տանը միջոցառում կազմակերպում, նշում ենք նաև մյուս պետական տոները:

-Նվիրական ի՞նչ ցանկություն ունեք:

-Շատ եմ ցանկանում, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցիկ կյանքով, և ամենակարևորը` արտագաղթ չլինի:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...