17:06
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վեդու ծննդատուն. ժամանակի պահանջներին համապատասխանող եւ օր օրի զարգացող բուժհաստատություն

2018-01-29 12:30

 
Բժշկությունն անընդմեջ զարգացող և կատարելագործվող ոլորտ է, և յուրաքանչյուր բուժհաստատություն պետք է կարողանա քայլել ժամանակի պահանջներին զուգընթաց: Ուսումնասիրելով Վեդու ծննդատան անցած ուղին և ներկայիս գործունեությունը պարզ է դառնում, որ ծննդատունն այսօր ձգտում է համընթաց քայլել արդի զարգացումներին ինչպես բուժծառայությունների որակի բարձրացման, այնպես էլ որակյալ կադրերի պատրաստման գործում` պետությանն ու հայ ընտանիքներին պարգևելով առողջ մանուկներ:
Վեդու ծննդատան կարևոր նվաճումների հիմքում` բանիմաց և խելացի աշխատակազմն է ու գործին նվիրյալ ղեկավարը, ով այս տարիների ընթացքում փորձել է ծննդատանը ստեղծել բոլոր համապատասխան պայմաններ:
1996 թվականին, երբ բժշկական կենտրոններում կառուցվածքային փոփոխություններ եղան և ծննդատները տարանջատվեցին բժշկական կենտրոններից, հենց այդ ժամանակ մանկաբարձ գինեկոլոգ Վաչիկ Մաթևոսյանը նշանակվեց Վեդու ծննդատան տնօրեն: Նա 25 տարի շարունակ կատարում է հայանպաստ գործունեություն` ծննդօգնության բարձրարժեք բժշկական գործունեություն կազմակերպելու գործում:
Խոսելով ծննդատան վերջին տարիների կարևոր ձեռքբերումներից, Պարոն Մաթևոսյանն ասաց, որ իրենց ծննդատան ամենամեծ և տեսանելի նվաճումը` իրենց այսօրվա ցուցանիշներն են. «Ամենակարևոր ձեռքբերումը մեզ համար բնակիչների վստահությունն է, որի վառ վկայությունն այսօրվա մեր ցուցանիշներն են, եթե նախկինում ունեինք 400-450 ծնունդ, ապա այդ ցուցանիշն այսօր հասել է 850-ի»:
Այսօր արդեն ծննդատունը վերանորոգված է, հագեցած համապատասխան սարքավորումներով. «Գիտեք, բժիշկի և հիվանդի համար ամենակարևորը համապատասխան պայմանների առկայությունն է: Մեր մարզպետ Արամայիս Գրիգորյանի և պատգամավոր Արայիկ Գրիգորյանի ջանքերով կարողացանք շենքային պայմանները բարելավել և զինվել համապատասխան նորագույն սարքավորումներով»:
Իսկ մեր այն հարցին թե արդյո՞ք տղա երեխանների ծնելիությունն է գերակշռում թե աղջիկների, պարոն Մաթևոսյանը պատասխանեց, որ ավելի շատ տղա երեխանների ծնունդներ են ունենում:
Ամփոփելով անցած տարին, պարոն Մաթևոսյանը ուրախությամբ նշեց, որ տարին բավականին բարենպաստ էր. «Լավ ցուցանիշներով ենք ավարտել անցած տարին, չենք ունեցել նորածնային մահացության և մայրական մահվան դեպքեր, դա արդեն ուրախալի է»:
Իսկ վերջում մեր այն հարցին, թե ինչ զգացողություն է ունենում ամեն անգամ մանկան ճիչ լսելիս, պարոն Մաթևոսյանը ասաց. «Ես երջանիկ եմ ինձ զգում երբ մի նոր, առողջ մանկան ճիչ եմ լսում, իմ կարծիքով ցանկացած բժիշկի երազանք է, որպեսզի առողջ բալիկներ լույս աշխարհ գան, հավատացեք, դա իրոք բժիշկի համար մեծ ուրախությունն է»:
Առողջ երեխանները մեր հայ ընտանիքների և պետության հիմքն են, հենց նրանք են ստեղծելու վաղվա բարեկեցիկ և լուսավոր ապագան:


Նյութը պատրաստեց` Սյուզաննա Ղուկասյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...