10:14
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նոր աշխատատեղերի ստեղծում` ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզում

2018-01-15 17:28

 «Դե Ֆակտո » N 139 ( 12/2017թ.)


Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է հատկապես մարզերում, որտեղ իրականացված յուրաքանչյուր ներդրումային ծրագիր ողջունվում է եւ արժանանում պետության կողմից բարձր գնահատականի:
2017թ. կարեւոր իրադարձություններից է «Դիլիջան» գարեջրի գործարանի բացումը ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզում: Գործարանի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով բարձր գնահատեց կատարված աշխատանքը:

«Գործարանը հիմնելու իմ հիմնական նպատակը սահմանամերձ մարզում աշխատատեղերի ստեղծումն էր: Ես «Կիլիկիա» գարեջրի գործարանի համասեփականատերն եմ, և ինձ համար այնքան էլ նպատակահարմար չէր գարեջրի նոր գործարան հիմնելը, բայց կարևորելով մարզում աշխատատեղերի ստեղծման և այդպիսով տեղի բնակչությանը օգտակար լինելու իմ ցանկությունը, ես նախաձեռնեցի գործարանի կառուցումը, որտեղ այժմ աշխատում է 90 մարդ, սակայն ամառվա ամիսներին նրանց թիվը կհասնի 120-ի»,-նշեց «Դիլիջան» գարեջրի գործարանի հիմնադիր Հակոբ Հակոբյանը:


«Դիլիջան» գարեջրի գործարանի կառուցումը սկսվել է 2013թ. ապրիլից և ավարտվել 2017թ. սեպտեմբերին: Աշխատանքներն իրականացվել են «Հ. և Տ. Հակոբյաններ» ընկերության կողմից, որն ունի շինարարական աշխատանքներ իրականացնելու հատուկ թույլտվություն: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2.5 մլրդ. դրամ, որից մոտ 1 մլրդ.-ը ծախսվել է շենք-շինությունների կառուցման, իսկ 1.5 մլրդ-ը մեքենա-սարքավորումների ձեռքբերման համար:


Գործարանը կառուցվել է ինչպես սեփական (60%), այնպես էլ ներգրավված` վարկային միջոցների (40%) հաշվին: Այն համալրված է գերմանական և չեխական արտադրության նորագույն տեխնոլոգիաներով, ինչպես նաև որակի վերահսկման լաբորատորիայով:
«Դիլիջան» գարեջրի գործարանը սկսել է արտադրանք տալ այս տարվա օգոստոսի 15-ից և մինչ այժմ թողարկվել է 430 հազար շիշ գարեջուր, որի ընդհանուր արժեքը կազմել է 130մլն.դրամ: Գործարանի արտադրական հզորությունը տարեկան 10 մլն.լիտր է: «Դիլիջան» գարեջուրը ներկայումս թողարկվում է 1.33լ. և 0.45լ. ապակե շշերով: Առաջիկայում նախատեսվում է այն արտադրել նաև 1.0լ. պլաստմասե տարայով, ինչպես նաև 30 լ. տակառներով: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, քանի որ դրա որակական և համային բարձր հատկանիշները միանգամայն համապատասխանում են միջազգային ստանդարտներին և դարձնում այն մրցունակ:


Նախատեսվող արտահանման ծավալների մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը, իսկ ԱՄՆ-ին և Վրաստանին` 10-ական տոկոս: Առաջիկա ծրագրերում կարևոր տեղ է տրվում նաև Իրանի Իսլամական Հանրապետություն` ոչ ալկոհոլային գարեջրի արտահանմանը:


Գործարանը ընթացիկ գործունեության հետ մեկտեղ` նաև հեռանկարային ծրագրեր ունի: Նախատեսվում է պահանջարկի զգալի աճի դեպքում կրկնակի ավելացնել արտադրական հզորությունները:
Գործարանը որոշակի օժանդակություն է ստացել ՀՀ կառավարությունից: Արտադրական կարիքների համար արտերկրից ձեռքբերված սարքավորումների մի մասի համար ԱԱՀ-ի վճարումը հետաձգվել է երեք տարով:
Նյութը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...