00:55
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

2018-01-15 11:57

 

2017 թվականը մոտենում է ավարտին և եթե փորձենք ամփոփել Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության անցնող տարին, այդքան էլ դժվար չի լինի առանձնացնել ամենաարդյունավետ աշխատանք ցուցաբերած գերատեսչությունները:

1.Կարեն Կարապետյանի կառավարության ամենաարդյունավետ աշխատած կառույցը ՊԵԿ-ն է` Վարդան Հարությունյանի գլխավորությամբ: ՊԵԿ նախագահ նշանակվելու առաջին իսկ պահից Վարդան Հարությունյանը մի կողմից սկզբունքային պայքար է իրականացրել համակարգում` կոռուպցիան վերացնելու ուղղությամբ, և կարող ենք փաստել, որ լուրջ հաջողությունների է հասել, մյուս կողմից` ջանքեր է թափել ՊԵԿ-ը ապաքաղաքականացնելու և գործարարների գլխին մահակի պես կախ֊ված կառույցը` ուղղակի հարկեր հավաքագրող գերատեսչության տանելու, և որ ամե֊նա֊կարևորն է, Վարդան Հարությունյանին հաջողվել է փաստացի տնտեսական զար֊գա֊ցում չլինելու պայմաններում կատարել պետական բյուջեն, ավելին, հավաքագրել շատ ավելի մեծ չափով գումար, քան նախատեսված էր: Ի դեպ, Վարդան Հարություն֊յանը հեշտացրեց և հավասարության նշան դրեց նաև մաքսազերծումների խնդրում, իսկ բիզնեսում հարկային ստուգումները նվազեցրեց գրեթե երկու անգամ: ՊԵԿ-ը նաև շնչելու օդ տվեց փոքր ու միջին գործարարներին` պետական բյուջեն փաստացի կատարելով հիմնականում խոշոր բիզնեսի հարկերի շնորհիվ: Ինչ խոսք, մեզանում ՊԵԿ-ն այն կառույցն է, որ որքան էլ բարեփոխես և որքան էլ այն օբյեկտիվ աշխատի, դժգոհություններ և բողոքներ միշտ էլ լինելու են, բայց, այնուամենայնիվ, կարող ենք ֆիքսել, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ամենա֊արդյու֊նա֊վետ աշխատած կառույցը ՊԵԿ-ն է` Վարդան Հարությունյանի գլխավորությամբ:

2. Արդյունավետ աշխատած գերատեսչություններից կարելի է համարել նաև Էներ֊գետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Ճիշտ է, այս բնագավառում տեղի ունեցած գործընթացները հիմնականում կապված են բարերար Սամվել Կարապետյանի ներդրումների հետ, ով հսկայական ներ֊դրում֊ներ է կատարել` էներգետիկ համակարգն արդիականացնելու և համակարգի ան֊վտան֊գությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի զարգացման նպատակով, բայց և այնպես, չգնահատել համակարգող նախարա֊րության աշխատանքը ևս ճիշտ չէ, մանավանդ, որ նախարար Աշոտ Մանուկյանն այս կարճ ժամանակաշրջանում ձեռք է բերել պրոֆեսիոնալ, պարկեշտ և բանիմաց գործչի համբավ, ով առանց որևէ շոուների համեստորեն կատարում է իր գործը: Խոսելով այս նախարարության արդյունավետ աշխատանքի մասին, պետք է առանձնացնել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի չափազանց արդյունավետ աշխատանքը, ով իր առջև նպատակ դրեց և համառորեն փորձում է Հայաստանում տարածել և արդեն իսկ որոշակի հաջո֊ղու֊թյունների է հասել` արևային էներգիան զարգացնելու գործում (ի դեպ այստեղ ևս չա֊փա֊զանց մեծ լումա ունի բարերար Սամվել Կարապետյանը):

3. Խոսելով Կարեն Կարապետյանի կառավարության արդյունավետ աշխատած գերատեսչությունների մասին, պետք է առանձնացնենք նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը` նախարար Սուրեն Կարայանի գլխավորությամբ: Նախարար Կարայանին կարելի է համարել մեր օրերի ամենաշատ աշխատող պաշտոնյաներից մեկը, ում աշխատանքի արդյունքներն այս պահին, թերևս չեն երևում, քանզի ներդրումները մեկ օրում արդյունք չեն կարող տալ, բայց անզեն աչքով էլ երևում է Սուրեն Կարայանը ողջ տարվա ընթացքում հանդիպումներ էր ունենում տարբեր ներդրողների հետ` փորձելով ներդրումները բերել Հայաստան, ինչպես նաև նախարարի քրտնաջան աշխատանքի արդյունքում կյանքի է կոչվում Հայաստանի և Իրանի սահմանին կառուցվող Մեղրիի ազատ տնտեսական գոտին:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...