17:01
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի սկրինինգյան ծրագիրը

2017-12-23 13:58

«Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.)  

Հայաստանի Հանրապետության բնակչության ռիսկային խմբերում, «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում, իրականացվում է ոչ վարակիչ հիվանդությունների (շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցկեղ, հիպերտոնիա) զանգվածային սկրինինգային հետազոտություններ, որոնք միտված են հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և վերահսկմանը` լիովին անվճար հիմունքներով, քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում:

Ի՞նչ է իրենից ներկայացնում շաքարային
դիաբետ կոչվող հիվանդությունը:

Ենթաստամոքսային գեղձի Լանգեր-Հանսյան կղզիակների B (Բետտա) բջիջների ֆունկցիոնալ անբավարարությամբ ընթացող ինսուլինային խանգարումներն անվանում ենք շաքարային դիաբետ: Սա նյութափոխանակության խանգարումներով ընթացող ամենատարածված հիվանդությունն է: Ըստ համաշխարհային գիտահետազոտական տվյալների ինսուլինակախյալ դիաբետով տառապում է մոլորակի բնակչության շուրջ 10%-ը, իսկ հիվանդության թաքնված ընթացքով` շուրջ 35-40 %-ը:
Շաքարային դիաբետ հիվանդությունը պայմանականորեն բաժանվում է 2 խմբի՝ առաջին և երկրորդ տիպի, վերջիններս իրենց հերթին ստորաբաժանվում են բազմաթիվ ենթամիավորումների: Առաջին տիպի շաքարային դիաբետը` աուտոիմուն հիվանդությունն է, որը ընթանում է ինսուլյար ապարատի քայքայմամբ, արյան մեջ խախտվում է ինսուլին-գլյուկոզային կոլիտիտրերի փոխհարաբերությունը և առաջանում է էնդոկրին ապարատի ֆունկցիոնալ խանգարումներ: Հիվանդությունը համարվում է էնդոկրին և բուժվում է հատուկ մասնագետների կողմից, մասնավորապես` էնդոկրինոլոգի օգնությամբ:

Որո՞նք են դիաբետի առաջացման
նպաստավոր պայմանները եւ առաջին
ախտանիշները:

Շաքարային դիաբետը համարվում է կյանքի ընթացքում ձեռք բերվող հիվանդություն կախված`
* Սթրեսներից,
* Սննդակարգից,
* Վնասակար սովորույթներից,
* Երկրորդային հիվանդություններից,
* Օրգանական ախտահարումներից,
* Ժառանգական նախատրամադրվածությունից և այլն:
Դիաբետիկ է համարվում այն անձը, որի արյան շիճուկում գլյուկոզայի քանակը բարձր է 5,5մմոլլ-ից: Հիվանդությունը համարվում է քրոնիկ և հիվանդը չի կարող լիարժեք բուժվել, սակայն հնարավոր է հիվանդությունը խլացնել վաղ հայտնաբերման շնորհիվ:
Դիաբետի առաջին ախտանշաններն են`
* Անընդհատ քաղցի զգացողությունը,
* Բերանի խոռոչում չորության զգացողությունը,
* Հոգնածության զգացողությունը,
* Ծարավը,
* Պարբերաբար (օրվա ընթացքում 8-ից- 20-25 անգամ) միզելու ցանկությունը,
* Տեսողական խանգարումները,
* Վերջույթների պարբերաբար անզգայացումները և այլն:

Հնարավո՞ր է արդյոք հիվանդությամբ
վարակվել: Եթե այո, ապա ի՞նչ
ճանապարհով է փոխանցվում վարակը:

Հիվանդությունը համարվում է ոչ վարակիչ և անհնար է վարակվել ոչ`
* Օդակաթիլային,
* Ֆեկալ-Օռալ,
* Տրանս-Պլացենտար (ընկերքային),
* Հեմատոգեն,
* Լինֆոգեն և այլ ճանապարհներով:
Դիաբետը չունի բակտերիալ կամ վիրուսային տիպեր: Չունի հարուցիչներ և բնականաբար չունի նաև տոքսիններ (թույներ):
Ներարգանդային կյանքում սաղմը, ժառանգելով գենը, համարվում է նախատրամադրված հիվանդության հանդեպ: Ի ծնե ժառանգված դիաբետի պատճառը` պոստնատալ (ներարգանդային) կյանքի ընթացքում առաջացած էնդոկրին խանգարումներն են:


Ի՞նչ վնասներ կարող է պատճառել
շաքարային դիաբետը մարդու առողջությանը:

Դիաբետի ինսուլինակախյալ ընթացքների հետևանքով առաջանում են`
* Բջջա-հյուսվածքային նյութափոխանակության խանգարումներ,
* Հեմոպոեզի խանգարումներ,
* Սիրտ անոթային համակարգի խանգարումներ,
* Միզասեռական համակարգի խանգարումներ,
* Նեյրոէնդոկրին համակարգի խանգարումներ,
* Օրգանական ախտահարումներ,
* Նեյկրոզ և այլն:
Թվարկված բոլոր օրգանական ախտահարումները նաև վերաբերվում են տեսողական անալիզատորին և օրգանին` աչքին: Միանշանակ դիաբետի ծանր ընթացքների հետևանքով կարող է առաջանալ կուրություն:

Արդյո՞ք հնարավոր է խուսափել
շաքարային դիաբետից` սքրինինգ
միջոցառումների արդյունքում, երբ անձը
ունի ժառանգական նախատրամադրվա-
ծություն հիվանդության հանդեպ:

Դիաբետիկ գենն անձի գենային պահոցում պահպանվում է մինչև մահ: Երբ առաջանում են վերոնշյալ նպաստավոր պայմանները, գենը սկսում է գործել: Կյանքի ընթացքում պարբերականորեն կատարված սկրինինգ հետազոտությունները մարդուն թույլ են տալիս ճիշտ կազմակերպել օրակարգը, ճաշացանկը և առ հասարակ կենսակերպը և ռիսկային գոտում գտնվող անձը, իր գենային պահոցում կրելով դիաբետիկ գենը, կլինի լիակատար առողջ ողջ կյանքի ընթացքում:

Որո՞նք են դիաբետի կանխարգելման
առաջին քայլերը: ՀՀ ԱՆ ո՞ր բուժհաստա-
տություններում են կատարվում անվճար
սկրինինգ հետազոտությունները:

Ըստ վիճակագրական տվյալների, ցանկացած զարգացած երկրում անձը հետևում, պահպանում և պարբերաբար տեղեկանում է իր առողջական վիճակի մասին: Տարվա ընթացքում մեկ անգամ կատարված սկրինինգ հետազոտությունը լիովին բավարար է որպիսի անձը ապահովագրի իր առողջությունը:
ՀՀ առողջապահության նախարարությունը, որդեգրելով ԱՊՀ երկրների կանխարգելման սկրինինգյան մեթոդները, իրականացնում է սկրինինգ հետազոտություններ ՀՀ ԱՆ օղակի բոլոր բուժհիմնարկներում, մասնավորապես քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում` լիովին անվճար հիմունքներով:

Սեյրան Սահակով



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...