21:31
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Օշականցի լինելը մեծ պատիվ է ինձ համար

2017-12-23 13:11

 «Դե Ֆակտո» ամսագրի այս համարում ներկայացնում ենք Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանի հետ մեր զրույցը:

«Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.) 

-1999 թվականից ղեկավարում եք Օշական համայնքը, դա թերևս խոսում է այն մասին, որ բնակիչները Ձեզ վստահում և սիրում են, կխնդրեի ներկայացնեք` ի՞նչ առանցքային խնդիրներ են լուծվել այս տարիների ընթացքում:


-Այսօր համայնքի համար կարևորագույն համարվող գրեթե բոլոր խնդիրները կարգավորված են: Օշական համայնքում ամբողջությամբ լուծվել են ոռոգման և խմելու ջրի խնդիրները, այսօր համայնքը մոտ 98 տոկոսով գազաֆիկացված է, նաև մասամբ ավարտել ենք կենտրոնական փողոցների գիշերային լուսավորության աշխատանքները: Հստակ կարող եմ ասել, որ հենց այս խնդիրների կարգավորումն էր, որ կենսական նշանակություն ուներ համայնքի համար: Այս տարիների ընթացքում բավականին աշխատանքներ են կատարվել ճանապարհաշինության ուղղությամբ, այսօր Օշական համայնքը չունի ճանապարհների բարեկարգման խնդիր. ասածս պարզ երևում է «Օշական» գրված վահանակն անցնելուց անմիջապես հետո:
Նշեմ նաև, որ համայնքում կառուցվել է ամբուլատորիա, որը համալրված է համապատասխան մասնագիտական կազմով և հագեցված է բարձրորակ սարքավորումներով:


-Օշականը համարվում է զբոսաշրջության կենտրոն, ի՞նչ աշխատանքներ են տարվում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ:


-Ուրախությամբ ասեմ, որ տարեց տարի մեզ մոտ ավելանում է զբոսաշրջիկների թիվը: Ամռանը բավականին մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում և՛ արտերկրից, և՛ Հայաստանի տարբեր ծայրամասերից, որն էլ դժվարացնում է ճանապարհային երթևեկությունը, ուստի ավտոկանգառների կառուցման անհրաժեշտություն նկատվեց, որի կառուցման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Մեզ մոտ` Օշականում, արդեն իսկ նկատվում է Էկոտուրիզմի զարգացում, ունենք բնակիչներ, ովքեր զբաղվում են էկո տուրիզմի զարգացմամբ: Առաջիկայում ցանկություն ունենք կառուցելու հյուրատներ, քանի որ շատ զբոսաշրջիկներ ցանկություն են հայտնում գիշերել մեր համայնքում:
Ամեն ինչ անելու ենք որպեսզի Օշականն էլ ավելի գեղեցիկ և գրավիչ դարձնենք զբոսաշրջիկների համար:


-Ձեր բազում աշխատանքների գնահատականը եղավ այն, որ այս տարի Հանրային ծառայության ոլորտում սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական եզրակացության արդյունքում արժանացաք «Տարվա համայնքի ղեկավար» մրցանակին, ի՞նչ դեր ունեն նման պարգևները Ձեզ համար:


-Երբ գնահատվում է քրտնաջան աշխատանքդ դա քեզ էլ ավելի է պարտավորեցնում և ուժ տալիս հետագա գործունեության համար:
Շնորհակալ եմ իմ բնակիչներին վստահության համար:

-Լավագույն ղեկավարը նա է...


-Լավագույն ղեկավարը նա է, ով ծանոթ է յուրաքանչյուր բնակչի խնդրին և պատրաստակամ է օգնել նրան: Ես բնիկ Օշականից եմ և օշականցի լինելը մեծ պատիվ է ինձ համար:
Որքան ֆիզիկական ու մտավոր կարողություններս կբավականացնի այդքան ես կաշխատեմ իմ համայնքի համար:
Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...