19:12
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2017-12-20 14:35

Վերջին տարիներին Տարածքների համաչափ զարգացման խնդիրը մեր երկրի կարևոր գերխնդիրներից է, որի ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը իր գործունեության մեկ տարվա ընթացքում: Կադրային քաղաքականությունից սկսած մինչև ներդրումային ծրագրերի ներգրավմանն ուղղված նպատակային քայլերի ձեռնարկումը տվեցին իրենց արդյունքները, որոնք գուցե անհատի մակարդակով զգալի չեն, քանի որ մեկ տարում հնարավոր չէ նման արդյունքի հասնել, սակայն ակնհայտ է, որ ստեղծվել են բոլոր հիմքերը հեռանկարային գաղափարներն ու ծրագրերը իրականություն դարձնելու համար: Որդեգրվել է ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու բանաձև, ընտրվել են զարգացման ուղղություններ, որոնցով Հայաստանը կարող է ներկայանալ նաև արտաքին շուկայում և իր տեղը զբաղեցնել այնտեղ:
ՀՀ Արագածոտնի մարզը մյուս մարզերի նման խնդրաշատ է, աշխատատեղերի բացակայության, թույլ զարգացած տնտեսությունների և սոցիալական խնդիրների առկայությունն այստեղ ևս ազդում է մարզի բնակչության կյանքի որակի վրա: Սակայն կա մի կարևոր, դրական հանգամանք, մարզն ունի նոր, երիտասարդ մարզպետ, ով պատրաստակամ է գիշեր-ցերեկ աշխատելու, որպեսզի կառավարության, համայնքների հետ համատեղ աշխատելով՝ մարզի համար զարգացման նոր հեռանկարներ ստեղծի:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանին, ում անցած ուղին հարգանքի է արժանի, իսկ գաղափարները ապագայի Հայաստանի կերտման համար նշանակալի և հեռանկարային են:

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...