04:39
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բժիշկը պետք է ներդնի իր բոլոր գիտելիքներն ու հմտությունները հիվանդի առողջությունը վերականգնելու համար

2017-12-05 15:33

«Դե Ֆակտո » N 137 (10/2017թ.) 

Վարդան Կարապետյան

Մարտունու բժշկական կենտրոնը շահագործման է հանձնվել 1987 թվականին:
Կենտրոնում գործում է ընդհանուր վիրաբուժական, ինֆեկցիոն, մանկական, ընդհանուր թերապևտիկ, վերակենդանացման բաժանմունքներ, ինչպես նաև Շտապ օգնության կայան` 5 մեքենայով, որոնք պատրաստ են առաջին անհետաձգելի բուժօգնությունը կազմակերպելու և հնարավորինս արագ սպասարկելու բնակչությանը:
Մարտունու Բժշկական կենտրոնի ենթակայության ներքո է գտնվում պոլիկլինիկան, որն ապահովված է ընտանեկան բժիշկներով և համապատասխան սարքավորումներով:
Բժշկական կենտրոնը տարեկան սպասարկում է 3700-3900 հիվանդի, որոնցից 1200-ը երեխաներ են:
Բժշկական կենտրոնում կատարված աշխատանքների, առաջացած խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին կզրուցենք Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Կարապետյանի հետ:

 

-Պարո՛ն Կարապետյան, 2014 թվականից ղեկավարում եք Մարտունու բժշկական կենտրոնը, ի՞նչ բարեփոխումներ են կատարվել այս տարիների ընթացքում:

-Այս երեք տարիների ընթացքում մի շարք կարևոր խնդիրներ իրենց լուծումն են ստացել: Մասնակի վերանորոգման աշխատանքներ են կատարվել վիրաբուժական և մանկական բաժանմունքներում: Կոսմետիկ վերանորոգվել է լաբորատորիայի գործիքային հատվածը:
Յուրաքանչյուր նախագիծ միմիայն ուղղված է մեր բժշկական կենտրոնի բարօրության և զարգացման համար:

 

-Կատարված աշխատանքների հետ մեկտեղ, այսօր ի՞նչ առաջնային խնդիրներ կան բժշկական կենտրոնում:

-Բժշկական կենտրոնի համար առաջնային խնդիրը շենքային պայմանների բարելավումն է: Բժշկական կենտրոնը 1987թ-ից մինչ օրս չի վերանորոգվել, իհարկե եղել են կոսմետիկ, թեթև վերանորոգումներ, սակայն այժմ շենքի վիճակը օրհասական է, հիմնովին վերանորոգման անհրաժեշտություն կա: Նախագահի հանձնարարականով հաջորդ տարի Մարտունիում կկառուցվի նոր բժշկական կենտրոն, որը հագեցված կլինի համապատասխան բոլոր սարքավորումներով:
Օգտվելով առիթից ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր երկրի նախագահ Ս. Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանին և մեր պատգմավորներին, ովքեր ցանկացած պարագայում իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցելու մեր բժշկական կենտրոնին:

 

-Ի՞նչ հարթության վրա է գտնվում Ձեզ մոտ բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները:

-Մեր կենտրոն այցելած ցանկացած հիվանդի նկատմամբ յուրաքանչյուր բժիշկ պարտավոր է ուշադիր և համբերատար լինի, հասկանա նրա հոգեբանությունը, ճիշտ կողմնորոշվի, որպեսզի հիվանդը հավատա, որ անպայման կապաքինվի: Այսպիսի փոխհարաբերությունները, անշուշտ, բարձրացնում են բուժման արդյունավետությունը:
Մեր կենտրոնի ցանկացած բուժաշխատող այսպիսի մասնագիտական վարքագիծ ունի:

 

-Պարո՛ն Կարապետյան, մասնագիտությամբ վիրաբույժ եք, որքանո՞վ է մասնագիտությունն օգնում Ձեզ բուժհաստատության ղեկավարի պաշտոնում:

-Կարող եմ հստակ ասել, որ մասնագիտությամբ բժիշկ լինելը միմիայն օգնում է բուժհաստատության ղեկավարման աշխատանքում, դու հասկանում ես հիվանդությունը, գիտակցում դրա հետևանքով առաջացած բարդությունները և կարողանում համապատասխան լուծումներ առաջարկել, սա արդեն իսկ հաջողություն է: Ցանկացած դժվարին, բարդ իրավիճակում ես միշտ իմ գործընկերների կողքին եմ և ամենածանր բեռը վերցնում եմ ինձ վրա:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...