16:57
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ապագայում ցանկանում եմ Վարդենիսը տեսնել ժամանակի հետ քայլող եւ երիտասարդական ոգով լի քաղաք

2017-11-20 12:15

«Դե Ֆակտո » N 137 (10/2017թ.)

Առաջիկա ընտրությունների, քաղաքում առկա խնդիրների և նախանշված ծրագրերի մասին կզրուցենք Վարդենիսի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, կներկայացնե՞ք, ի՞նչ աշխատանքային ուղի եք անցել:


-1997-1999 թվականներին աշխատել եմ Վարդենիսի «Անշարժ գույքի կադաստր» ՊՓԲԸ-ում` որպես մասնագետ:
1999-2002 թվականներին աշխատել եմ Վարդենիսի ՋՀԴՁ ՊՓԲԸ-ում` որպես ջրօգտագործման բաժնի պետ:
2003-2004 թվականներին աշխատել եմ Վարդենիսի ՍԾՏԳ-ում` որպես գործավար:
2004 թվականից մինչ օրս աշխատում եմ Վարդենիսի Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում` վարելով պետի պաշտոնը:

 

-Դուք մեծացել եք Վարդենիս քաղաքում այստեղ Ձեզ հարգում և սիրում են, ասացեք խնդրեմ, ո՞րն եք համարում աշխատանքում հաջողության Ձեր բանաձևը:

-Ընդհանրապես կարծում եմ, որ աշխատանքում հաջողության հասնելու բանաձևը կախված է այդ անձի աշխատասիրությունից, պատասխանատվության զգացումից և իր մարդկային հատկանիշներից: Ինքս ամենօրյա շփման մեջ եմ բնակիչների հետ, տեղյակ եմ նրանց բոլոր խնդիրներին, միշտ անկեղծ ու շիտակ եմ իրենց հետ և ցանկացած պահի միշտ իրենց կողքին եմ:

 

-Ինչպե՞ս եղավ որոշումը անդամակցելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը. ի՞նչ եք կարծում` կուսակցական պատկանելիությունն ինչպե՞ս կանդրադառնա Ձեր հետագա գործունեության վրա:

-Ուսումնասիրելով ՀՀԿ-ի կանոնադրությունը և կուսակցության որդեգրած Նժդեհյան գաղափարախոսությունը, ինքս լինելով հայրենասեր և սիրելով քաղաքականությունը, 2006 թվականին որոշեցի անդամագրվել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և մինչ օրս ակտիվորեն ու անմնացորդ նվիրումով ծառայում եմ իմ կուսակցությանը, որն էլ խթան կհանդիսանա իմ հետագա գործունեությանը Տեղական ինքնակառավարման ոլորտում:

 

-Ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել Վարդենիսի քաղաքապետի ընտրություններում:

-ՀՀ անկախացումից մինչ օրս իմ ծննդավայր Վարդենիս քաղաքը գտնվում է ճահճացած վիճակում, սոցիալապես և տնտեսապես ծանր պայմաններում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները գրեթե ոչինչ չեն նախաձեռնում քաղաքը ծայրահեղ վիճակից փրկելու համար: Տեսնելով այդ ամենը և հաշվի առնելով Վարդենիս համայնքի առկա ներուժը, նյութական, ֆինանսական միջոցները, կարող ուժերի առկայությունը որոշեցի վստահաբար առաջադրել քաղաքապետի ընտրություններում իմ թեկնածությունը` Վարդենիսին կարճ ժամանակահատվածում նոր շունչ հաղորդելու և քաղաքը բարեկեցիկ դարձնելու համար:


-Ո՞րն է Ձեր կարգախոսը:


-Տեսնելով իմ քաղաքի անմխիթար և տնտեսական ծանր վիճակը, նախընտրեցի «Բարեկարգ Վարդենիս» կարգախոսը:


-Ո՞ր խնդիրներ են առանցքային համարվում Վարդենիս քաղաքի համար:

-Գրեթե բոլոր ոլորտներն էլ ունեն առանցքային համարվող խնդիրներ՝ տնտեսությունը, սոցիալական ոլորտը, կրթությունը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, բնապահպանությունը, առողջապահությունը, մշակույթը, սպորտը. ամեն ջանք պետք է գործադրել ուղղված այդ խնդիրների լուծմանը, դրական տեղաշարժերին:


-Ի՞նչ առաջնային ծրագրեր եք կյանքի կոչելու ընտրվելու պարագայում:


-Բոլոր ոլորտներում առանցքային համարվող խնդիրներին հնարավորինս լուծում կտրվի և ընտրվելու պարագայում կփորձենք քաղաքի առաջնային խնդիրները հասցնել նվազագույնի:

 

-Պարո՛ն Հարությունյան աշխատանքում ի՞նչ սկզբունքներ եք որդեգրելու:

-Նախատեսում եմ համայնքում, վերջապես հաստատել սոցիալական արդարություն: Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի բոլոր բնակիչները պետք է ունենան նույն իրավահավասարություններն ու պարտականությունները, աշխատանքի պետք է ընդունել ոչ թե բարեկամ-ծանոթի, քավոր-սանիկի, այլ մասնագիտական կարողություններով և հմտություններով օժտված անձանց: Իսպառ պետք է բացառել բյուրոկրատական քաշքշուկները, որ մարդիկ քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ շփումներում լինեն անկեղծ ու անկաշկանդ:

 


-Ինչպիսի՞ն եք ցանկանում տեսնել ապագա Վարդենիսը:


-Միանշանակ` բարեկարգ, լուսավոր, ժամանակի հետ քայլող և երիտասարդական ոգով լի:


-Պարո՛ն Հարությունյան, և վերջում, ի՞նչ կցանկանաք Ձեր հարազատ քաղաքի բնակիչներին:


-Կցանկանայի, որ նրանք ունենան մեր նախնիներից ժառանգած ամուր հայրենասիրական ոգի, լինեն միահամուռ, սոցիալապես և տնտեսապես ապահովված ու ապրեն բարեկեցիկ և ապահով կյանքով, իսկ գալիք ՏԻՄ ընտրությանը կատարեն ճիշտ ընտրություն և իրենց լուման ունենան դեպի զարգացող և բարեկարգ Վարդենիս:

 


Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...