18:39
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2017-11-15 16:10

«Դե Ֆակտո » N 137 (10/2017թ.) 

ՀՀ նոր ձևավորված կառավարությունը մեկ տարվա ընթացքում առանցքային փոփոխություններ կատարեց գործադիր մարմնի աշխատանքում` հաղորդելով նոր որակ, մատնանշելով նպատակին հասնելու առավել արդյունավետ ուղիներ, ինչպես նաև ներդրումային ծրագրերի ներգրավման մեխանիզմներ: Փոխվեցին կադրերը, փոխվեց, ընդհանուր առմամբ, կառավարության գործելաոճը: Արդյունքների մասին գնահատականներ հնչեցնելը, թերևս, վաղ է, սակայն ակնհայտ է, որ առկա են առաջընթացի, զարգացման միտումներ, ինչը նոր հեռանկարներ է խոստանում:
ՀՀ նոր ձևավորված կառավարության կազմում շուրջ 100 օր է, ինչ աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Հարյուր օրը պաշտոնյաների համար կարծես քննություն լինի, որ նրանք հանձնում են` հաշվետվություն ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների ու կատարած աշխատանքի վերաբերյալ և մատնանշում հետագա անելիքները: Տեսակով ակտիվ և գործունյա Կարեն Բոթոյանը սիրով է խոսում իր աշխատանքային 100 օրվա մասին. արված աշխատանքն արդեն տեսանելի է, իսկ առաջիկայում իրականացվելիք ծրագրերը` շատ:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին, ով մեծ նվիրումով աշխատում է և փորձում լուծում գտնել մարզում առկա բազում խնդիրներին, լավատեսորեն է տրամադրված և ձգտում է դրանով վարակել նաև մարզի ազգաբնակչությանը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...