2017-10-25 11:18
Ալեքսանդր Մալայան
բժշկական գիտությունների պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի վարիչ
Սիրով պետք է նշեմ, որ բժշկուհի Էմմա Ծառուկյանը` որպես կլինիկական օրդինատոր, ընդունվեց ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոն 2014թ., և մինչև 2017թ. օգոստոս ամիսը նա մեր ամբիոնում անցել է ակնաբուժական կրթության բոլոր փուլերը: Որպես ամբիոնի վարիչ և նրա անմիջական ղեկավար` կարող եմ ասել, որ այդ երեք տարիների ընթացքում նա իրեն դրսևորել է որպես պարկեշտ, աշխատասեր, բժշկի մասնագիտությունն ու կոչումը գիտակցող, արդի կլինիկական պրակտիկայում կիրառական գիտելիքներ և ունակություններ ունեցող բժշկուհի: Դա էր պատճառը, որ ես համոզվեցի, որ նա կարող է աշխատել որպես բժշկուհի, ինչը և նա անում է այս վերջին երկու ամիսների ընթացքում: Կարծում եմ` որոշ ժամանակ անց նա իրեն կդրսևորի որպես բարձրակարգ մասնագետ, և ես նրան հաջողություն եմ մաղթում այդ ճանապարհին:
Վերադառնալ