19:08
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Լիլիթ Հովհաննիսյան

2013-01-15 10:44

«Այսօր փոփ մշակույթը ծաղկման փուլում է»

Լիլիթ Հովհաննիսյան

Ձեռքբերումներիս մասին թող խոսեն ուրիշները, իսկ բացթողումներ միշտ էլ կան ինձ նման մաքսիմալիստի համար:

-Հարգելիˊ Լիլիթ, ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը  Ձեզ ճանաչել է ՙՏարվա երգչուհի՚, ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ: Դուք ինչպե՞ս կգնահատեք 2012թ. Ձեր գործունեությունը, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եք ունեցել:

-Շնորհակալ եմ, ձեռքբերումներիս մասին երևի թե կլռեմ: Հաճելի է, երբ դրանց մասին խոսում են ուրիշները, իսկ բացթողումներ միշտ կան ինձ նման մաքսիմալիստի համար.  միշտ թվում է թե ինչ-որ բան թերի է իմ աշխատանքներում, և այդ բացերը լրացնելու համար ջանքեր չեմ խնայում:

-Եթե փորձեք Ձեր կյանքը փուլերի բաժանել, ի՞նչ փուլեր կնշեք, այժմ ո՞ւր եք հասել:

-Ես դեռ շատ երիտասարդ եմ և դժվարանում եմ փուլերի բաժանել կյանքս: Կասեմ միայն, որ հիմա մի փուլում եմ, որտեղ ամեն բան ներդաշնակ է ու դրա շնորհիվ է, որ ստեղծագործական խոչընդոտներն իմ կողմից հաղթահարվում են շատ հեշտությամբ:

-Ըստ Ձեզˋ ո՞ր երգն է (կամ տեսահոլովակը)  Ձեզ ամենամեծ հաջողությունը բերել:

-Ինքնուրույն երաժշտական քայլերիցս առաջինն իմ հեղինակած ՙՆրան՚ երգն  ու այդ երգի տեսահոլովակն էին: Այդ աշխատանքը մինչ օրս շատ թանկ է ինձ համար:

-Ինչպե՞ս են դրսևորվում Ձեր ուրախությունն ու տխրությունը:

-Օրինակ, ուրախանալիս կարող եմ շատ բարձր ծիծաղել ու ճչալ, տխուր ժամանակ մի քանի օր կարող եմ պարզապես չխոսել:

-Ձեր երգերը  հոգու խորքում ինչ-որ մեկին նվիրո՞ւմ եք, ունե՞ք նման երգեր:

-Իմ երգերից միայն մեկն ունի կոնկրետ հասցեատերˋ ՙՄայրիկ՚ երգը: Մնացածը իմ անձնական կյանքի հետ ոչ մի կապ չունեն:

-Հետաքրքիր է իմանալ Ձեր տեսակետը, այսօր մեր երգարվեստը զարգացման ո՞ր փուլում է գտնվում, ինչպե՞ս կբնորոշեք:

-Երգարվեստ ասվածը լայն հասկացողություն է, երբեմն այդ բառի տակ հասկանում են միայն փոփ մշակույթը, որը կարծում եմ այժմ ծաղկման էտապում է, իսկ մնացած ուղղությունների մասին ինչ-որ բան ասել դժվարանում եմ: 

-Մոտենում է Ամանորը, ի՞նչի մասին եք երազում, ի՞նչ ծրագրեր ունեք հաջորդ տարվա հետ կապված:

-Երազանքներս ավելի շատ նման են ծրագրերի: 2013թ. շարունակելու եմ աշխատել ավելի եռանդուն, միայն թե… Աստված առաջ:

Հարցազրույցըˋ Սուսաննա Թամազյանի

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...