23:13
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Շահեն Պետրոսյանի մասին

2017-08-24 11:05

Մհեր Հովհաննիսյան
Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն

Շահեն Պետրոսյանի հետ ծանոթացել եմ 2016թ. Երևանում կայացած միջազգային գիտաժողովի ժամանակ, երբ նա Ռուսաստանի հայերի միության պատվիրակության կազմում այցելեց Երևանի պետական համալսարան: Չնայած նրան ճանաչելու ոչ երկար ժամանակահատվածին՝ արդեն հասցրել եմ որոշ կարևոր մարդկային հատկանիշներ տեսնել նրա մեջ: Կարճ ժամանակում մեր գործակցության շրջանակներում պարոն Պետրոսյանը նախ և առաջ շիտակ և պատասխանատու մարդու տպավորություն է թողել: Մարդ, որը իր ստանձնած ծանր բեռից ոչ թե բողոքում, այլ անընդհատ զարգանալու, լավին ձգտելու ուղղությամբ է շարժվում: Կյանքի բերումով հայրենիքից դուրս լինելով՝ Պետրոսյանը մի կողմ չի քաշվել տեղում հայրենակիցների մոտ ծառացած խնդիրներից: Ոգևորում է այն փաստը, որ Շահեն Պետրոսյան անձի մեջ խորն է նստած հայ մարդը, ինչը արտացոլվում է նաև հայապահպանությանը ուղղված կրթամշակութային ձեռնարկներին նրա մասնակից և աջակից լինելու մեջ: Կարևոր եմ համարում Սփյուռքում նման հայորդիների դերակատարությունը, որի հիմքում ընկած է հայրենակենտրոն գործունեությունը՝ հույս ունենալով միշտ հպարտանալ լավ բարեկամի արձանագրած հաջողություններով:

Мгер Ованнисян

Кандидат исторических наук, заместитель директор института по арменоведческим исследованиям  ЕГУ

 

С Шагеном Петросяном  я познакомился в 2016 году на  международной конференции, состоявшейся в Ереване, когда он в составе  делегации Союза армян России посетил Ереванский государственный университет. Несмотря на то, что я с ним знаком  не так давно, я успел  разглядеть  в нем главные  и важные черты его характера.  В течение короткого времени нашего сотрудничества господин Петросян  оставил впечатление прямолинейного и ответственного человека. Человек, который не жалуется на тяжелое бремя ответственности, а, наоборот,  постоянно развивается, движется вперед. По стечению обстоятельств, живя за пределами родины, Петросян не остался в стороне от проблем, которые возникают у наших соотечественников. Воодушевляет тот факт, что в его душе глубоко живет армянин, что отражается  также  в его поддержке  культурных и  образовательных инициатив  по сохранению идентичности армянской нации. Я думаю, что  за рубежом очень важна роль таких сынов армянского народа, основной их деятельностью является деятельность на  благо родины. Надеюсь, что всегда буду гордиться удачами моего хорошего друга. 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...