2017-08-21 11:31
«Դե Ֆակտո » N 134(07/2017թ.)
Հայն իր ազգային ինքնության ու տեսակի պահպանման համար պայքարը կրում է իր ներսում և դարեր շարունակ աշխարհի տարբեր ծագերում ձգտում է նվիրվել հայապահպանության գործին: Այդպիսի նպատակադրմամբ են աշխարհի տարբեր երկրներում ստեղծվել և գործում հայկական համայնքները, սփյուռքյան կառույցները:
Հայկական ամենախոշոր համայնքն ունեցող Ռուսաստանի Դաշնությունում է գործում Ռուսաստանի հայերի միությունը, որը ստեղծման օրվանից (2000թ.) իր առջև խնդիր է դրել Սփյուռքում պահպանել հայկական էթնոսը, ինքնությունը՝ լեզուն, մշակույթը, ավանդույթները, բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, հատուկ ուշադրություն դարձնել հայկական երկու հանրապետություններում ներդրումային ծրագրերի իրականացմանը, Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը և այլն:
ՌՀՄ հայանպաստ գործունեությունը բազմաոլորտ է ու բազմաբովանդակ, կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի ջանքերով բազում խոշոր ու նշանակալի նախագծեր են իրականություն դարձել:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում ներկայացնում ենք ՌՀՄ մոսկովյան քաղաքային գրասենյակի գործունեությունը` ի դեմս ղեկավար Շահեն Պետրոսյանի, ով թեև կարճ ժամանակահատված է, ինչ ղեկավարում է գրասենյակը, սակայն արդեն հասցրել է աչքի ընկնել հայ ազգային ինքնությանը և մշակույթի պահպանմանն ուղղված իր ծրագրերով, հետևողական ու նվիրված աշխատանքով:
Борьба за сохранение своей национальной самобытности и идентичности у армян идет изнутри и на протяжении веков в разных уголках земли армяне стараются посвятить себя делу сохранения своей культуры. С такой целью в различных странах создавались и действуют армянские общины и структуры диаспоры.
Союз армян России действует в России, где самая крупная армянская община. С начала своего создания (2000 год) САР поставил перед собой различные задачи это и сохранение армянского этноса и идентичности - языка, культуры и традиций; оказание разнообразной помощи Армении и Арцаху. Особое внимание уделяется реализации инвестиционных программ в двух республиках и укреплению партнерских связей между Арменией и Россией.
Деятельность САР направлена во благо армян - усилиями президента САР Ара Абрамяна реализовано много крупных и значимых проектов.
В этом номере «Де факто» представляем Вашему вниманию деятельность руководителя Московского городского отделения Союза армян России Шагена Петросяна. За короткое время руководства отделением САР, Шаген Петросян уже успел преуспеть в деле сохранения армянской национальной идентичности и культуры, последовательной и преданной работе.
Վերադառնալ