17:47
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բարձրակարգ սպասարկում և վստահելի անուն

2017-01-19 14:29

 

«ՌԻՄԱ ԹՐԱՎԵԼ»
Այսօր բազմազան են տուրիստական գործակալությունները, սակայն շատ դժվար է տուրիստական ոլորտում երկար տարիներ հաստատուն կերպով և մեծ վստահությամբ զբաղեցնել առաջատարի դիրքեր և ունենալ վստահություն հասարակության կողմից:

«Դե Ֆակտո» N 127 (2016թ.) 

-Տիկի՛ն Խաչատրյան, «Դե Ֆակտո» ամսագիրը բարձր գնահատելով տուրիստական ոլորտում Ձեր ընկերության գործունեությունը ճանաչել է այն «Տարվա լավագույն տուրիստական ընկերություն», ինչի առթիվ սրտանց շնորհավորում ենք: Արդեն շուրջ 19 տարի է հաստատուն կերպով տուրիստական ոլորտում գործունեություն եք ծավալում, ո՞րն եք համարում հաջողության այն բանաձևը, որի շնորհիվ կարողանում եք շուկայում լինել առաջատարներից մեկը:


-Յուրաքանչյուր ոք, ով ունի նպատակ և աշխատասեր է, նա, անպայման, իր բնագավառում հասնում է հաջողության: Իմ հաջողության բանաձևն իմ աշխատասիրությունն է. ես միշտ ձգտում եմ անել ավելին և աշխատում եմ երբեք չձանձրանալ և չտրտնջալ իմ աշխատանքից: Մեր տուրիստական ընկերությունում ամենամեծ հաջողությունն ու ձեռքբերումը լավագույն հաճախորդներն են, ովքեր այս տարիների ընթացքում միշտ մեր կողքին են եղել և հավատարիմ կերպով օգտվել մեր ընկերության ծառայություններից: Տարիների ընթացքում փորձել ենք միշտ որակյալ ծառայություններ մատուցել և երբեք չենք ստել մեր հաճախորդներին՝ ներկայացնելով նրանց հյուրանոցների և՛ դրական, և՛ բացասական կողմերը: Ես գտնում եմ, որ եթե տուրիստական ոլորտում դու կարողանում ես աշխատել ազնիվ և բարեհամբույր, ապա հաջողությունը միշտ ուղեկից է լինում քեզ:

-Ի՞նչ Ամանորյա փաթեթներ եք առաջարկում և ըստ վիճակագրության, հայերը ո՞ր երկրներ են մեկնում Ամանորին:


-Ամանորյա փաթեթները կլինեն տարբեր ուղղություններով, վիճակագրությունը ցույց է տվել, որ մեր հայրենակիցներն Ամանորը նախընտրում են անցկացնել Եգիպտոսում, Դուբայում և Վրաստանում:

-Ինչի՞ մասին եք երազում այսօր:

-Յուրաքանչյուր ծնողի համար իր երեխաների երջանկությունը վեր է ամեն ինչից: Տղաս ամուսնացած է և ունի իր ընտանիքը, երազում եմ, որ աղջիկս նույնպես գտնի իր երկրորդ կեսին, լինի երջանիկ և իր երջանկությամբ երջանկացնի նաև մեզ:
Ցանկանում եմ, որ իմ աշխատողների բոլոր նվիրական երազանքներն իրականանան, քանի որ երբ շուրջդ բոլորը երջանիկ են, ինքնըստինքյան, դու ևս երջանիկ ես քեզ զգում:

-Եվ վերջում, առջևում ամենագեղեցիկ տոներն են՝ Ամանորն ու Սուրբ ծնունդը, ի՞նչ եք մաղթում մեր ընթերցողներին:

-Առաջնահերթ մեր հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, որ բոլոր մեր հայրենակիցները, ովքեր դրսում են ապրում, ի վերջո վերադառնան Հայաստան:
Հայ կնոջը ցանկանում եմ կատարյալ երջանկություն, քանի որ միայն հայ կնոջ աչքերում կարող ես տեսնել թախիծ, թող այն երազանքները, որոնք իրենց հոգում փայփայում են, իրականություն դառնա:

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...