18:22
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարվա լավագույն ախտորոշիչ կենտրոն

2017-01-17 14:48

Տարվա լավագույն ախտորոշիչ կենտրոն Էկոսենսը` Ճշգրիտ
ախտորոշման և
արդյունավետ բուժման գրավական

Ինեսսա Նազարյան
«Էկոսենս» ախտորոշիչ կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն

 « Դե Ֆակտո» N 127 (2016թ.) 

«Դե Ֆակտո» ամսագիրը մշտապես անդրադառնում է առողջապահական համակարգում

գործող հիմնարկների գործունեությանը, ստանում ընթերցողների արձագանքները դրանց

մատուցած ծառայությունների վերաբերյալ: Այդ շարքում առանձնահատուկ տեղ ունի «Էկոսենս»

ախտորոշիչ կենտրոնների ցանցը, որի գործունեությանն ամսագիրը տարիներ շարունակ հետևում է, լուսաբանում:

Այն Հայաստանում գործող եզակի լաբորատոր ծառայություններ մատուցող կենտրոնների ցանց է,

որը ժամանակակից սարքավորումներով հագեցվածության և պրոֆեսիոնալ բուժանձնակազմի առկայության

շնորհիվ` կատարում է ճշգրիտ հետազոտություն և ախտորոշում, ինչն արդյունավետ բուժման 70 տոկոսն է:

«Էկոսենս» ախտորոշիչ կենտրոնների ցանցի գործունեության բարձր մակարդակը, միանշանակ, ցանցի հիմնադիր

տնօրեն Ինեսսա Նազարյանի ամենօրյա տքնաջան և նպատակային աշխատանքի արդյունքն է` մասնագիտական

բարձր որակներ ունեցող իր թիմի հետ համատեղ:


Բարձր գնահատելով «Էկոսենս» ախտորոշիչ կենտրոնների ցանցի գերազանց աշխատանքը`

«Դե Ֆակտո» ամսագիրն այն ճանաչում է «Տարվա լավագույն ախտորոշիչ կենտրոն»:

 

-Տիկի՛ն Նազարյան, շնորհավորում ենք Ձեզ «էկոսենսը» «Տարվա լավագույն ախտորոշիչ կենտրոն» ճանաչվելու առթիվ: Ամփոփելով տարվա աշխատանքները` ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:


-Իհարկե հաճելի է, որ օբյեկտիվ և անկախ կարծիքների հիման վրա «էկոսենսը» ճանաչվել է «Տարվա լավագույն ախտորոշիչ կենտրոն», շնորհակալ եմ «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմին այդ բարձր գնահատականի համար: Իրականում «էկոսենսի» հաջողության հիմքում ընկած է քրտնաջան աշխատանք և մեծ նվիրում:


Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ այնքան տարված եմ ամենօրյա աշխատանքով, իմ ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է, որ ժամանակ չեմ ունենում վերլուծություններ կատարելու և գնահատականներ տալու արված աշխատանքին: Իմ հայացքը մշտապես ուղղված է դեպի իդեալականը, ճշգրիտը, և ես կարծես վազում եմ ժամանակի հետևից, որպեսզի բաց չթողնեմ մարդու առողջության պահպանմանն ու հիվանդությունների վաղ ախտորոշմանն ուղղված որևէ նորարարություն, ախտորոշիչ մեթոդ: Այդ ամենօրյա վազքի ու փնտրտուքի արդյունքում ինձ հաջողվել է ստեղծել կենտրոնների ցանց, որի աշխատանքը, ճիշտ է, ամեն օր կատարելագործվում է, բայց հասել է մի մակարդակի, որ ունակ է կայուն բարձր որակ ապահովելու, որը պահպանելը ևս դյուրին չէ ու պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք:


Եթե առանձնացնեմ մեր կարևոր ձեռքբերումները, ապա պետք է նշեմ, որ մեզ հաջողվել է ընդլայնել մեր ծառայությունների ցանկը, բացել ևս մեկ կենտրոն Կոմիտաս 37/1 հասցեում, որտեղ, բացի լաբորատոր ախտորոշումներից, կատարվում են նաև գործիքային հետազոտություններ, գործում է նեղ մասնագետների խորհրդատվական ծառայությունը, ինչը լրացնում է մեր աշխատանքը, դարձնում առավել ամբողջական:
Գոհ եմ նաև մեր մարզային մասնաճյուղերի աշխատանքից, որի վերաբերյալ նույնպես դրական արձագանքներ եմ ստանում:

-Ո՞ր հետազոտության ներդրումն է առավել դժվար տրվել Ձեզ:

-Ամենադժվարը, իհարկե, լաբորատորիան է տրվել, քանի որ այն պահանջում է և՛ շատ ջանքեր, և՛ ֆինանսական մեծ ներդրումներ: Գաղտնիք չէ, որ մեր լաբորատորիայում ներդրված են առաջատար արտադրողների սարքավորումներ, որոնց աշխատանքն ապահովում են նույնքան բարձրորակ և թանկարժեք նյութեր: Մեզ հաջողվել է հասնել այդ ամենի ձեռքբերմանը: Թեև պետք է նշեմ, որ օրեցօր ստեղծվում են նոր տեխնոլոգիաներ` մեզ անընդհատ տանելով ինքնակատարելագործման ճանապարհով:
Մենք ձգտում ենք ներդնել այնպիսի սարքավորումներ, որոնց գործունեության մեջ մարդկային գործոնը նվազագույնի հասցված լինի, հետազոտության որակի բարձր ճշգրտություն ապահովվի: Ես, իհարկե, կարևորում եմ նաև, որ ցանկացած նորագույն և «խելացի» սարքավորում գործարկվի վերապատրաստված մասնագետի կողմից, քանի որ հետազոտության արդյունքի ճշգրտության վրա կարող է ազդեցություն ունենալ ցանկացած գործոն` սկսած օգտագործված ջրից, վերջացրած հոսանքի տատանմամբ: Լավագույն արդյունք ապահովելու համար այդ ամբողջ գործընթացը պետք է ճիշտ կառավարվի մասնագետի կողմից: Քանի որ բժշկության մեջ 100 տոկոս հասկացություն չկա, մենք յուրաքանչյուր 0.01 տոկոս ճշգրտության համար պայքարում ենք:
Մեր կենտրոնում այսօր ներդրված են վերջին սերնդի Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտություններ իրականացնող սարքավորումներ, որոնց աշխատանքում մարդկային գործոնը հասցված է 0-ի, իսկ ճշգրտությունը` 99 տոկոսի: Դրանք գենետիկ մակարդակով կատարվող հետազոտություններ են, որոնցում սխալվելու հավանականություն չկա, դրանցից են, օրինակ, ժառանգական տրոմբոֆիլիաների, կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի նախատրամադրվածության որոշման և այլ հետազոտությունները:

-Մեկ տարի է, ինչ ներդրել եք Check up ծրագիրը: Ամփոփելով տարին` ի՞նչ արդյունքներ կարձանագրեք:

-Պետք է նշեմ, որ այն մեր իրականության մեջ դժվարությամբ տեղ գտած կանխարգելիչ հետազոտությունների ծրագիր է: Մեր հասարակությունը դեռևս չի առաջնորդվում կանխարգելիչ բժշկության գաղափարով, այնինչ դա է լավագույն ուղին առողջ ապրելու: Մենք, հավատացած լինելով այդ ճշմարտությանը, ներդրել ենք Check up ծրագիրը և պայքարելու ենք, որպեսզի կանխարգելիչ բժշկության ճշմարտացիությունն ու իմաստությունը ընդունվի մեր ժողովրդի կողմից, և համատեղ ուժերով առավել արդյունավետ պայքար մղենք հատկապես ծանր հիվանդությունների դեմ:
Զարգացած երկրներում այս ծրագիրն իրականացվում է ապահովագրական բժշկության միջոցով, ինչը, երևի թե, լավագույն ճանապարհը կլիներ նաև մեզ համար, քանի որ ժողովրդի սոցիալական ապահովության վիճակը թույլ չի տալիս, որպեսզի անցնի այդ ծրագիրը, թեև այն բավականին մատչելի է:
Այնուամենայնիվ, պետք է տարեվերջին արձանագրեմ, որ check up ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է, և վստահ եմ, շատ շուտով այն առավել մեծ տարածում կունենա:

-«Էկոսենսը» 2016թ.հետաքրքիր ծրագիր իրականացրեց` բաց դռների օրեր Արցախում և Լոռու մարզում: Կպատմե՞ք` ինչ նախաձեռնություն էր դա:

-Ճիշտ է, մեր ծառայությունները հասանելի ենք դարձրել նաև մարզերին, սակայն նկատում ենք, որ կարիք կա նաև բաց դռների օրեր կազմակերպելու և անվճար ծառայություններ մատուցելու մեր ժողովրդին: Մենք այդ նախաձեռնությունն այս տարի իրականացրեցինք Արցախում և Լոռու մարզում, որի շրջանակներում մեր մասնագետների կողմից մատուցվեցին թե՛ լաբորատոր, թե՛ գործիքային, և թե՛ խորհրդատվական ծառայություններ: Մենք ունենք առցանց հասանելիության հնարավորություն, որի միջոցով հետազոտված հիվանդները բուժումը ստանալուց հետո մեր մասնագետների հետ կապ են պաշտպանում, ստանում խորհրդատվություն:
Մենք ցանկանում ենք այս ծրագիրը շարունակական դարձնել և ընդլայնել դրա աշխարհագրությունը` այն մատչելի դարձնելով նաև ՀՀ սահմանամերձ շրջանների ազգաբնակչությանը:

-Առջևում 2017թ. է, ի՞նչ ծրագրեր ունեք Նոր տարվա հետ կապված:

-Ես միշտ ասում եմ, որ չեմ սիրում խոսել ապագա ծրագրերի մասին, սակայն դրանք, բնականաբար, կան և շատ են: Մենք ունենք լաբորատոր և գործիքային սարքավորումների բազան համալրելու և թարմացնելու, դասընթացներ, սեմինարներ կազմակերպելու հետաքրքիր ծրագրեր:

-Տիկի՛ն Նազարյան, Ձեզ հաջողվել է ախտորոշման բնագավառում ստեղծել լավագույն կենտրոնների ցանցը: Իսկ հե՞շտ եք «ախտորոշում» մարդկանց, նրանց տեսակը:

-Այո՛, դա իմ ուժեղ կողմերից է, ինձ հաջողվում է «ախտորոշել մարդկանց»` շնորհիվ այն հատկության, որ ականջալուր եմ լինում իմ ներքին ձայնին, այն երբեք չի սխալվում: Եղել են դեպքեր, երբ չեմ հետևել նրա խորհրդին, ցանկացել եմ առավել լավը տեսնել տվյալ մարդուն, բայց, իզուր, առաջին տպավորությունս երբեք չի խաբել, համենայն դեպս, ինձ:
Չեմ սիրում մոխրագույն մարդկանց, սիրում եմ աստղերի պես փայլող և ինքնահաստատված անհատականություններին, ովքեր պատրաստ են լիովին նվիրվել աշխատանքին, ընկերներին, ընտանիքին` պահպանելով իրենց անհատականությունը և մարդկային գեղեցիկ տեսակը: Համենայն դեպս, ես փորձել եմ իմ կենտրոնում հավաքել նման աստղերի, կազմակերպել նրանց թիմային աշխատանքը` վառ պահելով նրանցից յուրաքանչյուրի աստղի փայլը, երբեք չթերագնահատելով որևէ մեկին:

-Աշխատանքի վայրում հաջողված ղեկավար եք, իսկ տա՞նը:

-Տանը ես բացարձակ ղեկավար չեմ, ինձ ղեկավարում են իմ ընտանիքի անդամները, և ես հաճույքով ենթարկվում եմ նրանց:

-Դա խոսում է Ձեր անձի կայացվածության, ինքնահաստված անձ լինելու մասին:

-Գիտեք, ես դեռ երիտասարդ տարիներից վարել եմ ղեկավար պաշտոններ, և ձգտել եմ կայանալ որպես մասնագետ և անհատ` շտկելով իմ թերությունները, ինքնակատարելագործվելով և ոչ երբեք իմ ենթակաների հաշվին ինքնահաստատվելով: Այդպես է նաև այսօր: Կարծում եմ` մարդը հեղինակություն և հարգանք ձեռք է բերում միմիայն ինքնաճանաչողության և իդեալականին հասնելու ձգտմամբ` ինչպես աշխատանքում, այնպես էլ ընտանիքում:

-Դուք տեսակով իդեալիստ եք: Նույնը չե՞ք պահանջում Ձեր երեխաներից:

-Դա շատ նուրբ հարց է, որին զգուշորեն եմ մոտենում, փորձում եմ հնարավորություն տալ երեխաներիս թեկուզ սխալվելով, բայց ինքնուրույն կերտել իրենց ուղին: Դա շատ դժվար է իմ տեսակի մարդու համար, բայց ձգտում եմ չկոտրել նրանց աշխարհը, օգնել, որ հեշտությամբ հաղթահարեն դժվարությունները և երբեք չկորցնեն մոտիվացիան հասնելու առավելագույնին:

-Ձեր երեխաներից ո՞ւմ մեջ եք տեսնում Ձեզ:

-Միանշանակ աղջկաս, նա ի ծնե բժիշկ է, նրա խաղի բովանդակությունը հիվանդներին ախտորոշելն է և բուժումներ նշանակելը: Ասում է, որ ուզում է մանկաբույժ դառնալ:

-Հավատո՞ւմ եք Աստծուն, եթե այո, ապա ի՞նչ եք խնդրում նրան:

-Միանշանակ հավատում եմ Աստծուն, նրա զորությանը, որ մշտապես մեզ հետ է դժվարին պահերին: Նա օգնում է մեզ, մղում առաջ և չի թողնում կոտրվել: Եվ ամեն մարդ յուրովի է ընկալում Աստվածաշունչը, նրա խորհուրդը, կյանքի սկզբունքներ, կանոններ մշակում իր համար ու փորձում ապրել դրանցով:

-Առջևում Ամանորն է, ինչպե՞ս եք տոնում այն:

-Պետք է նշեմ, որ վերջին մի քանի տարիներին Ամանորի և մնացած տոների խորհուրդը սկսել եմ նորովի ընկալել, ավելի մեծ իմաստ ու բովանդակություն տեսնել դրանցում: Գիտակցում եմ, որ այդ տոներն են ու դրանց ընթացքում առկա հեքիաթը, սերը, ջերմությունը, որ դառնում են հիշողություն, ընտանեկան երջանկության մի պատառիկ: Այդ պատճառով առավել մեծ ոգևորությամբ եմ պատրաստվում դրանց, հատկապես Ամանորին: Եվ քանի որ տարվա ընթացքում աշխատանքային ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս ընտանիքով միասին երկար ժամանակ անցկացնել, ես փորձում եմ Ամանորին ընդառաջ ընտանեկան հետաքրքիր ճամփորդություն կազմակերպել, երեխաների համար բացահայտել մի նոր աշխարհ:

-Իսկ նվերնե՞րը:

-Ես ավելի շատ սիրում եմ նվիրել, քան նվեր ստանալ: Ինձ գրավում է նվերի ընտրության գործընթացը, քանի որ փորձում եմ յուրահատուկ և անմոռանալի նվերներ ընտրել: Ձգտում եմ, որ հատկապես երեխաներիս նվերները լինեն անսպասելի, անկրկնելի և ժամանակի ընթացքում չկորցնեն իրենց արժեքը և դառնան հիշողություն:

-Ձեր ամանորյա բարեմաղթանքը:

-Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթում եմ առողջություն և կապույտ երկինք, մնացածին հնարավոր է հասնել աշխատասիրության շնորհիվ:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...