2017-01-06 15:46
Ամփոփելով 2016 թվականը` փորձեցինք առանձնացնել այն գործարարին, ով հաջողություններ է գրանցել անցնող տարում և կարողացել է ստեղծել նոր ապրանքանիշ:
Մեր ուշադրությունը գրավեց ամենուր գովազդվող և իր նրբագեղությամբ ու ճաշակով առանձացող «Artyom’s» ոսկերչական բրենդը, որը հիմնադրել և զարգացնում է երիտասարդ գործարար Արտյոմ Աբրահամյանը:
Մենք որոշեցինք «Տարվա գործարար» ճանաչել ֆինանսատնտեսական ճգնաժամին, համատարած լացուկոծին և ծուլությանը դեմ գնացող այս գործարարին, ով դժվարին անցնող տարվա ընթացքում համարձակություն և կամք է ունեցել` ստեղծելու նոր հայկական բրենդ, բազմաթիվ աշխատատեղեր և զարգացող բիզնես: Մյուս կողմից` մենք տարվա գործարար ենք ճանաչում մի մարդու, ում ընտանիքը հարստացել և հաջողակ բիզնեսի տեր է դարձել երբևէ չլինելով պետական ապարատում, չունենալով պետական պաշտոն և պետական ռեսուրսները չօգտագործելով սեփական բիզնեսի զարգացման համար:
Հայաստանի ապագան մեծապես կապված է երիտասարդ այն գործարարներից, ովքեր ընտրում են հայկական տնտեսությունը զարգացնելու, այլ` ոչ հեշտ փողեր աշխատելու ճանապարհը:
Վերադառնալ