18:14
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է օր-օրի զարգացնենք համայնքը եւ կարողանանք բնակիչների համար բարեկեցիկ կյանք ապահովել

2017-01-08 15:01

Ծովազարդ համայնքի ղեկավար ԱՐԱՄԱՅԻՍ ԵՆԳՈՅԱՆ

-Պարո՛ն Ենգոյան, նախ շնորհավորում ենք Ձեզ Ծովազարդի համայնքապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, կներկայացնե՞ք՝ ինչ աշխատանքային ուղի եք անցել:
-Սովորել եմ Ծովազարդ համայնքի միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ ՀՀ ոստիկանության ակադեմիա, 2007 թվականին ուսումս ավարտելուց հետո, անմիջապես աշխատանքի եմ անցել ոստիկանության համակարգում:
Սկզբնական շրջանում Գավառի ոստիկանության բաժնում աշխատել եմ տեղամասային տեսուչ, այնուհետև նույն բաժնում աշխատել եմ որպես ավագ հետաքննիչ: 2012 թվականին, իմ դիմումի համաձայն, դուրս եմ եկել Ոստիկանության համակարգից և մեկ տարի անց, աշխատանքային գործունեությունս շարունակել եմ Բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որպես իրավաբան: 2016 թվականի նոյեմբերի 1-ից ստանձնել եմ Ծովազարդ համայնքի ղեկավարի պաշտոնը:

-Որպես համայնքապետ, որո՞նք եք համարում այն կարևորագույն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:

-Այսօր համայնքի առջև կան ծառացած մի շարք խնդիրներ, սակայն առաջնային հարցերից մեկը համայնքի ճանապարհների ասֆալտապատման խնդիրն է, որոնցից ամենակարևորը Սևանի ափի երկայնքով ձգվող կենտրոնական ճանապարհն է:
Գյուղատնտեսության զարգացման համար շատ կարևոր է ոռոգման համակարգի ստեղծումը: Բավականին մեծ աշխատանքներ պետք է կատարենք այդ ուղղությամբ, պետք է համայնքը ոռոգման համակարգ ունենա, որպեսզի բնակիչները կարողանան հող մշակել և արդյունք ստանալ: Մշակույթի տունը գտնվում է անմխիթար վիճակում. համայնքում չունենք սպորտային խմբակներ, մեծ ուշադրություն եմ դարձնելու, որպեսզի ստեղծվեն մշակութային, սպորտային խմբակներ: Նաև ցանկություն ունենք համայնքում միջոցառումների անցկացման համար կառուցել հանդիսությունների սրահ:
Զբոսաշրջության համար համայնքն ունի լավ աշխարհագրական դիրք, գտնվում է Սևանի ափին, և ցանկանում եմ այնպես անել, որ համայնքում ներդրումային ծրագրեր լինեն, որն էլ նպաստավոր կլինի զբոսաշրջության զարգացման համար:
Ջանք ու եռանդ չեմ խնայելու, որպեսզի իմ ղեկավարման տարիներին բոլոր վերոնշված խնդիրները հասցվի նվազագույնի: Պետք է օր-օրի զարգացնենք համայնքը և կարողանանք բնակիչների համար բարեկեցիկ կյանք ապահովել:

-Պարո՛ն Ենգոյան, առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան նախանշված:

-Հրատապ ծրագրերից մեկն էլ այն է, որ ձմռանը անանցանելի ճանապարհներ չլինեն, պետք է այնպես անենք, որ ցանկացած վատ եղանակի կարողանանք ապահովել անխափան երթևեկություն: Այս տարի ցանկանում ենք համայնքին Ամանորյա շունչ հաղորդել. կլինեն ամանորյա զարդարանքներ, տոնածառ, այնպես պետք է անենք, որ ամբողջ համայնքում տոնական տրամադրություն տիրի:

-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք Ձեր համայնքի բնակիչներին:

-Ցանկանում եմ յուրաքանչյուր ծովազարդցուն միշտ տեսնեմ ժպիտով, եռանդուն, իսկ Ծովազարդ համայնքը զարգացած, այն զարգացած Ծովազարդը, որը մտովի ես եմ պատկերացնում և որին պետք է հասնեմ իմ ղեկավարման ընթացքում:

 

 

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...