16:12
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Որակական բարձր հատկանիշներ եւ անզուգական համ

2016-12-12 12:59

 «Կլուբնիչնայա պոլյանա»

 «Դե Ֆակտո» N125 (2016թ.)

Բազմազան ջերմոցային տնտեսություններից յուրաքանչյուրն ունի մշակման իր տեխնոլոգիաները, համային հատկանիշները և որակական առանձնահատկությունները:
Նոր Գեղիում գտնվող «Կլուբնիչնայա պոլյանա» ընկերության արտադրանքն առանձնանում է իր համային և որակական բարձր հատկանիշներով: Այստեղ աճեցվում են բացառապես էկոլոգիապես մաքուր բույս, որը զերծ է ցանկացած քիմիական հավելումներից:


Էներգախնայող ջերմոցային տնտեսության կառուցման համար ընկերությունը համագործակցել է ոլորտի առաջատարներից մեկի` աշխարհահռչակ ֆրանսիական RICHEL ընկերության հետ:


«Կլուբնիչնայա պոլյանա» ջերմոցի արտադրական տարածքը 3 հեկտար է, որտեղ աճեցնում են բացառապես ամերիկյան ալբիոն սորտի ելակներ, որի հումքը ներմուծվում է Հոլանդիայից: Ընկերության տնօրեն Ռուդոլֆ Մարգարյանի խոսքով այդ սորտի ելակները տարբերվում են իրենց դիմացկունությամբ.


«Մեզ համար առաջնային նպատակն այն էր, որ աճեցնեինք այնպիսի սորտի ելակ, որը դիմացկուն լիներ և չփչանար տեղափոխման ընթացքում, հենց դա էր պատճառը, որ ընտրեցինք այս սորտը»:
Ընկերությունում կիրառում են նոր տեխնոլոգիաներ. ելակներն աճեցնում են հիդրոպոնիկ եղանակով, որոնց շնորհիվ ելակն աճում է ոչ թե հողում, այլ կոկոսի վերամշակված լցանյութի մեջ: Դա թուլ է տալիս, որպեսզի բույսը չգտնվելով հողում, զերծ մնա տարբեր հիվանդություններից:


Ընկերության արտադրանքը ոչ միայն սիրված և պահանջված է տեղացի սպառողների համար, այլ նաև դրսի: Ընկերության արտադրանքի 80% արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն:
Նույնիսկ Ռուսաստանում հայկական ելակը լաբորատոր փորձաքննության է ենթարկվել և սերտիֆիկացվել որպես էկոլոգիապես մաքուր արտադրանք:


Կարճ ժամանակ և մեծ նվաճումներ. «Կլուբնիչնայա պոլյանա»:


Նյութը՝ Սյուզաննա Ղուկասյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...