2013-01-12 10:49
«Տարվա երգիչ» Էրիկը նախապատրաստվում է 2013թ.
կայանալիք իր մենահամերգին
«Դե Ֆակտո» ամսագիրը «Տարվա երգիչ» է ճանաչել Էրիկ Կարապետյանին: Ներկայացնում են երգչի հետ հարցազրույցը:
-Հարգելիˊ Էրիկ, «Դե Ֆակտո» ամսագիրը Ձեզ ճանաչել է «Տարվա երգիչ», ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ: Դուք ինքներդ ինչպե՞ս կգնահատեք 2012թ. Ձեր գործունեությունը, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եք ունեցել:
-Նախ շնորհակալ եմ մրցանակի համար: Կարծում եմˋ այս տարի շատ եմ աշխատել: Եթե նախորդ տարի ավելի շատ ինչ-որ նախագծերի կամ մրցույթների էի մասնակցում, ապա այս տարի հիմնականում անհատական գործունեությամբ եմ զբաղվել: Պատրաստել եմ բավականին շատ նոր երգեր, որոնք կընդգրկվեն իմ ձայնասկավառակում:
-Եթե փորձեք Ձեր կյանքը փուլերի բաժանել, ի՞նչ փուլեր կնշեք, այժմ ո՞ւր եք հասել:
-Չգիտեմˋ հիմա ուր եմ հասել, բայց մի բան գիտեմ, որ հանդիսատեսը արդեն հասցրել է ինձ սիրել ու սպասում է իմ աշխատանքինˋ մենահամերգին: Այժմ նախապատրաստական փուլում եմ և պատրաստվում եմ գեղեցիկ ծրագրով ներկայանալ իմ սպասված անհատական համերգով: Գարնանը կլինի ձայնասկավառակ, իսկ հետո սպասված համերգ:
-Ըստ Ձեզˋ Ձեր ո՞ր երգն է (կամ տեսահոլովակը) Ձեզ ամենամեծ հաջողությունը բերել:
-Բոլոր երգերն էլ ունեն իրենց լուման այդ հարցում, բայց ինձ թվում էˋ բոլորը կհամաձայնվեն, որ Առնո Բաբաջանյանի §Твои следы ¦ երգը, որը հատուկ տեղ ունի իմ կյանքումˋ մի երգ, որը շատ բան փոխեց …
-Ո՞րն է Ձեզ ամենահոգեհարազատ երգը, որ ամենաուրախ և ամենատխուր պահերին մտաբերում եք:
-Շատ երգեր կան… Երբ ուրախ եմ լինում, լսում եմ ակումբային երգեր, իսկ երբ ավելի ռոմանտիկ տրամադրություն ունեմ, լսում եմ Luis Miguel, David Bisbal, Brian McNight, Erik Benet…
-Ձեր երգերը հոգու խորքում ինչ-որ մեկի նվիրո՞ւմ եք, ունե՞ք նման երգեր:
-Բոլոր երգերում փորձում եմ պատկերացնել մեկին, ում կուզենայի տեսնել իմ կողքին…
-Հետաքրքիր է իմանալ Ձեր տեսակետը, այսօր մեր երգարվեստը զարգացման ո՞ր փուլում է գտնվում, ինչպե՞ս կբնորոշեք:
-Այժմ մեր երգարվեստում խճճված վիճակ է, եթե այն ժամանակ, երբ նոր էի Վրաստանից եկել, զգում էի, որ վերահսկվում էր դաշտը, փորձում էին ճաշակով երաժշտություն մատուցել, ապա այսօր կարծես հակառակ երևույթն է կատարվում: Բայց ես կարծում եմ, որ մարդիկ հոգնել են ու հուսով եմˋ շուտով ամեն ինչ առաջվա պես կլինի ու լավ երգեր կհնչեն: Շատ եմ ցանկանում, որ Հայաստանում առաջնահերթ լսեն տարբեր ժանրերի հայկական երգեր, հետո նոր արտասահմանյան, ինչպես որ միշտ եղել է:
-Մոտենում է Ամանորը, ի՞նչի մասին եք երազում, ի՞նչ ծրագրեր ունեք հաջորդ տարվա հետ կապված:
-Երազում եմ, որ հանգիստ, խաղաղ պայմաններում ապրենք, իսկ ես իմ երգերը նվիրեմ հանդիսատեսիս:
Հարցազրույցըˋ Սուսաննա Թամազյանի
«Դե Ֆակտո» N79 (2012թ.)
Վերադառնալ