18:59
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2016-10-19 21:58

«Դե Ֆակտո» N124 (2016թ.) 

Տեղական արտադրության զարգացումը, հատկապես մարզերում, Հայաստանի թիվ մեկ առաջնահերթություններից է, որի արդյունքում կլուծվեն մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած շատ ու շատ խնդիրներ: Նախևառաջ, կզարգանա տնտեսությունը, կբացվեն նորանոր աշխատատեղեր, կնվազի արտագաղթի միտումը, և ամենակարևորը` յուրաքանչյուր հայ իր և իր երեխայի ապագան կտեսնի Հայաստանում: Մենք պետք է ձգտենք, որ հայկական արտադրության ապրանքները համապատասխանեն եվրոպական բարձր չափանիշերին և մուտք գործեն միջազգային շուկա:
Վերը նշված հաջողություններով այսօր աչքի է ընկնում Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկան, որը համագործակցում է աշխարհում մեծ ճանաչում ունեցող բրենդները ներկայացնող կազմակերպությունների հետ: Ֆաբրիկայի արտադրական հնարավորությունները, արտադրանքի որակը լիովին համապատասխանում են եվրոպական բարձր չափանիշերին, ինչը հպարտանալու տեղիք է տալիս յուրաքանչուր հայի: Այդ ամենն իրականություն է դարձել ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանի ջանքերով, ով առաջին հերթին հայրենասեր անձնավորություն է: Նրա գործադրած ջանքերի, աշխատասիրության շնորհիվ` այսօր Վանաձորում մեծ թափով զարգանում է կարի արտադրությունը` ապահովելով 1400 աշխատատեղ, որը միտում ունի աճելու:
Այսօր ՀՀ յուրաքանչյուր մարզում առկա են խորհրդային տարիներից մնացած արտադրական կառույցներ, որոնք հզոր ձեռնարկություններ են եղել, աշխատել իրենց ողջ հզորությամբ` ապահովելով մեծաքանակ աշխատատեղեր: Կարծում եմ` այսօր ժամանակն է, որ հայ բարերարներն ու մեծահարուստներն իրենց ֆինանսական միջոցները կենտրոնացնեն այդ ձեռնարկությունները վերականգնելու կամ նոր արտադրություններ ստեղծելու ուղղությամբ` խթանելով երկրի տնտեսական աճը:
«Դե Ֆակտո» ամսագրի առաջին էջին ներկայացնում ենք «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանին, ում կյանքի, գործունեության և հաջողությունների մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ նրա հետ հարցազրույցի շրջանակներում:

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...