19:02
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2016-09-23 14:28

«Դե Ֆակտո» N123 (2016թ.)

Որակյալ կրթությունը բարձրագույն արժեք է, որը ռազմավարական նշանակություն ունի յուրաքանչյուր երկրի համար: Լավ կրթություն ստացած քաղաքացին իր երկրի զարգացման և հզորացման ամենակարևոր նախադրյալն է: Կրթական համակարգի կայացումը սկսվում է ամենաստորին օղակից մինչև ամենավերին օղակը` նախադպրոցական հաստատություններից մինչև բուհեր: Իզուր չէ, որ ֆինանսական մեծ հնարավորություն ունեցող մարդիկ դարեր շարունակ կարևորել և կարևորում են կրթական համակարգում ներդրումներ կատարելը, նվիրատվություններ, բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնելը, իրենց միջոցներով մատաղ սերնդի համար կրթության լավագույն պայմաններ ստեղծելը: 

Այդպիսի մեծագույն հայեր են էդվարդ և Փամելա Ավետիսյանները, ում ջանքերով 1999թ. գործում է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցը, որտեղ կրթությունն անվճար է` նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Երեխաները հնարավորություն են ստանում նաև ուսանելու Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Նրանց միակ խնդիրը լավ սովորելն է: Նման նախաձեռնությունն իսկապես գովելի է և գնահատելի, իսկ Էդվարդ և Փամելա Ավետիսյանների նման մարդիկ ազգի արժանավոր զավակներ են:
Բարձր գնահատելով այս ընտանիքի գործունեությունը` «Դե Ֆակտո» ամսագիրն իր առաջին էջում ներկայացնում է Էդվարդ և Փամելա Ավետիսյաններին: Նրանց գործունեության մասին առավել մանրամասն` հարցազրույցի շրջանակներում:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...