17:22
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է ողջ ուժդ եւ եռանդդ օգտագործես ի շահ ժողովրդի

2016-09-05 13:45

Ոսկեվազ համայնքը գտնվում է Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 4 կմ հարավ-արևմուտք: 

Գյուղի շրջակայքում կան մի շարք պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ` Ս. Հովհաննես եկեղեցին, Աղթամար հնագույն ամրոցի ավերակները:
Բնակչության թիվը այստեղ հասնում է 4300-ի:
Բնակիչները հիմնականում զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակմամբ:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում կզրուցենք Ոսկեվազի համայնքապետ Հայկ Հովհաննիսյանի հետ:

«Դե Ֆակտո» N122 (2016թ.)

-Պարո՛ն Հովհաննիսյան, դուք բավականին երկար տարիներ է ի՞նչ ղեկավարում եք Ոսկեվազ համայնքը, դա վկայությունն է այն բանի, որ բնակիչները գնահատում են Ձեր կատարած աշխատանքը: Այս տարիներին ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել Ոսկեվազը:


-Արդեն 25 տարի է ծառայում եմ իմ ժողովրդին: Համայնքի ղեկավար լինելը շատ պատասխանատու և դժվար աշխատանք է, եթե դու ընտրում ես այս պաշտոնը պետք է պատրաստ լինես ողջ ուժդ և եռանդդ օգտագործես ի շահ ժողովրդի:
Այս տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել ի շահ համայնքի զարգացմանն ու բարելավմանը: Անցյալ տարի փոխեցինք խմելու ջրի խողովակները, այժմ համայնքն ունի 24 ժամյա անխափան ջրամատակարարում: Միայն խնդիր ունենք ոռոգման ջրի հետ կապված, հողատարածքների մոտավորապես 30%-ը չենք կարողանում ոռոգել, հույս ունեմ, որ այս տարի կկարողանանք կարգավորել այդ հարցը: Նշեմ նաև, որ գազաֆիկացված է համայնքի գրեթե 90%-ը և մինչև տարեվերջ հրատապ ծրագրով կկարողանանք նախատեսված աշխատանքները ամբողջությամբ ավարտին հասցնել:
Ունենք հոգևոր արժեք ներկայացնող Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը կառուցվել է 7-11-րդ դարերում: Այս պահին եկեղեցում կատարվում են շինարարական աշխատանքներ և շատ շուտով կավարտվի շինարարությունը:
Ուրախությամբ կցանկանայի նշել, որ մեր արվեստի դպրոցի սաները մասնակցում են տարբեր մրցույթների թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս: Նշեմ նաև, որ մեր համայնքից 2014 թվականին Գեղամ Հովհաննիսյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ներկայացրեց իր նկարները: 32 հազար նկարներից Գեղամ Հովհաննիսյանի նկարը արժանացավ ոսկե մեդալի:

-Պարո՛ն Հովհաննիսյան, հուլիսի 10-ին տեղի ունեցած կարկտահարությունը գյուղատնտեսությանը մեծ վնաս հասցրեց, ինչպես գիտենք, Ձեր մարզը նույնպես մեծ վնասներ կրեց:


-Շատ ցավալի է, սակայն բնության դեմ մենք բոլորս անզոր ենք: Մեր համայնքում ունենք 130 հեկտար ելակ, որից 30 հեկտարը բերքի տակ էր, կարկտահարությունից այն ամբողջությամբ ավերվեց: Մեծ վնաս հասցվեց նաև ջերմոցային տնտեսությանը, ջերմոցների մոտ 40% նույնպես ավերվել էր: Ես կարող եմ հստակ մի բան ասել, սա մեծ հարված էր մեր, և յուրաքանչյուր համայնքի համար, ովքեր տուժեցին այս աղետից:

 


Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...