23:02
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր բռնցքամարտիկները լավ, դաստիարակված տղաներ են

2016-08-17 10:33

«Դե Ֆակտո» N122 (2016թ.)

Հայկական բռնցքամարտի պատմության մեջ 1-ին անգամ Օլիմպիական Խաղերում Հայաստանը կներկայացնեն միանգամից 5 բռնցքամարտիկ: Ռիո-2016-ի ուղեգրեր են նվաճել Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (64կգ) և Վլադիմիր Մարգարյանը (69 կգ): Այս արդյունքն առաջին հերթին հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի աշխատանքի արդյունքն է, ում հետ էլ զրուցեցինք թիմի նախապատրաստական աշխատանքների ու ակնկալիքների մասին:

-Պարո՛ն Աղամալյան, ինչպե՞ս է Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նախապատրաստվում Ռիոյի Խաղերին:


-Նախապատրաստական առաջին փուլն անցկացրել ենք Ծաղկաձորում՝ սարերում: Այնտեղ աշխատել ենք ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա: Շարունակել ենք աշխատանքը Աբովյանի մարզաբազայում՝ ձեռնոցներով, իսկ նախապատրաստական վերջին՝ եզրափակիչ փուլն էլ անցնում ենք արդեն Ռիոյում՝ Օլիմպիական խաղերի մայրաքաղաքում:

-Օբյեկտիվ ի՞նչ ակնկալիքներ ունեք Խաղերից:


-Ես միայն օբյեկտիվ եմ դատում ու հույս ունեմ, որ տղաները կկարողանան արդյունքների հասնել:


-Պարո՛ն Աղամալյան, Խաղերին Հայաստանը ներկայացնելու է 5 բռնցքամարտիկ: Մի քանի բառով կնկարագրե՞ք տղաներին:


-Ես չէի ուզենա տղաներից որևէ մեկին առանձնացնել: Մարդկային տեսանկյունից բոլորն էլ լավ, դաստիարակված տղաներ են, իսկ մարզական առումով դեռ աճման փուլում են: Ամեն դեպքում, եթե 1-2 բառով բնորոշելու լինեմ, կասեմ, որ Արամ Ավագյանը խելացի բռնցքամարտիկ է, գիտի ի՛նչ, որտե՛ղ, ե՛րբ... Հովհաննես Բաչկովը իսկական մարտիկ է՝ «երկաթյա բռնցքամարտիկ», Արթուր Հովհաննիսյանը նպատակասլաց է, ուժեղ, Նարեկ Աբգարյանը՝ խորամանկ ու տեխնիկապես հարուստ արսենալ ունեցող բռնցքամարտիկ, իսկ մեր Վլադիմիր Մարգարյանն էլ ժպտերես ու լավ տղա է:


Լրագրող՝ Գայանե Նազարյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...