17:08
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՇԽԱՐՀԸ ՈՏՔԻԴ ՏԱԿ ԳԵՈՐԳԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ

2016-07-25 13:53

 

Ովքե՞ր են նրանք, իսկական իտալացիները: Հին հռոմեացիների ժառանգորդներն, ովքեր երգեր են երգում Սան Ռեմոյում, մակարոնի սիրահարներն, ովքեր հաղթում են գեղեցկության մրցույթներում... նրանք հազար տարի ապրել են Հռոմի Պապի տիրապետության տակ և ստեղծել են արևմուտքի ամենախոշոր կոմունիստական կուսակցությունը: Նրանք հագցրել են Հոլիվուդի աստղերին և ամբողջ աշխարհը կերակրել են պիցցայով: Միքելանջելոն ու Չելենտանոն, Ֆելլինին ու Վերսաչին, Լեոնարդո դա Վինչին ու Սոֆի Լորենը... նրանք բոլորն այստեղ են ծնվել: Կարող եք մտնել թանգարան, ռեստորան, եկեղեցի կամ բուտիկ /փոքրիկ խանութ/, նստել Մազերատտիի ղեկին, կամ սուզվել Միջերկրական ծովում... դա միայն ծանոթության սկիզբն է:


Ուզու՞մ եք ավելի մոտիկից ծանոթանալ: Բարի գալուստ իտալական կինո: Այստեղ իտալացիները Ձեզ չեն խաբի... որովհետև նրանց կինոն աշխարհի ամենաճշմարտացին է: Ռեժիսոր և կոմս Վիսկոնտի դի Մոդրոնեն պատասխանատու է ազնվականների համար: Նրա նախնիները տասներեքերորդ դարից կառավարել են Միլանը: Այնպես որ կարող եք հավատալ նրա ֆիլմերի հերոսների յուրաքանչյուր խոսքին: Կոմունիստներն իտալական ֆիլմերում խոսում են դիմադրության շարժման մարտիկների գրված խոսքերով: Ամենահանրահայտ իտալացի խաբեբաների կերպարները մարմնավորում է մի մարդ, ով նրանց հետ նույն փողոցի վրա է մեծացել: Իտալական կինոն ծնվել է կինոյի գյուտից ընդամենը մի քանի ամիս անց: Ահա առաջին ֆիլմը: Հռոմի Պապն օրհնում է կինոխցիկը: Այսպիսի սկզբից հետո` խաբելը մեղք է:


Ամեն դեպքում ոմանք փորձեցին: Դեպքը պատահեց Մուսոլինիի օրոք: Բռնապետությունը ծնեց «Սպիտակ հեռախոսների» կինոն: Կյանքում ավելի շատ սև հեռախոսներ էին հանդիպում, իսկ ֆիլմերում տիրում էր էկրանային շքեղությունը: Չտեսնված հեռախոսների շուրջ պտտվում էր անառիկ գեղեցկուհիների և հմայիչ տղամարդկանց թեթև կյանքը: Տենորները երգում էին, մտացածին կոմսուհիները բացականչություններ էին անում: Այս խայտառակությանը վերջ դրեց իսկական կոմսը... որը, ինչպես հաճախ պատահում է Իտալիայում, միևնույն ժամանակ նաև կոմունիստ էր:
Իր առաջին ֆիլմը նկարահանելու համար կարմիր կոմս Լուկինո Վիսկոնտին վաճառեց տոհմական զարդեղենը: Հենց այստեղ կայացավ նրա կինոդեբյուտը:


ՎԱԴԻՄ - 1943-ին, այստեղ` «Պալացցո Բրասկե»-ում տեղավորվել էր ֆաշիստական կուսակցության շտաբն ու կինոակումբը: «Մոլագարության» պրեմիերայի ժամանակ ներկա էր ինքը` Մուսոլինիի որդին, իսկ ֆիլմի սցենարը գրվել էր «Ունիտա՛» կոմունիստական թերթի խմբագրի օգնությամբ: Զարմանալի չէ, որ հանդիսատեսի «զրույցին» ստիպված եղավ միջամտել նաև ոստիկանությունը: Իսկ Մուսոլինին բացականչեց. «Սա ընդհանրապես Իտալիան չէ»:


Առաջին իսկական ֆիլմում քաղաքականություն չկար: Դրա փոխարեն սեքսը, մահը և կյանքը կրկնակի անգամ գերազանցում էին ֆաշիստական ցենզուրայի /գրաքննության/ չափանիշները: «Սպիտակ հեռախոսները» սարսափից լռեցին: Ասում են, գավառում պրեմիերայից հետո եպիսկոպոսն օծել է «պղծված» կինոթատրոնը: «Մոլագարություն»-ն իտալական Ավրորայի առաջին կրակոցն էր: Իսկական հեղաշրջումը կինոյում տեղի ունեցավ 1945-ին, երբ Ռոբերտո Ռոսսելինին նկարահանեց «Հռոմը բաց քաղաք է» ֆիլմը: Այստեղ նույնքան քաղաքականություն կար, ինչքան թերթերի առաջավոր հոդվածներում: Հռոմի գրավման ինն ամիսները նոր էին վերջացել: Հերոսների նախատիպերը նոր էին զոհվել: Դերասանները դուրս եկան ավերված քաղաքի փողոցներն ու կրկնեցին այն, ինչ կատարվել է կյանքում: Սցենարը գրում էին նկարահանումների ընթացքում` դիմադրության շարժման մարտիկներն ու երիտասարդ Ֆեդերիկո Ֆելլինին: Հեղափոխությունը, որի մասին իտալացի կինեմատոգրաֆիստները երազում էին պատերազմի ամբողջ ընթացքում` կայացավ: Ճիշտ է, պարզվեց, որ գլխավոր հերոսը ոչ թե կոմունիստ է, այլ քահանա: Ամեն դեպքում սա Իտալիան է, և ոչ թե ԽՍՀՄ-ը:


Եկեղեցին շատերին էր օգնում. պարտիզաններին, բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեին: Օգնում էր կոմունիստներին: Զարմանալի ոչինչ չկա, որովհետև եկեղեցին մոր նման է: Նա հակառակորդ չէ: Արդյունքում ֆաշիստները բռնում են և՛ կոմունիստին և՛ քահանային: Սա շատ տիպիկ կերպար է: Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի ի՛ր սերնդի տիպիկ հռոմեական ծխական քահանայի կերպարը: Օրինակ, Հռոմում կաթոլիկական ծխական համայնքները լիքն էին հրեաներով, որտեղ նրանք թաքնվում էին ֆաշիստներից: Պատերազմի վերջում Հռոմի հրեական համայնքն ի նշան երախտագիտության բոլոր փրկված հրեական կյանքերի, Վատիկանին նվիրեց իրեն պատկանող քաղաքային վիլլաներից մեկը: Իսկ Հռոմի հրեական համայնքի գլխավոր ռաբբին պատերազմից հետո կնքվեց և կաթոլիկ դարձավ:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...