19:20
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Շառլ Ազնավուր

2016-06-18 10:50

Իմ ամենասիրելի
երգիչը ես եմ

  

Շառլ Ազնավուր` երգիչ, երգահան, դերասան, հասարակական գործիչ, ում սիրում են ոչ միայն աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը, այլև առհասարակ ամբողջ աշխարհը: Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ախալցխայում ծնված հայրը` Միշա Ազնավուրյանը, արմատներով Էրզրումից էր, մայրը` Իզմիրից: Նրա ծնողները էմիգրանտներ էին, որոնք տեղափոխվեցին Ֆրանսիա 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ: Նրանք մտադիր էին մեկնել ԱՄՆ, սակայն վիզա չստանալով ստիպված եղան մնալ Ֆրանսիայում: Ծնողների շնորհիվ Ազնավուրը մանկությունից ծանոթացել է Սայաթ-Նովայի և հայ տաղերգուների ստեղծագործություններին: Ասում են, որ նա որոշեց դառնալ շանսոնյե այն բանից հետո, երբ 9-ը տարեկան հասակում լսեց Շեվալյեի երգերից մեկը:

 

 

Ամեն տեքստ իր մեղեդին ունի. լավ, թե վատ` այն կա: Պետք է պարզապես լսել այն

 


Սկզբում Ազնավուրը ելույթ է ունեցել կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ, այնուհետև նրանց նկատել է հանրահայտ Էդիտ Պիաֆը և Ազնավուրն ու Ռոշը` 1946-ին, մասնակցել են նրա համերգային շրջագայությանը Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:
Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Ազնավուրն անթիվ երգերի հեղինակ է դարձել, որոնցից շատերը հաճույքով կատարել են համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Լայզա Մինելին, Բոբ Դիլանը, Խուլիո Իգլեսիասը:
Նրա երգերում առկա է բանաստեղծության, երաժշտության նուրբ գործիքավորման, դերասանական արվեստի ինքնատիպ միահյուսումը, որոնք անկեղծ և ճշմարտացի են, որով և բացատրվում է նրա արվեստի արտասովոր կենսականությունը: Երգերի ակունքները կապված են ֆրանսիական շանսոնների և հայկական տաղերի ու երգերի հետ:

 


Նախ` հայտնվում է բանաստեղծությունը, եւ հետո` երաժշտությունը

 


Ազնավուրը բազմիցս զուգերգով հանդես է եկել Ֆրենկ Սինատրայի, Սելին Դիոնի, Լուչիանո Պավարոտտիի, Պլասիդո Դոմինգոյի, Պատրիսիա Կաասի և այլոց հետ:
Շառլ Ազնավուրը մեծ երախտիք ունի նաև հայ ժողովրդի կյանքում. Նա բազմիցս նշել է, որ հպարտանում է իր հայկական ծագմամբ և մշտապես սատար է կանգնել Հայաստանին: Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման» երգը:
1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է բարեգործական հիմնադրամ: Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը:
Հայաստանին ցուցաբերած օգնության համար նրան շնորհվել է դիվանագիտական անձնագիր և նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշտական դեսպան Յունեսկօյում:
Շառլ Ազնավուրն իր կյանքի մեծ մասն ապրել և ստեղծագործել է Ֆրանսիայում, բայց նա երբեք չի մոռացել, որ հայ է:

 

 

Ճանաչենք մեր մեծերին և
լինենք տեղեկացված:


Նյութը պատրաստեց
Սյուզաննա Ղուկասյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...