11:09
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2016-06-08 12:13

 

«Դե Ֆակտո» N 120 (2016թ.)

Հայի հետքը նկատելի է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, և հայի յուրահատկությունն այն է, որ ամենուր մշտապես փայլել է իր բազմաշնորհ տաղանդով: Այսօր էլ հայի հետագիծը չի փոխվել, ապրելով աշխարհի տարբեր երկրներում` նա շարունակում է ստեղծելու և արարելու լավագույն ավանդույթները` չմոռանալով իր արմատները և հպարտության զգացողություն պարգևելով իր հայրենակիցներին: Այդպիսի հայրենասեր ու հիանալի հայ է «Միկո Ինթերնեշընլ» ընկերության նախագահ, չեխ-հայկական «Մառլենկա» տորթերի արտադրության սեփականատեր Գևորգ Ավետիսյանը: Նրա ստեղծած «Մառլենկա» բրենդը մեծ ճանաչում և բարի համբավ ունի ոչ միայն Չեխիայում, այլ նաև աշխարհի 38 երկրներում: Պետք է սեփական աչքերով տեսնել հայ գործարարի ստեղծած բարձր տեխնոլոգիական հնարավորություններով հարուստ արտադրամասը, որի նմանը աշխարհում շատ քիչ կա: Ուշագրավ է, որ «Մառլենկա»-ի ամենահաջողված ու սիրված արտադրատեսակը հայկական ծագման մեղրով տորթն է` իր անմոռանալի համով, որի կրկնօրինակման բոլոր փորձերը մինչև այսօր տապալվել են: Պատահական չէ, որ Չեխիայի բարձր ղեկավարության ներկայացուցիչներից, մշակութային, արվեստի գործիչներից սկսած` մինչև հասարակ քաղաքացիներ, «Մառլենկա»-ի սիրահարներ են, հաճախ այցելում են արտադրամաս, իրենց գոհունակությունը հայտնում հայազգի Գևորգ Ավետիսյանին: Նրա նման հայերը միայն հպարտանալու տեղիք են տալիս, մանավանդ, որ գործարարությունից դուրս` զբաղվում են նաև հայանպաստ գործունեությամբ. Գևորգ Ավետիսյանի նախաձեռնությամբ` չեխերեն լեզվով Հայոց ցեղասպանության և մյուս ցեղասպանությունների մասին գիրք է տպագրվել Չեխիայում:

 

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք հայազգի գործարար, չեխ-հայկական «Մառլենկա» տորթերի արտադրության հիմնադիր Գևորգ Ավետիսյանին, ով մեզ հետ զրույցում բացահայտում է «Մառլենկա»-ի ֆենոմենը, ներկայացնում իր հայանպաստ գործունեությունը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...