16:55
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Հայբուսակ» համալսարանի մասին

2016-05-28 11:54

«Հայբուսակ» համալսարանի  մասին






Պետրոս Վարտանյան

բժիշկ, ատամնաբույժ

Ապրում և աշխատում եմ Կանադայում՝ Մոնրեալում: Երբ նոր էի եկել Երևան սովորելու «Հայբուսակ» համալսարանում, չէի պատկերացնում, թե որքան հետաքրքիր են անցնելու իմ ուսանողական տարիները: «Հայբուսակ»-ն ինձ տվեց ոչ միայն հրաշալի կրթություն, մասնագիտություն, այլ նաև հայրենիքս ճանաչելու հնարավորություն: Համալսարանական ընկերներս և դասախոսներս դարձան ինձ համար անփոխարինելի մարդիկ: «Հայբուսակ»-ում անցան իմ երևանյան կյանքի լավագույն տարիները: Իմ մասնագիտական հաջողությունների համար պարտական եմ հարազատ համալսարանիս:

 

 


Քրիստինա Բաբայան
«Միսս Հայաստան 2000»


Մեր համալսարանը տարբերվում է իր յուրահատուկ մթնոլորտով: Ջերմ, ընկերական միջավայր է ստեղծված, որտեղ կա ընդգծված հարգանք և սեր ուսանողի հանդեպ: Մենք՝ ուսանողներս, միշտ զգացել ենք մեր կարևորությունը, մեր դերը, մեր հատուկ տեղն ենք ունեցել համալսարանում: Ամբողջ անձնակազմը՝ թե՛ վարչական, թե՛ դասախոսական, աշխատել են ուսանողի համար և հանուն ուսանողի: Մենք ձգտում ենք արժանի լինել «Հայբուսակ»-ի շրջանավարտ բարձր անվանը:

Վահե Էնֆիաջյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար

Պատիվ եմ ունեցել ուսանելու, հետագայում նաև աշխատելու Կրթության Միջազգային Ակադեմիայում, որը, ինչպես ժամանակը ցույց տվեց, ի զորու է մատուցել այնպիսի մրցունակ գիտելիքներ, որ ընդլայնվելով վերածվել է կրթական մեծ համալիրի, հանդիսանալով տարածաշրջանի լավագույն կրթօջախներից, հիմքում ունենալով բարձրորակի կրթական ցենզ և մի շարք միջազգային բացառիկ պայմանագրեր: Կասկածից վեր է՝ գիտելիքահենք տնտեսությունը, լավագույն արժեքներով դաստիարակված քաղաքացին մեր պետության զարգացման առանցքային ուժերն են: Սա փայլուն գիտակցում են ԿՄԱ-ում և իր պատերի ներքո ուսում ստացողին մշտապես փոխանցում են ժամանակակից և պահանջարկ ունեցող գիտելիք: Նման բարձր նշաձողի հնարավոր չէր լինի հասնել առանց դոկտոր-պրոֆեսոր Անահիտ Հարությունյանի ամենօրյա նվիրյալ և արհեստավարժ աշխատանքի:
Մարդ, ում համար մանկավարժությունն ու սերունդ կրթելը առաքելություն է, մարդ, ով մասնագիտական հմտություններից զատ նաև հրաշալի անձ է, ումից չեմ թաքցնում, որ մինչ օրս սովորում եմ, մարդ ով կարողացել է իր շուրջը համախմբել մանկավարժական և պրոֆեսորադասախոսական հրաշալի թիմ և մարդ, ով օժտված է մեծ ինտելեկտով, հանդուրժողականության, մարդասիրության և անկեղծության բացառիկ արժեհամակարգով: Վստահ եմ` Կրթության Միջազգային Ակադեմիան դեռ շատ ասելիք և անելիք ունի նոր անկախ Հայաստանի կրթական համակարգը կայացնելու գործում:


Սաջիդ Ռահման
բժիշկ
Հայբուսակ համալսարանը օգնեց ինձ իրականացնել իմ երազանքը . ստանալով լիարժեք կրթություն և մասնագիտական հմտություններ, հնարավորություն ստացա աշխատել իմ երկրում: Լինելով օտարերկրյա ուսանող, ուսումնառության տարիներին մշտապես զգացել եմ համալսարանի աջակցությունը և հոգատարությունը, հատկապես օտարերկրյա ուսանողների հանդեպ: Այդ տարիների ընթացքում ձեռք եմ բերել ոչ միայն խորը և բազմակողմանի գիտելիքներ, այլ նաև ընկերներ, որոնց հետ մինչ օրս շարունակում եմ շփվել և հպարտանալ համալսարանի նորանոր ձեռքբերումներով:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...