11:47
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Դե ֆակտո» ամսագիրն արժանացել է հեղինակավոր դիպլոմի

2016-05-27 11:26

Այս օրերին Միլանում տեղի են ունենում 30 պետությունների, այդ թվում և Հայաստանի երիտասարդ ֆուտբոլիստների ընկերական հանդիպումներ: «Ֆուտբոլ ընկերության համար» Միջազգային մանկական հասարակական ծրագիրն իրականացվում է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի պաշտոնական գործընկեր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից, «Գազպրոմ՝ երեխաներին» գլոբալ հասարակական ծրագրի շրջանակներում:

«Ֆուտբոլ ընկերության համար»  ծրագիրն ուղղված է մանկական ֆուտբոլի զարգացմանը, պատանեկան ֆուտբոլի ճանաչմանը և առողջ ապրելակերպին, հանդուրժողականության դաստիարակությանը և տարբեր երկրներից երեխաների ընկերության առաջխաղացմանը:



 
«Այս միջոցառման լրատվական գործընկերներից է նաև «Դե ֆակտո» ամսագիրը և ես` որպես ամսագրի գլխավոր խմբագիր, «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսանդր Միլլերից և հանրահայտ Ֆրանց Բեկենբաուերից ստացա դիպլոմ: Ուրախ և հպարտ եմ նման մակարդակի ուշադրության համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, քանզի առանց նրա միջնորդության մեր ամսագիրը չէր արժանանա նման բարձր դիպլոմի»,- Slaq.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Դե ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Ֆուտբոլ ընկերության համար» Չորրորդ Միջազգային մանկական համաժողովը անցկացվում է Միլանում, 2016 թվականի մայիսի 26-ից 29-ը: Համաժողովի հյուրերը կմասնակցեն Միջազգային մրցախաղին փողոցային ֆուտբոլով 32 մասնակից-երկրների թիմերի միջև, ինչպես նաև հնարավորություն կստանան շփվելու այլ երկրներից իրենց հասակակիցների և համաշխարհային ֆուտբոլի աստղերի, այդ թվում ծրագրի գլոբալ հյուպատոս`Ֆրանց Բեկկենբաուերի հետ:




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...